Լրահոս
2022-04-08
-
ՀասարակականԱզգությամբ՝ ուկրաինացի, հոգով՝ ռուս. Լարիսա Նիկոլաևնայի «հայկական սիրտը»Արեգունիի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է տիկին Լարիսան, որին 62 տարի առաջ սերն է ուկրաինական Օդեսսայից տեղափոխել Գեղարքունիքի Արեգունի գյուղ, սլավոնական լեզվով խոսող երիտասարդ աղջկան ստիպել արտաբերել «h» հնչյունը, սիրելի ամուսնուն իր հայկական անունով դիմելու համար։Ավելին18:0708.04.22 -
ՄիջազգայինՌուսաստանն Ուկրաինայում «հատուկ գործողություն» է սկսել՝ 3-րդ աշխարհամարտը կանխելու համարՌուասաստանը հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայում՝ Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար: Այսպիսի հայտարարություն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է արել:Ավելին18:0408.04.22 -
ՀայաստանԱհազանգ՝ «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարքի վերաբերյալժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Ավելին15:4608.04.22 -
Արտաքին քաղաքականությունՂարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեությունը կապահովի կայունություն և անվտանգություն. Արարատ ՄիրզոյանՄոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ։ «Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - ասել է նա:Ավելին15:4008.04.22 -
ՀայաստանՀայաստանյան բանկերում դոլարի գինը կտրուկ նվազել էRate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 468 դրամ է, վաճառքինը՝ 478 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.91 դրամ է, վաճառքինը՝ 6.27։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.29 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 504 դրամով, վաճառվում՝ 519 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 530 դրամ է։Ավելին15:3508.04.22 -
ՔաղաքականՀարցվածների 47.7 %-ը բացասական է գնահատում Փաշինյանի գործեալոճը. «GALLUP International association»Հարցվածների 57.2 տոկոսը չի կարծում, որ մեր իշխանություները ունակ կլինեն Հայաստանի համար դրական տիրույթում պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, լրագրողնեևրի հետ հանդիպմանը հայտարարեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։ «ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ և Արցախի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանը. Միանշանակ ոչ - 40.3 % Ավելի շուտ ոչ - 16.9 %: Հարցվածները գնահատել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելաոճը։ Լիովին դրական -13.8 % Ավելի շուտ դրական -25 % Ավելի շուտ բացասական -13.6 % Ընդհանրապես բացասական 34.1 %Ավելին15:3108.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ռուս խաղաղապահները կկանխեն հնարավոր սադրանքները. Լավրով-Միրզոյան հանդիպումԱվելին15:3008.04.22 -
ՀայաստանՀայաստանում հարցվածների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանըՀայաստանի բնակիչների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, շուրջ 26 տոկոսը՝ կողմ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։ «Կո՞ղմ եք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը» հարցին բնակիչները տվել են հետևյալ պատասխանը. Միանշանակ դեմ եմ - 59.3% Ավելի շուտ դեմ եմ - 8.7 % Ավելի շուտ կողմ եմ - 15.1 % Միանշանակ կողմ եմ - 11.2%։Ավելին15:2708.04.22 -
ՀասարակականՆուբարաշենի ձորակում հայտնաբեվել է կնոջ դիարտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Նրա անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։Ավելին15:2208.04.22 -
ՀայաստանԱհազանգ. «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրվածժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:Ավելին15:1708.04.22 -
ՔաղաքականՀայաստանը Արցախից բաժանել չուզողը պարզապես կողքը ՀՀ դրոշ կդներ․ Քրիստինե Վարդանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձելէ Ազգային ժովորդավարական Բևեռի կողմից Ապրիլի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը ներկելուն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ավելին15:0608.04.22 -
Քաղաքական2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց ծանր կապանքներից․ Ներսես Պողոսյան«Հեղափոխական արժեքներն անդավաճան կրող» Ներսես Պողոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ դիմումի համաձայն այսօր վայր եմ դրել լիազորություններս։Այս տարիների ընթացքում մենք միասին բավականին արդյունավետ աշխատանք ենք կատարել, իրագործել բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել բարելավվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մասնավորապես ավանցիների կյանքի որակը տարբեր բնագավառներում։2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց այն ծանր կապանքներից, որ տիրում էր նախկին ռեժիմի ընթացքում։Ես, լինելով հեղափոխական արժեքների անդավաճան կրող, այս ընթացքում արել եմ ամեն ինչ ի շահ եւ ի բարօրություն Ավանի եւ ավանցու։Առաջնորդվել եմ, ոչ թե պաշտոնը, աթոռը ծառայեցնելու ինձ, այլ հակառակը ծառայեցրել եմ հանուն ընդհանուր բարօրության։Ինձ փոխարինողին, նույնպես ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, ի շահ համյանքի։Ավելին14:5208.04.22 -
Հայաստան22-ամյա Էդուարդ Շահբազյանը որոնվում է որպես անհետ կորած22-ամյա Էդուարդ Շահբազյանը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին։Ավելին14:4608.04.22 -
ՀայաստանՏենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ․ Ներսես ՊողոսյանՏենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ, միշտ էդպիսի մի բան անում եմ։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի իր պաշտոնից ազատվելու պատճառին։ Դիտարկմանը, թե ճնշումների ներքո՞ է ազատման դիմում գրել, Պողոսյանն ասել է. «Ինձ ոչ ոք չի կարող ճնշել, էդպիսի մի հոգի չի եղել, որ կարողանա ինձ ճնշել, երբեք»։ Ներսես Պողոսյանը նշել է, որ աշխատանքից ազատվելու որոշումը կապ չունի իր հետ տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի հետ։Ավելին14:3308.04.22 -
Հայաստան«Երևի ինչ որ մեկին լավ խանգարում է». Ավանի փողթաղապետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԱվանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ինչպես գիտեք, Ավանի փոխթաղապետի դեմ մարտի կեսերին քրեական գործ է հարուցվել, նրա մոտ կաթուցիչ էին հայտնաբերել, Պողոսյանն ասել էր, թե կաթուցիչը գետնից է գտել:Ավելին14:2208.04.22 -
ՔաղաքականՆիկոլն աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի․ Արմեն Աշոտյան«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել: Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար: Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումի արդյունք է: Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի»:Ավելին14:1108.04.22 -
ՀայաստանՍասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործովՎճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում: Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։Ավելին13:5508.04.22 -
Արտաքին քաղաքականությունՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ըստ աղբյուրի, նեկայում տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:Ավելին13:5108.04.22 -
ՀայաստանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանըՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։Ավելին13:3908.04.22 -
ՔաղաքականՎճռաբեկ դատարանն արդարացրել է Նիկոլ Փաշինյանին՝ «Մարտի մեկի» գործովՎճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Ավելին13:3708.04.22