Լրահոս
Քաղաքական
14:32
02.04.22
858

Պաշտոնյան պիտի լինի հայրենասեր, ես սիրում եմ իմ երկրի ամեն թուփը. Ներսես Պողոսյան

Img default alt hy

«Oragir.news»-ի զրուցակիցը Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն է։ 

-Պարոն Պողոսյան, ի վերջո ինչպե՞ս ստացվեց, որ հաշիշը հայտնվեց Ձեզ մոտ։

-Թե ինչպես է հաշիշը հայտնվել իմ տանը, դրա մասին գործ կա հարուցված ոստիկանությունում, նախաքննության փուլում է, ես չեմ կարող պատասխանել, ուղղակի կասեմ, որ հաշիշը պահած էլ չի եղել, էդ ամենը հուշի պես եղել ա վազայի մեջ դրած։ Ես մի քանի լրատվականի ասել եմ, թե այնտեղ ուրիշ ինչեր են եղել. եղել են դպրոցական երեխաների ուղարկած նամակներ, որոնք մինչև հիմա իմ տանն են, եղել է 2 հատ փոքր «Մարս» կոնֆետ, 4 հատ փամփուշտ, մեկ էլ շա՜տ քիչ քանակությամբ էդ հաշիշը։ 

Ես նորից եմ կրկնում՝ դա պահած չի եղել, ոստիկանները ջանք չեն գործադրել, որ քանդեն, գտնեն։ Սերֆանտի մեջ՝ փոքրիկ վազայի մեջ, շատ սիրուն դրված ա եղել, որ ես նույնիսկ մոռացել էի դրա մասին։

-Դուք ինչո՞վ եք պայմանավորում, որ ոստիկանները մեկ Ձեզ են խուզարկում, կաթուցիչ գտնում, մեկ Ձեր տունն են խուզարկում։ 

-Հիմա էնպես է ստացվել, որ ստացվել է, իսկ թե ի՞նչ, ո՞նց, մի քիչ կանցնի, բոլորին պարզ կլինի, թե խի ա էս ամեն ինչը արված։ Գեղեցիկ չի... արդեն ամիսուկես ա՝ մեր մամուլը բան չունի քննարկելու, մենակ Ներսես Պողոսյան ու կաթուցիչ... Ես էն օրը մի ուրիշ բան եմ ասում մի լրատվամիջոցի, ուրիշ ձևով են մեկնաբանում։ Վերջը՝ ամեն ինչ շատ պարզ երևում ա։ 

-Ձեր անունը նախկինում էլ է մամուլում բազմիցս շոշափվել, երբ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի մասին էիք գրառում արել կամ Ռուստամ Մուրադովի։

-Ես ինչ ասել եմ, դրանք բոլորը անցած, փակված թեմաներ են։ Մամուլն էլ նստած սպասում ա, որ էդպիսի ինչ-որ մի բան լինի... դե ստացվում է։ 

- Բայց Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում եք գրում։ 

-Իհարկե, վարչականի էջում ո՞նց ես այդպիսի բան թույլ կտամ։ Ես իմ անձնական էջում եմ գրում։ 

-Դուք պաշտոնատար անձ եք։ Ձեր կարծիքով՝ պաշտոնատար անձը ի՞նչ չափանիշների պիտի համապատասխանի։

-Ամենաառաջինը՝ սիրի իր հողնուջուրը, չլինի կոռումպացված։ Անթերի մարդիկ չկան, եթե Դուք անթերի եք, շնորհավորում եմ Ձեզ։ 

-Իսկ ընդհանրապես էթիկական նորմերին պիտի՞ հետևի։

-Ընդհանրապես էդպես ստացվում ա։ Մինչև հիմա պարոն Պողոսյանի անունը մամուլը ուրիշ ձև չի գրել, չի էլ կարա գրի, չեն էլ եղել նմանատիպ դեպքեր։ Ես սիրում եմ իմ հողը, սիրում եմ իմ ջուրը, սիրում եմ իմ քաղաքի, իմ երկրի ամեն մի թուփը։ 

-Դուք ընդունո՞ւմ եք, որ Երևանի վերջին տարիների պատմության ամենահայտնի փոխթաղապետն եք։ 

-Ինչի՞ համար, լիքը մարդիկ լիքը բաներ արել են։ Ուղղակի կոռումպացված չլինելը մի քիչ շատ ա բան անում... ստիպում են, որ հայտնվես մամուլում, որովհետև շատ մարդկանց շատ ժամանակ ցավացնում էր, իսկ որ ցավացնում ես, ստիպված արդեն անցնում են նենգ քայլերի։ Ոչինչ, թող անցնեն։ Ամեն ինչն էլ շատ սիրուն, ծրագրավորված, գծագրված կատարվել ա, թող կատարվի, ոչինչ։ 

-Ուզում եք ասել, որ Ձեր դեմ արշա՞վ է ծրագրվել։ 

-Դուք չե՞ք զգում։ Ես ոչ մեկի բան չեմ ասում։ Մեկուկես ամիս է՝ մամուլը ոչինչ չունի գրելու, բացի Պողոսյան Ներսեսից. որ մամուլը բացում ենք, արդեն դառել ենք «տելեզվիզդա»։ Անհարմար ա ուղղակի։