Լրահոս

2022-04-07
  • Հայաստան
    Հուղարկավորությունները հետաձգվում են. մահերի թվի կտրուկ աճ՝ Հայաստանում
    Պաշտոնական վիճակագրության համաձայն մեր երկրում հունվար, փետրվար ամիսներին մահերը գերազանցել են ծնունդները: 2 ամսում 6030 մարդ մահացել է:
    22:50
    07.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է ուսանողների և մասնագետների համատեղ աշխատանքային լսարան
    Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է տեխնիկապես հագեցած 7-րդ լսարանը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ուսանողներն այստեղ կարող են համատեղ քննարկել իրենց ստարտափերը:
    22:33
    07.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա․ հանդիպելու է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:
    22:29
    07.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Գարնանային այգու» ամենագեղեցիկ օրը. Ապրիլի 7
    Այսօր նշում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
    22:26
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Մանթաշյանին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է՝ ոչնչով չի զիջում հորը․ Հարությունյան
    Այս նկարը չափազանց կարևոր արձանագրում է անում. Հանրահավաքի օրը, իմ կողքը կանգնած, ուսերիս նստած՝ Հայաստանի դրոշը ձեռքին ծածանելով, պայքարում էր նաև ընկերոջս՝ Նարեկ Մանթաշյանի տղան՝ Նահապետ Մանթաշյանը։ Այս երևույթը չափազանց խորը արժեքների մասին է. Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը🇦🇲 Նարեկին կալանավորեցին որպեսզի ազատվեն նրա ներկայությունից հանրահավաքների ժամանակ, այսօր նրա տղան է ներկա իր փոխարեն այդ հանրահավաքներին✊ Նարեկին կալանավորեցին հանուն Արցախի պայքարելու համար, այսօր նրա տղան է իր փոխարեն պայքարում հանուն Արցախի💪 Նարեկին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է, որ ոչնչով չի զիջում հորը👊 Այս պայքարը արյան պայքար է, գենի պայքար է, տեսակի պայքար է և այն ուղղակի անհնար է կոտրել💪💪💪 Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը
    22:18
    07.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Կենդանին, որ կենդանի ա իրիկունը գնում ա իրա բույնը». տեղահանված արցախցիները նստացույց են սկսել
    Հադրութից և Շուշիից բռնի տեղահանվածները նստացույց են սկսել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք ոչ կարգավիճակ ունեն, ոչ տուն, մտածում են Արցախ վերադառնալու մասին: Այդ պահանջով 3000 ստորագրություն են հավաքել:
    22:09
    07.04.22
    Ավելին
  • Սոցիալական
    Արեգունիում տրակտորի ձայն չի լսվում. սերմնացուն թանկ է, թուրքն էլ սարից երևում է
    Գեղարքունիքի Արեգունի գյուղում շունչները պահած սպասում են Ադրբեջանի հետ սահմանների զատման Երևանի որոշմանը, որ հասկանան, արժե տուն վերանորոգել, թե ստիպված են լինելու ճամպրուկները հավաքել:
    22:03
    07.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Բրյուսելում մոռացված Արցախի կարգավիճակը. ընդդիմությունը չի հավատում ՔՊ-ի դիվանագիտական ճկունությանը
    Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ Արցախում էթնիկ զտում անող Ադրբեջանի հետ սահմաններ չի կարելի գծել:
    22:02
    07.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պատեհ չէ» խոսել թշնամու ներխուժման մասին. Փաշինյանն ու Ալիևը խաղաղության բանակցություններ են սկսում
    Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են խաղաղության բանակցություններ սկսել:
    22:01
    07.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների համար կառավարական առանձնատանը «տեղ չի եղել»
    Աննա Հակոբյանի հրավերով մայրաքաղաքից և մարզերից ավտոբուսներով Երևան է եկել մոտ 300 մարդ, սակայն դեռ ընդունելությունը չսկսած, շատերը հեռացել են Ձորափի 74 հասցեից: Լրագրողներին ասել են, որ նստելու տեղ չի եղել և չեն կարողացել ժամերով սպասել ու անձնագրային ստուգում անցնել:
    22:00
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազատություն ռ/կ. «Սա չի արտահայտում մեր խմբագրական քաղաքականությունը»
    Ազատություն ռադիոկայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով։ Հայցում ենք մեր հեռուստադիտողների ներողամտությունը, տեղեկացնում ենք, որ այն հեռացվել է նյութերից, իսկ սխալը թույլ տված աշխատակիցները ստացել են նկատողություն»։
