Լրահոս
2022-04-02
-
ՀայաստանՓա՜ռք ապրիլյան հաղթական պատերազմի հերոսներին․ 3-րդ նախագահի գրասենյակը տեսանյութ է հրապարակելՓա՜ռք ապրիլյան հաղթական պատերազմի հերոսներինԱվելին13:5502.04.22 -
ՀայաստանԵրևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթինԵրևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթինԱվելին13:5102.04.22 -
ՔաղաքականԿարող է ես բմբուլով հնդի՞կ եմ․ եթե նախկինների օրոք արտահայտվեր այս արտահայտությունը․ ԷլբակյանԵթե նման արտահայտություն հնչեր «նախկինների» օրոք, արևմտյան նեոգաղութատիրական ցանցը հիմա հիստերիա էր սկսել, որ իշխանության անդամը ռասիստ է, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել, գրել է թյուրքագետ Էդգար Էլբակյանը։Ավելին13:4102.04.22 -
ՀասարակականԱպրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար․ Կարեն ՎրթանեսյանԿարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։ Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ... Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք։Ավելին13:3602.04.22 -
ՀասարակականՎահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:Ավելին13:3302.04.22 -
ՀայաստանԳորիսում, Կապանում և Արցախում գազ չկա«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։Ավելին13:2702.04.22 -
ՀասարակականՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հայրըՄահացել է 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։Ավելին13:1702.04.22 -
ՀայաստանԳրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով. չի լինելու. Պավլիկ ՄանուկյանԱվելին13:1302.04.22 -
ԱրցախԱրցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումըԱրցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այս պահին դեռևս գազ կա, սակայն խողովակի մեջ եղած գազն է գալիս։ Մենք չկարողացանք կապ հաստատել «Արցախգազի» հետ, քանի որ հեռախոսահամարներն անհասանելի են։ Քաղաքացիներից մեզ հայտնեցին, որ իրենց հաջողվել է կապվել ընկերության հետ, որտեղից հայտնել են, որ գազն ամբողջ Արցախում կրկին անջատվել է և խողովակների մեջ եղած գազն է միայն մնացել։Ավելին13:0902.04.22 -
ՀայաստանԵս քայլում եմ ժողովրդի հետ, տեսնում եմ, որ նրանք ուզում են ընդամենը ջուր, լույս հասարակ պայմաններ. Տավրոս ՍափեյանՏԻՄ ընտրությունների գլխացավանքից իշխանությունը չի ազատվում: Բարդ վիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում, որտեղ դեռ 3 ամիս առաջ պետք է ավագանին ձևավորված լիներ, համայնքային բյուջեն հաստատված, իսկ քաղաքային իշխանությունն էլ գործեր, բայց ընդդիմադիր ավագանու՝ «Զարթոնք» կուսակցության անդամները բացարկ են ներկայացրել, իսկ մյուս կուսակցությունները, որոնք ստացել են մանդատներ` բոյկոտում են ավագանու նիստերն ու չեն մասնակցում, ինչի հետևանքով էլ քվորում չի ապահովվում եւ ՔՊ կուսակցությամբ առաջադրված Տավրոս Սափեյանը չի կարողանում երդվել ու անցնել պարտականությունների կատարմանը: Ստացվում է, որ 3 ամիս է Թալինը և իր կազմում գտնվող 28 շրջանները չունեն քաղաքապետ և ոչ էլ վարչական շրջանի ղեկավարներ, գրում է «Hraparak.am»-ը։ «Բացարկ ներկայացրած «Զարթոնք»-ի թեկնածու, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա ավագանու նիստ չի եղել. «Այս պահին քվորում չկա, որպեսզի նիստ գումարվի, այսինքն ավելի ճիշտ իրենք երկու անգամ նիստ են հայտարարել և դրանից հետո չեն էլ փորձում նիստ հայտարարել, և սա ես գիտեմ որ ի վնաս մեր համայնքների է: Էս պահին առանձին-առանձին են համայնքներն աշխատում, կոնկրետ խոշորացված համայնքի գործառույթ չի կատարվում մարզում։ Ղեկավարների փոխարինողներն են կա՛մ տեղեկալները, կա՛մ աշխատակազմի ղեկավարները, բայց որպես այդպիսին ղեկավարներ գոյություն չունեն»,-ասել է Մնացականյանը: Ըստ ՏԻՄ օրենքի, մեկ նստաշրջանի ընթացքում եթե երեք ամիս նիստ չի գումարվում, կառավարությունը կարող է նոր ընտրություններ իրականացնել: Ստացվում է, որ Թալինը հունիսին գնալու է նոր ընտրությունների: ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ պատրաստվում են նոր ընտրությունների, քանի որ մինչև նստաշրջանի ավարտը այլևս նիստ չեն հրավիրելու. «Մեր հարգարժան ավագանիները չուզեցան, որ նիստ գումարվի` 2 անգամ հրավիրեցինք, չմասնակցեցին` բոյկոտեցին դրա համար չի կայացել նիստ և պատրաստվում ենք ընտրության: 2 անգամ հրավիրել ենք` չեն եկել, չեն մասնակցել, էլ հրավիրելու իմաստը ո՞րն է»,-նշել է Սափեյանը: Սափեյանը վստահ է, որ անցկացվելիք նոր ընտրություններում հաղթանակ են տանելու, իսկ թե որտեղից նման վստահություն, մանրամասնեց. «Մեծ քանակությամբ քվեներ ենք ստանալու, որովհետև այն ժամանակ ես նոր քաղաքական դեմք էի, չէին վստահում, երբ սկսվեց խոսակցություն` թալինցի, սասունցի գավառական մտածելակերպը, որը միտված էր պառակտում մտցնելու համար, ժողովուրդը տեսավ, որ մեր թիմի անդամներից և ոչ մեկը այդ մտածելակերպը չունի, այլ բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք: Տեսան, որ ընդդիմադիր դաշտի մարդիկ մտածում են ոչ թե համայնքի մասին, որպեսզի բարելավեն, գործ անեն, ճիշտ հակառակը՝ իրենց անձի և աթոռի համար էին մտածում: Հիմա գիտեն, որ մենք ցանկանում ենք քաղաքը ծաղկեցնել, իսկ ես վստահ եմ, ես քայլում եմ ժողովրդի հետ, հանդիպումներ ունենում ամեն օր, տեսնում եմ ինչ են ուզում մարդիկ` ընդամենը բարեկեցիկ ապրելու համար ուզում են ջուր, լույս հասարակ պայմաններ, որոնք 30 տարիների ընթացքում չի եղել, ընդդիմադիր ավագանիներից շատերին բախտ է վիճակվել` եղել են պաշտոնների և ժողովրդի համար չեն արել ոչինչ և ժողովուրդն այժմ հասկացել է` ով, ովքեր են ու հետևաբար մեզ են քվե տալու»։ Սափեյանից հետաքրքրվեցինք, թե համայնքներում ի՞նչ վիճակ է, ովքե՞ր են ղեկավարում կամ ընդհանրապես ղեկավարներ կա՞ն, թե՞ բարձիթողի վիճակ է. «Վարչական ղեկավարների պաշտոնական լիազորությունների կատարումը տրվել է լիազոր մարմիններին՝ տեղակալներին, աշխատակազմի ղեկավարներին»: Բայց եթե չկա ավագանի, նիստեր չեն գումարվում, հաստատված համայնքային բյուջե չկա` նշանակում է, որ մարդիկ անգամ աշխատավարձ ստանալու հնարավորություն, ըստ օրենքի, չունեն, բայց այստեղ ևս գտել են «լուծումը» . «Հիմա մենք աշխատում ենք նախկին բյուջեններով, այսինքն` ամեն գյուղ ունեցել է օրինակի համար 800 հազար դրամ բյուջե մենք դրանով ենք աշխատում, բոլոր վարչական ղեկավարների լիազորություններ իրականացնողներն էլ ստանում են աշխատավարձ, ես ևս վարձատրվում եմ, քանի որ ընտրված համայնքապետ եմ»: Սափեյանն այնքան վստահ է, իր քաղաքական թիմի՝ ընտրություններում հաղթական տանելու հարցում, որ ժամանակ չկորցնելով՝ 5 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել Կառավարություն և հաղթանակից հետո, ըստ իրեն, արագորեն կյանքի են կոչելու. «Կառավարությունը հավանություն է տվել մեր ներկայացրած ծրագրերին և Թալին խոշորացված համայնքը նախագծման աշխատանքները դրել է մրցույթի, մրցմանը մասնակցել են` շահել են ընկերություններ, բայց այդ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար պետք է լինի ավագանու որոշում, որը որ հիմա չկա, մենք էլ մեր քաղաքական թիմով որոշել ենք, որ նախագծումները արվի, ընտրություններից հետո սուբվենցիանները կկատարվի անպայման»: Թե այս անգամ ինչպես կընթանան ընտրություններն ու ինչ արդյունքներ կգրանցվի և արդյոք ՔՊ-ն` Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կկարողանա հաղթել, ցույց կտա ժամանակը»:Ավելին12:5802.04.22 -
