Լրահոս

2022-04-09
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը. շատերը կարծում են, որ նա չի անցնի. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց և կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին և այլն։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երևանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ մինչև աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի։ Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին՝ Սուքիասյանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), և ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով փորձում է բարձրացնել իր ռեյտինգը և ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը»:
    09:46
    09.04.22
    Ավելին
2022-04-08
  • Մշակույթ
    Մութ ճանապարհ՝ դեպի մարդու ներսը. «Արտ-կվարտալ»
    Արտ-կվարտալ: Այսպես է կոչվում այն վայրը, որտեղ այսուհետ կարող են հավաքվել արվեստագետները, շփվել, զրուցել, արվեստի գործեր ստեղծել: Ցուցահանդեսը բաց է, այցելուներին է սպասում 22 արվեստագետի 35 աշխատանք:
    23:21
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում․ «Oragir.news»
    Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի պատկերացումներն էրոտիկայի մասին շատ հետաքրքիր ու կասկածելի են։ Բանն այն է, որ «Oragir.news»-ի հարցումը հրապարակելու համար ՀՌՀ-ն տուգանել է «5-րդ ալիքին»՝ պատճառաբանելով, որ էրոտիկ բնույթի նյութեր են հեռարձակվել ժամը 24։00-ից շուտ։ «Oragir.news»-ը ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ դրանում զետեղելով բառերի և արտահայտությունների մի ցուցակ և հարցնելով, թե դրանցից որո՞նք կարելի է օգտագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մասին արտահայտվելիս, որպեսզի ոստիկանությունը դա չհամարի ծանր վիրավորանք և քրգործի համար նյութեր չնախապատրաստի, ապա մեր հարցումն ու ոստիկանության պատասխանը հրապարակել էինք։ «5-րդ ալիքը» այդ հարցման հիման վրա ռեպորտաժ էր պատրաստել, ռեպորտաժում ընդամենը 2-3 վայրկյան երևում է հարցումի տեքստը, որի վրա այդ ընթացքում ոչինչ կարդալ հնարավոր չէ, սակայն ՀՌՀ-ն դա համարել է էրոտիկ նյութի հաղորդում և հեռուստաընկերությանը տուգանել է։ «Oragir.news»-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասել է, որ ՀՌՀ-ն որոշման մեջ յուրովի է մեկնաբանել մեր հարցման մեջ տեղ գտած բառերը և դրանք համարել երեխաների հոգեբանության վրա ազդեցություն ունեցող, էրոտիկ. «Հանձնաժողովը մեզ տուգանել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար: Հատկանշական է, որ հանձնաժողովը «Oragir.news»-ի՝ ոստիկանության հարցումը և ոստիկանության պաշտոնական պատասխանը դիտել է որպես էրոտիկ բնույթի հաղորդում: Տեսանյութում լրագրողը խուսափել է հնչեցնել բոլոր այն մակդիրները, որ նշված է եղել այդ նամակում, ուղղակի կես վայրկյանի չափով այն երևացել է հեռուստացույցի էկրանից՝ համակարգչի մոնիտորի անցումով, որը, ի դեպ, համարյա անտեսանելի է, բայց քանի որ անհրաժեշտ էր ինչ-որ ձև գտնել տուգանելու համար, գտել են այդ ձևը: Հանձնաժողովի որոշման մեջ հետաքրքիր ձևակերպումներ կան. օրինակ, մեջբերեմ՝ «Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով» կամ ««Ստամբուլի բիճ»՝ «Ստամբուլի ապօրինի զավակ», և այլն: Ինձ ոչ թե այդ՝ Աղայանի բառարանով ձևակերպումների պարզաբանումն է անհանգստացնում, այլ որ մեզ տուգանում են «անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում» հոդվածով և առաջարկում են նման հաղորդումները հեռարձակել 24:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ հանձնաժողովը լրատվական-վերլուծական հաղորդման ժամանակ պատրաստած, թեկուզ պամֆլետային ոճով, բայց խնդիրը իրազեկող ռեպորտաժը դասում է էրոտիկ ժանրի ֆիլմի կամ հաղորդման շարքին»,- ասաց Հարությունյանը։ «Oragir.news»-ի հարցին՝ ի՞նչ է պատասխանել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իր պարզաբանումներն ու պատասխանները, Հարությունյանն ասել է. «Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե իրենց և թե իմ կողմից: Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։ «Oragir.news»ը գրում է, որ փաստորեն Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում, եթե 20-րդ դարի ֆրանսիացի ֆանտաստ գրողի անուն-ազգանունը նրա մոտ ասոցացվում է էրոտիկայի