Լրահոս
Հայաստան
13:55
08.04.22
273

Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

Img default alt hy

Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:

Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։

Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։