ՀասարակականՎերամբարձ կռունկը անզգուշաբար հարվածել է 26 տարեկան տղային․ նա մահացել էԱյսօր, ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել է Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։Ավելին12:5002.04.22 -
ՔաղաքականԱրժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար․ Վահե ՀովհաննիսյանԵթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմնդրանից խուսափելու միակ ճանապարհըարագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։Ավելին12:4202.04.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,7 հա տարածքում բռնկված հրդեհներըՄարտի 31-ից ապրիլի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2200 քմ, Տափերական գյուղում՝ 1000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղում՝ 5 հա, Արգել գյուղում՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Այգեպար-Մովսեսգյուղ ավտոճանապարհին՝ 7000 քմ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,7 հա։Ավելին12:3602.04.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին12:3202.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 199 հազար մարդ լքել է քաղաքը. Մարիուպոլը գրեթե անմարդաբնակ է | 02.04.2022Ավելին12:3002.04.22 -
ՀասարակականՓաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են․ անվտանգային փորձագետԻ՞նչ է կատարվում Արցախում, հատկապես` Քարագլխի հատվածում։ Մենք զրուցել ենք «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանի հետ, ով մեկ շաբաթ Արցախում էր։ - Խնդրում եմ ներկայացնել իրավիճակն Արցախում` ի՞նչ է կատարվում Քարագլխում։ - Տեղի է ունենում հետեւյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում: Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետեւ առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը եւ դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների եւ ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել եւ նույնիսկ դուրս ենք բերել նաեւ այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը եւ վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։ Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի եւ Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, եւ այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում եւ զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ եւ Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։ Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել եւ աջակցող ստորաբաժանումները եւս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, եւ այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա եւ ավելի, եւ այնտեղ օրեցօր ամրանում է, իսկ մատակարարումը եւ տեղաշարժն իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները եւ Քարագլխի հատվածն ամբողջությամբ։ Այս պարագայում արդեն ադրբեջանցիները շատ հանգիստ ձեւով տեղակայվել են, արդեն մեծաքանակ ստորաբաժանումներ ունեն, վրաններ են խփել, այլ անվտանգային միջոցառումներ են արել, որի արդյունքում շատ լավ ձեւով ամրացել են բարձունքում եւ վերահսկում են բարձունքի զգալի հատվածը։ - Ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։ - Շատ կարեւոր գործոն կա հաղորդակցային եւ հասարակայնության հետ կապերի մեջ՝ կոնկրետ բովանդակություն կիսելու հարցում, իրենք չեն հերքում ո՛չ ռազմավարական նշանակության հարցը, ո՛չ հերքում են, թե արդյոք շատ փո՞քր է մնացել, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենա նշված գյուղերին, թե՞ ոչ։ Ուղղակի չեն ասում, որ նման ռիսկ կա։ Ես ասում եմ, որ ռիսկ կա՝ ուղիղ խոցելիության տակ է։ Շատ մոտեցել են Խրամորթ գյուղին