Լրահոս
Հայաստան
15:27
08.04.22
436

Հայաստանում հարցվածների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը

Հայաստանի բնակիչների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, շուրջ 26 տոկոսը՝ կողմ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։

«Կո՞ղմ եք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը» հարցին բնակիչները տվել են հետևյալ պատասխանը.

Միանշանակ դեմ եմ - 59.3%

Ավելի շուտ դեմ եմ - 8.7 %

Ավելի շուտ կողմ եմ - 15.1 %

Միանշանակ կողմ եմ - 11.2%։