    21:08
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն․ բաց նամակ՝ Նիկոլայ Ծատուրյանին
    Բաց նամակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին Հայտնի ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում, դեմ արտահայտվելով ԲՈՒՀ-երի օպտիմալացման ծրագրին, վիրավորել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Հետո, իհարկե ներողություն էր խնդրել..., բայց էականը դա չէ: Հարգելի պարոն Ծատուրյան Պարոն Դումանյանը գիտնական մարդ է և ԲՈՒՀերի օպտիմալացման ծրագրի հետ կապ ունի այնքանով, ինչքանով այս պահին ԿԳՄՍ նախարարն է: Այդ ծրագրի իրական հեղինակը Ձեր վարչապետն է, որը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ ԲՈՒՀերն ընդհանրապես պետք է հանել Երևանից և տեղափոխել, առայժմ գոյություն չունեցող, ուսանողական «քաղաք», որը դեռ պարզ չէ, թե, երբ և որտեղ պետք է կառուցվի: Նպատակը չնշեց: Սակայն օդում կախված լուրերի համաձայն, դրա նպատակը մեկն է՝ նոր իշխանական օլիգարխներին, որոնք չգիտես ինչ միջոցներով ձեռք են բերում նախկին օլիգարխների մոնումենտի առանձնատներն ու ծաղկաձորների հյուրանոցները, վաճառել այսօրվա ԲՈՒՀերի շենքերը: Երևի նոր իշխանական օլիգարխների սիրտը հիմա էլ համալսարանական շենքեր է ուզում: Ձեր հարցազրույցի մեջ ասում եք, որ կարող եք անգամ «քրֆել»(սա Ձեր արտահայտությունն է) և չեք վախենում նստելուց: Նստել պետք չէ, ոչ էլ՝ հայհոյել: Պարզապես, որպես ռեժիսոր շատ լավ պետք է, որ իմանաք, որ նախարարն այս պատմության մեջ ընդամենը դերակատար է, իսկ բեմադրող ռեժիսորը լրիվ այլ հասցեում է գտնվում: Եվ, եթե բեմադրությունը վատն է միակ մեղավորը բեմադրիչն է: Որովհետև, եթե անգամ բեմադրությունը «պռավալի» է գնում դերակատարի պատճառով, միևնույն է մեղավորը բեմադրիչն է, որովհետև իսկզբանե այդ դերակատարին ընտրել է հենց ռեժիսորը: Այնպես, որ կարիք չկա այս կամ այն անձի վրա փորձել ցույց տալ «անկախ և անվախ» մտավորական լինելու փաստը (բայց հետո «на всякий» ներողություն խնդրել): Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն... և Դուք շատ լավ գիտեք այդ հասցեատիրոջ անունն ու ազգանունը: Ամենայն հարգանքով՝ Ձեր նախկին հանդիսատես ՀՀ ոչ հպարտ քաղաքացի Կարեն Քոչարյան
    20:25
    07.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ավելի քան 200 հազար մարդ լքել է Մարիուպոլը. քաղաքում հումանիտար միջանցքներ են բացվել
    Մարիուպոլն այսօր խաղաղվել է: Դոնեցկի իշխանությունների խոսքով՝ քաղաքի կենտրոնական հատվածները ռուսական զինուժի հսկողության տակ են:
    19:59
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Աղվան Հովսեփյանի մեղադրանքը փոխվել է». դատարանը քննել է կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը
    Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։ Ալեքսանյանն ասաց, որ Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջադրված մեղադրանքն էլ փոխվել է։ «Խարդախության մեղադրանքը փոխվել է, դարձել է վատնման դրչություն, որն ապօրինի է։ Այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, մեղադրանքի կողմը պարզապես չի դիմանալու դրանց»,- նշեց նա։
    18:42
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
    Երեկ Արտաշատ քաղաքի հրապարակում քաղաքացիները, արձագանքելով ապրիլի 5-ին ընդդիմադիր դաշինքների հանրահավաքի կոչին, տեղադրել էին Արցախի Հանրապետության դրոշը։ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։ Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։ Ժամանակը գնաց»,- գրել է Գ.Վարդանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։ «Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
    18:20
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել
    44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել Այսօր՝ ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։ Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան։
    18:13
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Ադրբեջանը գոհ է բրյուսելյան հանդիպումից, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է նրա շահերն ու պահանջները. քաղաքագետ