հետ։ «Կամ, օրինակ, տարօրինակ է, որ Տիգրան Հակոբյանը թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը ստուգաբանել է որպես «Ստամբուլի ապօրինի զավակ» և դրա համար տուգանել է հեռուստաընկերությանը, հավանաբար ՀՌՀ նախագահը ստեղծագործությանը պարզապես ծանոթ չէ։ Հետաքրքիր է նաև, թե այսքան նրբազգաց ՀՌՀ նախագահը ինչ ապրումներ է ունենում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ «բռնելու եմ, շինեմ», «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», կամ, օրինակ, երբ վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով ներկայիս դեսպանն ԱԺ նախագահին ասում է՝ «անբարոյականի վաստակ», իսկ ԱԺ նախագահն էլ վերջինիս՝ «քաղաքական տրյապկա»։ Եվս մի քանի մեջբերում հեռուստաեթերից, որոնք Տիգրան Հակոբյանը հավանաբար չի լսել կամ լսել է՝ չլսելու է տվել։ Մեջբերումները ամենահայտնի հումորային ծրագրերից մեկից՝ «women’s club»-ից են: «Ուրեմն էն կողքի սենյակում մարմնավաճառ ա պառկած, մտի մոտը, աչքերդ կբացվի»։ «Ամենաանհասկանալին իմ համար՝ էդ ո՞նց պուտանկեն դարձավ անհատական մերսող»։ Լիլի Մորտոն ասում է. «Տրենեռ, ես բողոք ունեմ, ես էլ չեմ ուզում, որ մենք մաշկագույն գնդակով խաղանք, որովհետև էդ մրցակիցը խառնում, գլխով խփում, տալիս-կապտացնում ա». այդ պահին ձեռքով ցույց է տալիս կրծքերը։ «Եթե աղջիկդ ըտենց շարունակեր ռոք երգել, ոտը ռոքից պոկելու էի»։ «Էս պուտ-պուտ շորերովն էլ Անկան ա, ինքը մեր գեղի միակ պուտպուտանկան ա»։ «Էսի ոնց որ արդեն իմ անձի հանդեպ գիպսագառդոնություն եք անում»։ «Մալիֆիսենտա՞, իսկ Մալիֆիսենտան տալիֆիսե՞նտ ա»։ Փաստորեն Տիգրան Հակոբյանը սրանց մեջ էրոտիկա չի տեսնում, այս հայտարարությունները չի ֆիքսել, իսկ լրատվական թողարկման մեջ կես վայրկյանում էկրանին երևացող Իվ Գանդոնին անմիջապես նկատել է»։
    23:10
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պայթուցիկ սարքի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. զանգահարողն ասել է, որ սարքը ինքնաթիռում է տեղադրված
    Քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։ Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներ, սակրավորներ: Պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
    23:05
    08.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Դիակներ՝ Մարիուպոլի փողոցներում. Մոսկվան պնդում է, որ Կիևը սադրում է
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել Կիևի տարածած տեղեկությունները, թե իրենց ուժերը ոչ ռազմական օբյեկտներ են թիրախավորում: Կիևը այսօր մեղադրել է Մոսկվային Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածելու համար: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե Տոչկա-Ու հրթիռները, որոնց բեկորները հայնտաբերվել են կայարանի տարածքում, կիրառում է ուկրաինական բանակը:
    23:03
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնարավոր է՝ Ներսես Պողոսյանը գնա երկրից
    Irakanum.am-ը Ներսես Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, ինչին ի պատասխան արդեն նախկին թաղապետն ասաց, թե այդպես է ուզել։ «Ոչ մի բան չի եղել, այդպես եմ ուզել»,- նշեց նա։ Հարցին, թե ինչով ե՞ք զբաղվելու Պողոսյանն ասաց․ «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա։ Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես․․ չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Հիմա հանգսանալու եմ»։
    23:00
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռումբի ահազանգ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկից․ տեղում աշխատում են իրավապահները
    Այսօր Երևանի տարբեր հատվածներից ռումբի ահազանգեր էին ստացվել։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ահազանգ է ստացվել նաև, որ ռումբ է տեղադրված Կոմիտաս 23 շենքում, բնակիչները տարհանվել են, ժամանել են շտապօգնության, ոստիկանության ու փրկարար ծառայությունները։
    22:49
    08.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Սննդի բացօթյա կետերում ծխելու արգելքը «քննարկման ենթակա է». ռեստորանները վնասներ ունեն
    Մեկ ամիս էլ չկա, որ բացօթյա սրճարաններում գործում է ծխելու արգելքը, բայց տնտեսվարողներն արդեն 15-ից 20 տոկոսի վնաս են կրել: Ռեստորանների միության նախագահն է այս մասին հայտարարել՝ խորհրդարանում՝ աղմկահարույց օրենքի շուրջ քննարկման ժամանակ: Օրենքն ուժի մեջ մտնելուց 25 օր անց՝ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է՝ «փակ տարածքների մասով թեման փակ է, մյուս քննադատությունների հետ կապված օրենքը կարելի է քննարկել»:
    22:40
    08.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լավրովը հայտարարում է՝ «ՄԽ համանախագահ եռյակը գոյություն չունի». Միրզոյանն «այլ ազդակներ է ստացել»
    Մոտ 3 տասնամյակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդի ԵԱՀԿ Միսկի խմբի եռանախագահությունը չեղարկվել է ու մեղավորը Արևմուտքն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում է այսպիսի սկանդալային հայտարարություն արել՝ շեշտելով, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահնագները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը զոհաբերել է արաբաղյան խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների, իր խոսքով, «ռուսաֆոբիայի» պատճառով:
    22:38
    08.04.22
    Ավելին
  • Իրավական
    Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Փաշինյանն արդար է. «փութաջան» արդարադատություն
    Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրան արդարացնելու պահանջով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր դիմել Վճռաբեկ ատյան: Որպես հիմնավորում Դավթյանը դատարան էր ներկայացրել «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Եվրադատարանի վճիռը: «Եվրադատարանի որոշումը բավարար չէ վճիռ կայացնելու համար, վճռաբեկ դատարանը պետք է նոր քննություն սկսեր»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության սահմանադրագետ-պատգամավոր Արամ Վարդևանյանը:
    22:38
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սննդի կետերում ծխելու արգելքից հետո այցելուներն ավելացել են, մարդիկ շնորհակալություն են հայտնում․ Էկոնոմիկայի փոխնախարար
    Մենք կողմ ենք եղել, որպեսզի ծխելու համար լինի տարանջատված միջավայր սննդի կետերում, որովհետև մարդիկ գալիս են հենց այդ նպատակով և այստեղ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում։ Այս մասին ԱԺ-ում անրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկային փոխնախարար Անի Իսպիրյանը։ «Եթե նայում ենք գործարար միջավայրի տեսանկյունից, շատ կարևոր է կանխատեսելիությունը, և մշտական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի, քանի որ օրենքը արդեն ընդունված է, պետք է թողնել անփոփոխ, որովհետև տնտեսվարողները արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքին։ Կարծիքներ եղան, որ բացասական կարծիքներ են հնչեցվում։ Եթե կարծիքներից ենք խոսում, ապա ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ և՛ հաճախորդների և տնտեսվարողների կողմից, մարդիկ գալիս շնորհակալություն են հայտնում, որովհետև սննդի օբյեկտներում հաճախորդների շրջանակներ են ավելացել»,- ասց փոխնախարարը։
    22:12
    08.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքուն «Արցախն է վերցնում», Երևանը խաղաղություն է ուզում. ո՞րն է Փաշինյանի օրակարգը
    Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպման արդյունքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման էր գնացել՝ առանց սեփական օրակարգի: Հայ փորձագետներն ահազանգում են՝ սպասվող Խաղաղության համաձայնագրով Ադրբեջանը վերջնականապես կփակի արցախյան հակամարտության էջը: Իսկ Երևանը շարունակում է լռել անգամ հիմա, երբ՝ Բաքվի առաջարկած 5 կետերում չկան ո՛չ Արցախ, ո՛չ արցախյան հակամարտություն բառերը:
    21:34
    08.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սրբապղծություն»՝ Երևանի կենտրոնում. Արցախի դրոշը ներկելու տեսանյութը ուղարկվել է ոստիկանություն
    Դաշնակցական երիտասարդները նորից Արցախի դրոշն են ծածանել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Ապրիլի 5-ին հրապարակում տեղադրված դրոշը, իրենց խոսքով, պղծել է «ինչ-որ խմբակ»: «Սասնա ծռեր» համահայկական շարժումն էր այսօր տեսանյութ հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում Երևանի Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: «Մեկ պետություն` մեկ դրոշ: Արցախից եկած Հայաստանի քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը Հայաստանից բաժանող դրոշը», - «Սասնա ծռեր» շարժումը այսպես էր վերնագրել տեսանյութը։
    21:17
