Լրահոս
Քաղաքական
14:52
08.04.22
334

2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց ծանր կապանքներից․ Ներսես Պողոսյան

Img default alt hy

«Հեղափոխական արժեքներն անդավաճան կրող» Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է իր լիազորությունները վայր դնելու մասին․

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ դիմումի համաձայն այսօր վայր եմ դրել լիազորություններս։

Այս տարիների ընթացքում մենք միասին բավականին արդյունավետ աշխատանք ենք կատարել, իրագործել բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել բարելավվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մասնավորապես ավանցիների կյանքի որակը տարբեր բնագավառներում։

2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց այն ծանր կապանքներից, որ տիրում էր նախկին ռեժիմի ընթացքում։

Ես, լինելով հեղափոխական արժեքների անդավաճան կրող, այս ընթացքում արել եմ ամեն ինչ ի շահ եւ ի բարօրություն Ավանի եւ ավանցու։

Առաջնորդվել եմ, ոչ  թե պաշտոնը, աթոռը ծառայեցնելու ինձ, այլ հակառակը ծառայեցրել եմ հանուն ընդհանուր բարօրության։Ինձ փոխարինողին, նույնպես ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, ի շահ համայնքի»։