    Մեծ հաշվով, երեկ կայացած բրյուսելյան հանդիպման մասին ասելու շատ բան չկա, որովհետև կողմերը խոսում էին հասանելի և բաց բառապաշարով՝ առանց երկիմաստությունների։ Երբ ադրբեջանական կողմն ասում է, որ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները շահեկան են Բաքվի համար, այդտեղ մեկնաբանելու ոչինչ չկա. դա նշանակում է, որ Ադրբեջանը գոհ է, իսկ եթե Ադրբեջանը գոհ է, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է այդ երկրի շահերն ու պահանջները, և Ադրբեջանն էլ որևէ առարկություն չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ է արձանագրել, որ գնալու է, Արցախը հանձնի Ադրեջանին, այդ պրոցեսը լինելու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսքով, ավելին՝ հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքաին ամբողջականությունը, և սահմանազատում է արվելու։ Բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ խոսվել է նաև սահմանազատման մասին, որ պետք է համապատասխան հանձնաժողով ստեղծվի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Ալեն Ղևոնդյանը հատկանշական համարեց, որ բրյուսելյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերի հետ։ «Ենթադրում եմ, որ նա «ինստրուկտաժ» է արել։ Ավելին ասեմ՝ ամերիկացիներն այս հարցում բավականին բաց խաղացին. անգամ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, որում անդրադարձ կար Ռուսաստանին, կային սուր գնահատականներ։ Խոսքն այն խոսակցության մասին էր, որ ամերիկյան կողմն ունեցել էր ՀՀ գործող վարչապետի հետ։ Այսինքն՝ ամերիկյան կողմը, պետքարտուղարի մակարդակով, վարչապետի հետ խոսակցության ժամանակ շատ սուր քննադատական ձևակերպումներ էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը մեկնում է Բրյուսել, կատարում այն քայլը, որը բոլորը և հատկապես Ալիևն իրենից սպասում էին՝ այսօր արդեն կառավարության նիստին հայտարարելով, որ Բրյուսելում նպատակահարմար չի գտել հանրայնացնելու Փառուխի թեման։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ վարչապետը հանդիսանում է Ադրբեջանի շահերի սպասարկուն»,- ասաց քաղաքագետը։ Ալեն Ղևոնդյանը հավելեց՝ հայկական կողմը ջանք չի խնայում ամերիկյան, թուրքական, ադրբեջանական և բրիտանական կողմերի ազդեցության ներքո Ռուսաստանին դուրս թողնելու սահմանազատման գործընթացից։ «Եթե հիշում եք, ռուսական կողմն անընդհատ խոսում էր սահմանագծման և սահմանազատման մասին՝ նշելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզներով։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նշել էր, որ խաղաղության պայմանագրի օրակարգը հասունացած չէ և անհրաժեշտ չափով իրատեսական չէ։ Դա, իհարկե, չխանգարեց, որ երեկ հնչեն այն հայտարարությունները, որոնք հնչեցին»,- ասաց քաղաքագետը։ Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ արդեն վաղը ՀՀ արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ յուրատեսակ հաշվետվություն ներկայացնելու։ «Կարծում եմ՝ այնտեղ բավականին դժվար և ծանր խոսակցութուն է ունենալու։ Թե՛ խաղաղապահների օրակարգը, թե՛ ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը մեկ քաղաքական խաղի կոմպոնենտներ են՝ ուղղված Ռուսաստանի դեմ․ նաև իրենց առջև Հայաստանի բնաջնջման խնդիր են դրել։ ՀՀ գործող վարչապետն էլ այդ պրոցեսի իրացման գործակալներից մեկն է»,- ամփոփեց Ալեն Ղևոնդյանը։
    18:03
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, բայց դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ. Բեգլարյան
    Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: «Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում: Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման: Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը: Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում»,-ասված է ուղերձում։ Արտակ Բեգլարյանն այս առթիվ հրապարակել է մայրիկի հետ իր լուսանկարը: «Թեև հանրային խոսքում շատ քիչ եմ խոսում մայրիկիս՝ Էլլադա Խաչատրյանի մասին, սակայն որոշեցի այսօր ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան մեծ է մայրիկիս ավանդը իմ, որպես մարդ, հայ ու քաղաքացի, կայացման և որակյալ կրթության ապահովման հարցում: Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ՝ իր նախանձախնդիր հետևողականությամբ, կամքի ուժով, հայրենասիրությամբ, այլոց հանդեպ հոգատարությամբ ու կրթության արժեվորմամբ, որոնք օգնեցին ինձ կերտելու իմ հետագա ճանապարհը՝ դեպի Հայրենիքին ու ժողովրդին ցմահ ծառայություն», - հավելել է Արցախի պետնախարարը։
    17:22
    07.04.22
    Ավելին