    08.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիևայի պես. որդի կորցրած մայրերին «կարգադրում են» չսգալ
    Աղմուկը չի դադարում՝ վարչապետի տիկնոջ կազմակերպած միջոցառումների շուրջ: Ապրիլյոթյան հավաքույթի տեսանյութում որդեկորույս մայրերը հերթական վիրավորական արտահայտությունն են ֆիքսել՝ «սգալը անպտուղ գործողություն է»: Աննա Հակոբյանի այս խոսքը մայրերին հիշեցրել է նրա դեռ՝ 2019-ին արած սկանդալային արտահայտությունը՝ «զոհեր հանուն ոչնչի»:
    21:16
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    71-ամյա կնոջը «Զվարթնոցում» բերման են ենթարկել. նրան 2 տարի որոնում էին
    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 71-ամյա Լուսյա Ս.-ն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2020 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
    18:42
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռումբերի մասին ահազանգերից հետո 1000 քաղաքացի տարհանվել է «Ռոսիա մոլ»-ից, 500-ը՝ «Մետրոնոմ»-ից
    Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
    18:25
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով․ հայտարարություն
    Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։ Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը, ինչը գործնականում նշանակում է, որ լրագրողներին հավատարմագրած պետական մարմիններն իրենց նախաձեռնությամբ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից՝ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Օրենքի բացը լրացնելու և, առաջին հերթին՝ լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: Այս երկարաշունչ «հիմնավորումն» իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը՝ հղում կատարելով «պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերի» կամ «լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու» մասին խիստ մեկնաբանելի դրույթներին։ Հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում գործող իշխանությունների կողմից մամուլի ու խոսքի ազատության դեմ ուղղված հետևողական ու համակարգված քայլերը, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու՝ հիմնարար ազատությունների ու ժողովրդավարական իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք նախաձեռնությունները, հիմք ունենք ենթադրելու, որ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած սույն նախագիծը ոչ թե ինքնաբուխ ակցիա է, այլ քաղաքական որոշման արտահայտություն, որը տեղավորվում է անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված իշխանության քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով։ Այդպիսով, իշխանությունները, պետական մարմիններն ավելի կհեռանան հանրային վերահսկողության ու հաշվետվողականության իրենց պարտականությունից, որից ամեն կերպ փորձում են խուսափել նաև նմանօրինակ նախաձեռնություններով։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է խոսքի ազատության և մամուլի դեմ ուղղված իշխանությունների հերթական գործողությունը՝ կառավարությունից պահանջելով բացասական եզրակացություն տալ խնդրո առարկա օրենքի նախագծին։ Հակառակ դեպքում կհաստատվեն այն ենթադրությունները, որ նախաձեռնությունը քաղաքական որոշման արդյունք է և հրապարակ է եկել քաղաքական պատվերի արդյունքում։ Միևնույն ժամանակ՝ հրավիրում ենք խոսքի ազատության և մամուլի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ուշադրությունը՝ կանխելու համար մամուլի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը, որը կյանքի կոչվելու դեպքում վատթարացնելու է Հայաստանի՝ առանց այդ էլ՝ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդավարության մակարդակը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ իշխանություններից պահանջում է դադարեցնել խոսքի ու մամուլի ազատության դեմ սանձազերծված արշավը, ամենատարբեր նախաձեռնություններով լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու գործեալոճը, որը քայլ առ քայլ Հայաստանը հեռացնում է ժողովրդավարությունից»։
    18:14
    08.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Վլադիմիր Ժիրինովսկիին
    Հազարավոր մարդիկ հավաքվել են՝ վերջին հրաժեշտը տալու Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահ Վլադիմիր Ժիրինովսկիին:
    18:09
    08.04.22
    Ավելին