ու նաեւ մեծ հնարավորություն ունեն տեսանելիություն ապահովելու նաեւ Խնապատ գյուղի ուղղությամբ, միեւնույն ժամանակ շատ ավելի մոտ է, եւ ռիսկ կա, որ Խաչենի կամրջին հասանելիություն ունենան եւ դրանով Արցախը կիսեն երկու մասի։ Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են այդ կամուրջը վերահսկել կամ խոցել պարբերաբար՝ դրանով վտանգ ստեղծելով, ու արդյունքում Մարտակերտ գնացող ճանապարհն ուղղակի կաթվածահար է լինելու։ Այս ռիսկերն են, որ այս պահին ակնհայտորեն, անզեն աչքով տեսանելի են, իսկ այն, ինչ որ կա եւ ներկայացվում է, ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը չի հերքում, ուղղակի չի մանրամասնում։ Չպետք է հուսալքվել ստեղծված իրավիճակից, այլ, անկախ ամեն ինչից, Արցախը մերն է, բոլորինս է, մեր հայրենիքն է, պետք է լինենք յուրաքանչյուր արցախցու կողքին։ Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ինչքան են ուրախանում, որ տեսնում են՝ Երեւանից ինչ-որ մեկը գնացել է Արցախ։ - Ստատուս եք գրել, որտեղ ԶԼՄ-ներին եւ որոշ գործիչների մեղադրել եք, որ տեղեկատվությունը ներկայացնում են մանիպուլյատիվ կոնտեքստում։ - Բնականաբար, բոլոր լրատվամիջոցները պարտավորություն չունեն լինելու տեղում եւ ամբողջական ինֆորմացիա տան, ուղղակի այստեղ մասնակի ճշմարտության գործոն կա, որն էականորեն մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այսինքն, օրինակ, երբ խոսք է գնում, որ Փառուխը ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է գտնվում, այդ ժամանակ մարդիկ ասում են՝ վերջ, Փառուխը մեր ազդեցության տակ է, բայց չեն ասում, որ Քարագլուխը դեռեւս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ հանրային ընկալման մեջ ոչ ոք չգիտի ո՛չ Փառուխի տեղը, ո՛չ էլ Քարագլխի, նույնիսկ Խրամորթի եւ Խնապատի։ Եվ այդ պայմաններում, երբ ոչ թե ամբողջական ինֆորմացիան է ներկայացվում՝ իր բոլոր շեշտադրումներով, այլ՝ մասնակի, այն ավելորդ հանգստություն է ձեւավորում։ Դրա համար եմ ասում, որ ինֆորմացիան ստուգելու եւ ինֆորմացիան ամբողջական ու ոչ մասնակի ներկայացնելու հարց է։ Ես ոչ թե մեղադրում եմ լրատվամիջոցներին, այլ ասում եմ, որ պետք է լրատվամիջոցն ամբողջական ինֆորմացիան ներկայացնի, մանիպուլյացիաներով չզբաղվի՝ հատկապես որ, օրինակ, Քարագլուխը՝ ինքը մի կետ չէ, այլ մի մեծ հատված է։ Քարագլխի՝ Փառուխի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, Քարագլխի՝ զուտ Խրամորթի եւ Խնապատի հատվածը՝ հենց անմիջապես իրենց գլխին՝ հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ։Ավելին12:2302.04.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրինՀայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:Ավելին12:1102.04.22 -
ՀասարակականԻնչո՞ւ են զոհվածների հարազատները հրաժարվում հուղարկավորել ԴՆԹ-ով նույնականացված մասունքներըՏիկին Գոհարը 44–օրյա պատերազմում անհետ կորած այն զինծառայողների մայրերից է, որը չի հավատում Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ փորձաքննությունների արդյունքին, որոնցով հաստատվել է զոհվածի աճյունի եւ իր միջեւ արյունակցական կապը։ Առողջապահության նախարությունը պնդում է, որ գտնված մասունքները նրա որդունն են, տիկին Գոհարը չի վստահում դատագենետիկական փորձաքննության արդյունքներին։ ԴՆԹ–ն նույնականացվել է նախ Հայաստանում, երբ անալիզ են հանձնել ինքն ու ավագ որդին։ Հետո որդին մորից գաղտնի որոշել է հետազոտություն անել Ռուսաստանում։ Արդյունքը բացասական է եղել, ուղարկել է նաեւ մոր արյան նմուշը, կրկին նույնականացում չի եղել։ Նախարարությունը դրանից հետո մասունքներն ուղարկել է Նիդերլանդներ, որտեղ ԴՆԹ հետազոտությամբ դրանք նույնականացվել են։ «Էստեղ չեկան համաձայնության։ Բա մենք պետք է Հոլանդիա ուղարկենք, երկու ամիս սպասեցինք մինչեւ ուղարկեցին, մի ամիս էլ սպասեցինք մինչեւ էնտեղից եկավ պատասխանը։ Հետո էլ մոտենում եմ պարոն Բիշարյանին (Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն,–հեղ.), ասում եմ՝ ի՞նչ եղավ Հոլանդիայի պատասխանը, պարոն Բիշարյանն ասում է՝ գնացեք Քննչական, ձերը համընկել է, ես գնացի, ասում եմ՝ փաստաթղթերը ցույց տվեք ինձ, A4 ֆորմատի թղթերը թափահարում է, որ էդ 90–ի հասնող ԴՆԹ անալիզները հաստատվել է Հոլանդիայում։ Ասում եմ՝ էդ 90 անալիզից քանի՞սն է հերքվել, ասում է՝ ոչ մեկը, ասացի՝ կամ դուք չեք ուղարկել, կամ էլ բերել եք՝ կեղծել, մի կեղտոտ բան արել եք։ Քննչականի ներկայացուցչին եմ հարցնում, ասում եմ՝ էս Հոլանդիայի պատասխանն ի՞նչ էր, ասում է՝ տիկին, կասեք՝ ինչո՞ւ չեք համաձայնվում տվյալ մարմինը վերցնեք, տանեք հուղարկավորության, ասացի՝ դրանից առաջ ինչո՞ւ չհամաձայնեցիք Ռուսաստանում արված ԴՆԹ անալիզի հետ, ասում է՝ թերի է, դե եթե թերի է, գրավոր գրի տուր, մեկ ամիս է անցել, ինքն իր ասած խոսքը գրավոր ինձ չի տվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը բացառում է, որ Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ հետազոտությունների արդյունքները սխալ լինեն։ Այն, ըստ Մարինե Բաղդասարյանի՝ ոսկրային հյուսվածքի հետ աշխատող ամենաճանաչված կենտրոնն է աշխարհում։ «Մենք մի նմուշի հետ մի անգամ չենք աշխատում, այլ մի քանի անգամ, եթե կասկած ենք ունենում, ասում ենք՝ մեզ նորից բերեք ոսկրային հյուսվածքի նմուշ, ու նորից էդ գործընթացը գնում է, նոր մենք տալիս ենք պատասխան։ Դրսում տանում են ընդամենը մեկ կտոր ոսկրային հյուսվածք ու դրսի փորձագետի հնարավորությունները էդ տեսակետից սահմանափակ է, նա չի կարող պահանջել ավելի լավ տեղից նմուշ, չէ որ ոսկրային հյուսվածքի վրա տարբեր հատվածներում տարբեր ԴՆԹ–ի կոնցենտրացիաներ գոյություն ունեն։ Դրսի փորձագետը չունի այն հնարավորությունը, որն ունենք մենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։ 24–ամյա Արայիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 28–ին կամավոր էր գնացել Արցախ։ Տիկին Գոհարը պատմում է՝ նախ Ջրականում է եղել, հետո տեղափոխվել է Հորադիզ, թեժ մարտերի մասնակցել, ապա նահանջի հրաման ստացել, բայց մի քանի այլ զինծառայողների հետ շարունակել են առաջ գնալ։ Որդու՝ Արայիկի զոհվելու փաստին տիկին Գոհարը կհավատա, երբ իր խոսքով՝ իրական ապացույց ներկայացվի։ «Իրենք թող ինձ գրավոր պատասխան տան, որ ռուսական «Գենոմետի» տված պատասխանը թերի է, «Գենոմետը» շատ ուժեղ կենտրոն է, որ ես էլ գնամ ասեմ՝ էսինչ թերի պատասխան եք տվել, ես մի տարի է՝ տանջամահ եմ լինում, 5 րոպե երազանքով ապրում եմ, որ գուցե տղաս ողջ է, 5 րոպե հետո հույսս կորցնում»,– ասում է Գոհար Դավթյանը։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» վերլուծիչները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ չեն դադարում աշխատել։ Այս ապարատներն ամեն օր վերլուծում ու գենետիկական բնութագրեր են տալիս դեռեւս չնույնականացված մասունքներին։ «Մեզ համար դեռ պատերազմը չի ավարտվել՝ նույնականացման տեսանկյունից։ Մենք դեռ աշխատում ենք, պայքարում ենք»,– նշում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։ Նույնականացում արվում է այն դեպքում, երբ ԴՆԹ–ն ունի լիարժեք գենետիկական բնութագիր։ Աշխատանքն ընթանում է երկու փուլով. մասունքի ոսկրային հյուսվածքից անջատվում է ԴՆԹ–ն, ծնողներն էլ արյան նմուշ են հանձնում։ Մասնագետի խոսքով՝ առավել ճշգրիտ է զոհվածի ծնողի կամ զավակի հանձնած նմուշը։ «Ընդհանրապես պատերազմական դեպքերում, եթե զոհվածն ունի հայր ու մայր, քրոջ ու եղբոր կարիքը չի լինում, եղբոր կարիք կարող է լինել այն դեպքում, երբ որ չկա հայր, իսկ մեզ պետք է ունենալ հայրական գծով ինֆորմացիա։ Ցավոք, մեր ծնողները գերադասում են գալ ամբողջ ընտանիքով, չես հասկանում՝ ինչու են գալիս, բայց եթե գալիս են, ուզում են տվյալ նույնականացումը, մենք անում ենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։ Ծնողների մի մասը չի հավատում ԴՆԹ հետազոտության արդյունքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես չեն ուզում մասնակցել այդ հետազոտությանը։ «Ինչքանով որ ես գիտեմ, կան ծնողներ, որոնք համարում են, որ իրենց երեխան գերի է եւ արյան նմուշներ չեն հանձնել, բայց չի բացառվում, որ էդ ծնողների մեջ լինեն ծնողներ եւ մենք ունենք անհայտ երեխաներ եւ եթե այդ ծնողները անալիզ հանձնեն, հնարավոր է լինի նոր նույնականացում»,– ընդգծում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչը։ Քննչական կոմիտեի տվյալով, 44–օրյա պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 3822 է, նրանցից 1431–ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննությունների արդյունքով։ 2021թ.–ի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ է լրացուցիչ հետազոտության ուղարկվել Հոլանդիա։ Եւս 47 փորձանմուշ ուղարկվել է նոյեմբերին։ Բոլոր 100 փորձանմուշները, ըստ Քննչական կոմիտեի, նույնականացվել են։ Զոհված 3822 անձանցից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով նույնականացված մարմինները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ հայտնել էր, որ կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնիսկ երեք անգամ են նույնականացվել, բայց հարազատները պատրաստ չեն վերցնել աճյունները եւ հուղարկավորել։ «Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում, ոչ թե եղբայրական գերեզմանում»,– ասել էր Առողջապահության նախարարը։ Թե որքան պետք է սպասի Կառավարությունը, մինչեւ մասունքները առանց ծնողների համաձայնության հողին հանձնելու որոշում կայացնելը, ժամկետներ չեն նշվում, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կառավարությունը պատրաստ է սպասել այնքան ժամանակ, մինչեւ ծնողները որոշում կայացնեն։ Հոգեբան Արմեն Բեջանյանն ասում է՝ շատ ծնողներ հրաժարվում են հավատալ ԴՆԹ անալիզի արդյունքներին, որովհետեւ չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց որդին զոհվել է։ Ըստ նրա՝ ցավ պատճառող տրավման անձը ենթագիտակցական մակարդակով ժխտում է։ «Մարդն անցնում է 4 հոգեբանական փուլով, առաջինը շոկային վիճակն է, հետո իրավիճակի ժխտումը, մեղադրումը՝ ինչպես սեփական անձի, այնպես էլ միջավայրի նկատմամբ, եւ վերջինը փաստի ընդունումն է։ Հնարավոր է տարիներ անցնեն եւ մարդը չընդունի փաստը, քանի դեռ մարդը փաստը չի ընդունում, ապաքինում տեղի չի ունենում եւ այստեղ 44–օրյա պատերազմն ունեցավ իր վտանգավոր հետեւանքները, որովհետեւ մենք շատ գերիներ ունեցանք, իսկ մարդու մոտ ամենավերջինը մեռնում է հույսը, տվյալ պարագայում դեռ հույսով են ապրում, որ գերիների մեջ կլինի իրենց հարազատը, իսկ ԴՆԹ–ն սխալ է արված։ Բավականին շատ են արվել ԴՆԹ անալիզները, որոնք նաեւ դրսում են նույնականցվել, ծնողը չի ուզում հավատալ այդ փաստին, բայց ինչքան շուտ հավատա, այնքան շուտ վերականգնողական պրոցեսները կգնան, բայց սա ընդամենը հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է»,– ասում է «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը։ «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնը այն 8 կենտրոններից մեկն է, որը Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, ամիսներ շարունակ աշխատել է 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորների կամ էլ անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։ Միայն այս կենտրոնը ունեցել է 500 այդպիսի շահառու։ Ըստ Արմեն Բեջանյանի՝ մեծամասամբ նրանց հետ աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել, սակայն կան դեպքեր, երբ ծնողը որդու մասունքները հողին հանձնելուց հետո անգամ չի հավատում նրա կորստին։ «Օրեր առաջ ԴՆԹ–ով նույնականացված աճյունը ծնողը հուղարկավորել էր։ Ասում էր՝ հերոս է, ես հուղարկավորել եմ, գերեզմանին պիտի նայեմ, բայց միեւնույն է՝ սա իմ երեխան չէ։ Ծնողի մոտ բավականին հաճախակի սրացումներ են լինում, այստեղ շատ երկարատեւ հոգեբանական աշխատանք է պահանջվում, քանի դեռ մենք ունենք գերիներ եւ մինչեւ վերջին մարդը չի վերադարձել, էս խնդիրը դեռ շատ երկար է լինելու»,– ասում է Արմեն Բեջանյանը; Պաշտոնական տվյալով դեռեւս անհայտ է 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300.000-ական դրամ աջակցություն են ստանում։ Կառավարությունը մարտի 17–ի նիստում, չզեկուցվող նախագծերից մեկով 3 ամսով երկարացրեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը: Փետրվարի 25–ի դրությամբ, 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել պաշտպանության նախարարություն, որից 114–ը դրամական աջակցության համար ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։ Զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ շարունակվում են։ Մինչեւ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից որոնումների արդյունքում դուրս է բերվել եւ հայկական կողմին հանձնվել 1711 աճյուն։ Վերջին անգամ որոնումներ արվել են 3 շաբաթ առաջ՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, սակայն, դրանք արդյունք չեն տվել: Եղանակային պայմանների եւ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ որոնողական աշխատանքներն այժմ դադարեցված են։Ավելին12:0402.04.22 -
ՔաղաքականՏեղական ինքնակառավարումը ՔՊ-ական սարդոստայնում․ «aliqmedia.am»Անցած շաբաթավերջին եւ այս շաբաթվա սկզբին տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող իրադարձություններ տեղի ունեցան, որ միջազգային բուռն անցուդարձի, Հայաստանի եւ Արցախի սահմանների իրավիճակի լարվածության ֆոնին պատշաճ ուշադրության չարժանացան։ Մինչդեռ դրանք Հայաստանի ներկա «հեղափոխական» իշխանությունների՝ ամեն ինչ իրենցով անելու եւ իրական ժողովրդավարությունից նահանջի հերթական ազդակներն էին։ Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ փաշինյանական իշխանությունը ձգտում է տեղական ինքնակառավարման ողջ համակարգը իր եւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անմիջական ուղղահայաց ենթակայության տակ բերել եւ դրա համար կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ։ Առաջին իրադարձությունն, իհարկե, մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններն էին։ Սա շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն այս համայնքի ընտրություններում պարտվել էր։ Ամենից շատ ձայն ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ընդամենը 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Սակայն ինչ-ինչ խաղերի հետեւանքով որևէ կոալիցիա կազմել չստացվեց, նշանակվեցին նոր ընտրություններ: Բայց համայնքը հո անտեր չպիտի՞ մնար։ Եվ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակեց … ընտրություններում պարտված ուժի, այսինքն՝ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանին։ Իհարկե, միայն ու միայն համայնքի շահերից ելնելով։ Ուրիշ բան չկարծեք։ Էդ մենակ «ժողովրդավարության բարձրագույն լիգա» մտած Հայաստանի չուզողներն են աղաղակում, թե դա արվել էր վարչական լծակներն օգտագործելու եւ արտահերթ ընտրություններում հաղթելու համար։ Չկա՛ այդպիսի բան. մեծ առաջնորդ Փաշինյանը այդպիսի բան թույլ չի տա… Հավատացի՞ք։ Ծիծաղեցի՞ք։ Բայց ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվում նախկինում մարզպետ, ապա պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ աշխատած եւ ոչնչով (բացի կոկորդիլոսաբուծության մասին խոսելուց) աչքի չընկած մեկը՝ «ով ուզում է լինի՝ մերոնցից լինի» սկզբունքով։ Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ պաշտպանության նախարարը, Հայաստանի ու Արցախի սահմանների այս լարված պահերին ժամանակ է հատկացնում մի համայնքի ընտրություններում իր կուսակցության թեկնածուի համար քարոզչություն անելու, իսկ մի այլ կարկառուն ՔՊ-ական (Արփի Դավոյանը) դա արտառոց չի համարում՝ ըստ էության արտահայտելով իրենց կուսակցության վերաբերմունքը սահմաններին եւ մի համայնքի ընտրություններին։ Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ Վեդու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքային բյուջեից բնակիչներին դրամական օգնություն է տրամադրվում, բայց նույն իշխող ուժի ներկայացուցիչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դա վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում։ Իսկ հիմա՝ ուշադրություն. Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախընտրական շրջանում բնակչությանն օգնություն բաժանելու մեղադրանքով (դրան կցվել էին այլ մեղադրանքներ եւս) ամիսներ շարունակ կալանավորված էր։ Առուշանյանի արածը, ըստ իրավապահների, ընտրակաշառք էր, իսկ Գարիկ Սարգսյանի արածը՝ ոչ։ ՏԻՄ-երին առնչվող երկրորդ դրվագը հենց Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին է վերաբերում։ Մարտի 28-ին դատարանը հրապարակեց նրա գործով վճիռը։ Եվ այստեղ է, որ փաշինյանական իշխանությունն իր պատկերացմամբ «ձիով քայլ» արեց. դատարանը մի քանի դրվագով արդարացրեց, մի քանի դրվագով դատապարտեց, բայց ի վերջո Առուշանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեց, սակայն… արգելեց հինգ տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Իրոք, «սողոմոնյան վճիռ» է. «ո՛չ շիշը կվառվի, ո՛չ քյաբաբը»։ Փաշինյանն ու նրա ձեռնասուն կամակատարները հասկացան, որ այստեղ չեն կարող գնալ Վեդիի ճանապարհով։ Այսինքն, եթե անգամ խժդժություններ հրահրեն, արտահերթ ընտրություններ նշանակեն, մինչ այդ էլ որեւէ ՔՊ-ականի համայնքի ղեկավարի ԺՊ կարգեն, մեկ է, պարտվելու են։ Եվ ահա՝ ընտրեցին անցանկալի համայնքապետից ազատվելու այդ ձեւը՝ նրան հինգ տարով զրկելով համայնք ղեկավարելու իրավունքից։ Այսուհանդերձ, քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, Առուշանյանը, իբրեւ համայնքի ընտրված ղեկավար, դեռ կպաշտոնավարի, իսկ նրա փաստաբանական թիմը բողոքարկումներով այդ ժամկետը հնարավորինս կերկարաձգի։ Թեպետ ներկա «աննախադեպ» ինքնասիրահարված իշխանությունը ոչ մի խորհուրդ չի լսում, այսուհանդերձ, տամ իմ խորհուրդը. Հարգելիներս, տարրական արժանապատվություն ունեցեք՝ ընդունելու ձեր պարտությունները ՏԻՄ-երի ընտրություններում, եւ մարզերն ու համայնքները զարգացնելու նպատակով համագործակցեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ղեկավարների հետ, ինչ ուժ էլ որ նրանք ներկայացնեն։ Եթե, իհարկե, ձեր նպատակը երկիրը զարգացնելն է եւ ոչ թե ամենուր սեփական անկարող կադրերով կուսակցական դիկտատուրա հաստատելը։ Հ. Գ. Իսկ Գարիկ Սարգսյանը շուքով նշել է իր «հաղթանակը»։ Ռեստորանում։ Թեպետ մինչ այդ հայտարարել էր, թե «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…»։ Փաստորեն հաղթել է վեդեցին, հաղթել է իմաստուն ժողովուրդը, բայց հաղթանակի քեֆում տժժում են կողմնակիցներով։ Շատ ժողովրդավար է։ Իսկական «բարձագույն լիգայի» ժողովրդավար ղեկավար։Ավելին11:5902.04.22