Լրահոս
Հասարակական
15:22
08.04.22
209

Նուբարաշենի ձորակում հայտնաբեվել է կնոջ դի

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում  սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։

Այս մասին հայտնում է «Shamshyan.com»-ը։

Հայտնաբերվել է մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։