Լրահոս
Հասարակական
14:56
02.04.22
276

Ռուբինյանն իր և Քըլըչի հանդիպումների մասին. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հնարավոր է այցելի Անկարա, իսկ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Երևան: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ է այս մասին հայտարարել:

Այժմ, երբ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ կառուցելու հերթական՝ 4-րդ փորձն են անում, հայ հասարակությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել քան դյուրագրգիռ է դարավոր հակառակորդի հետ հավանական բարիդրացիություն հաստատելու հարցում:

Չավուշօղլուն, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին։

«Ավելին՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը»,- ասել է Թուրքիայի արգործնախարարը:

Կբացի՞ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանն ու ի՞նչ են խոսել կամ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին, այս և մյուս հարցերի պատասխաններին «ArmLur.am»-ն անձամբ ԱԺ փոխխոսնակից է ստացել: