Լրահոս
Արցախ
15:30
02.04.22
367

Քառօրյա պատերազմը կարող ենք համարել 44-օրյա պատերազմի նախերգանք. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

«Արդեն վեց տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից: 

Եվ այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը:

Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է:

Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ պետնախարարը: