Լրահոս
Հայաստան
16:31
02.04.22
454

Հայտնի է՝ ինչից է վնասվել գազատարը

Img default alt hy

Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը։

Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ այսօր ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: