Լրահոս
Քաղաքական
14:11
08.04.22
494

Նիկոլն աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի․ Արմեն Աշոտյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը:

Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել:

Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: 

Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար:

Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղիղ ցուցումի արդյունք է:
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլն աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի»: