Լրահոս

2022-04-09
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձը
    ԵՊՀ-Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒՍՎԱՐՁԸ
    12:30
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շարունակում ենք ջանքերը Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
    Ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա: Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են: «Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը: Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:
    12:22
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. «168.am»
    168.am»-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
    12:11
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վճռաբեկ դատարանը կարող է ազատ արձակված ծռերին հետ ուղարկել պատժախցեր․ Ռուբեն Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
    12:03
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Գյուղը թերակղզու է նմանվել՝ երեք կողմից ադրբեջանցիներն են, հիմա էլ ամրաշինական աշխատանքներ են կատարում․ Խոզնավարի նախկին համայնքապետ
    Խոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։ «Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։ Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․ «Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։ Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։ «Իրենց անցած տարածքներում և՛ արոտավայրեր կան, և՛ մշակման ենթական հողեր, և՛ խոտհարքեր, եկել, ասում են՝ դրանք մերն են։ Մինչև հիմա անասուններին արածեցնելու տեղ չկա, կապի տակ են անասունները։ 250 հա տարածքը իրենց վերահսկողության տակ է, ո՛չ իրենք են օգտագործում, մշակում, ո՛չ մենք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, նմանվել է թերակղզու։ Ցանկացած պահի, Աստված չանի, բայց երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը։ Մի ճանապահ կա գյուղից դուրս եկող, դա էլ իրենց նշանառության տակ է, դիտակետը սարի գլխին է ուղիղ՝ 500-600 մ հեռավորության վրա, օդային հեռավորությամբ ավելի քիչ։ Գյուղում մի տարածք ունենք, որ կոչել ենք «4-րդ բրիգադ»՝ դեռ խորհրդային ժամանակների սկսած, ասում են՝ դա էլ է մերը, չգիտեմ՝ ինչ կլինի»։ Խոզնավարի նախկին համայքնապետը անդրադարձավ նաև Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն իրեն չի արդարացնում, քանի որ ճանապարհը նեղ է և բազմաթիվ դժվարություններ են առաջանում։
    11:56
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խարդախության մեջ մեղադրվողը «էրատո խանումի» և ծնողների հանդիպման կազմակերպի՞չ
    Yerkir.am-ը դեռ շաբաթվա սկզբին գրել էր, որ ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը կրկին որոշել է հավաքույթ կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար։ Երեկ վարչապետի տիկինը կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց և մայրերին, ավելի ճիշտ՝ ավտոբուսներով մարզերից այստեղ էին բերել զոհվածների այն հարազատներին, որոնք դրական պատասխան էին տվել՝ համաձայնել էին մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը։ Կառավարական առանձնատուն եկած ծնողները երկար ժամանակ հերթ էին կանգնել ներս մտնելու համար։ Մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա եւ վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն: «Politik.am»-ը գրում է, որ ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Հակոբյանը հայտնում է՝ ծնողների այցը կառավարական առանձնատուն կազմակերպել է լրագրող Թերեզա Սարգսյանը, որը, ըստ աղբյուրի, մեղադրվում է խարդախության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ։ «Սոսկալի բացահայտումները շարունակվում են. լրագրող Թերեզա Սարգսյանը, ով մեղադրվում է խարդաղության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ, երեկ մասնակցում և կազմակերպում էր զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունը, էրատո խանումի մոտ»,- գրել է օգտատերը։
    11:44
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:
    11:35
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. մեկ քաղաքացի մահացել է
    Հայաստանում ապրիլի 9-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ մարդ: Երեկ կատարվել է 2853 թեստավորում: Առողջացել է 15 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը 8620 է:
    11:23
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Ֆինանսների նախարարին գործուղում է ԱՄՆ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, ըստ որի ֆինանսների նախարարն իր տեղակալի հետ կգործուղվեն ԱՄՆ։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի ապրիլի 19-ից 23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով: 2. Տիգրան Խաչատրյանի և Վահե Հովհաննիսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
    11:15
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ասում ենք՝ Գյումրիից ենք եկել, հարցնում են՝ դա Շիրակի՞ մարզն է․ զոհված զինծառայողի ծնողը՝ Աննա Հակոբյանի հրավերի մասին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ կազմակերպած ապրիլյոթյան հավաքին հրավիրված զոհված զինծառայողների ծնողների մի մասը միջոցառմանը չմասնակցեց՝ նրանց գազելներով բերեցին Երեւան, հասան կառավարական առանձնատուն, հերթ կանգնեցին, որ ներս մտնեն, սակայն մի մասն արագ լքեց վարչապետի կեցավայրը՝ հիասթափված, քանի որ նստելու տեղ չէր եղել։ Անգամ չէին սպասել Աննա Հակոբյանի ժամանելուն: Թե ինչու տանտիկինը, բոլոր կիրթ մարդկանց նման, իր հյուրերին դարպասների մոտ չի դիմավորել, պարզ չէ։ Նա որոշել է հանդիսավոր միջոցառում անել՝ փիառվել, իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ հանդիսավոր մուտք գործեն տարածք, մարդիկ ոտքի կանգնեին՝ նորին գերազանցությանը դիմավորելու համար։ Տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի հրավերով Գյումրիից Երեւան էին հասել նաեւ 2016-ի քառօրյա պատերազմի զոհերի ծնողները։ Հրավերը չէին մերժել նաեւ 44-օրյա պատերազմի զոհերի մի շարք ծնողներ, ինչպես ինքը՝ վարչապետի կինը գրեց՝ 600 հոգի է եկել եւ իրենց կազմած ցուցակներից ավելի: Սա էլ հատուկ քայլ է՝ ցույց տալու համար, թե մեզ չեն մերժում, այլ սիրով գալիս են, անգամ գալիս են նրանք, ում չենք հրավիրել։
    11:09
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին
    Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ արգելել են այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Այս մասին գրում է Variety-ն։ Ակադեմիան հայտարարել է, որ որոշումը քայլ է «մեր անդամների և հյուրերի անվտանգությու ««Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեր համայնքի բազմաթիվ մարդկանց մեծարելու համար, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք կատարեցին։ Այնուամենայնիվ, այդ պահերը խաթարվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմին՝ պարոն Սմիթի կոմից», - ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ: Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/baceaead998e2805bdb2bc5ae642914c?fbclid=IwAR0gWi-R_m5eOWazDnfH7NvKHr5bLdo1hW0hpGO6CPGLxp7FrrSS3c9BeIE © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:57
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տավուշում 32-ամյա կինը 5 հազար դրամով թմրամիջոց է իրացրել 29-ամյա երիտասարդին
    Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել: Քրեական հետախույզները բաժին են բերման ենթարկել Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ավելի ուշ պարզվել է, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։ Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման է ենթարկվել բաժին: Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    10:56
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    26 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից
    Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի համանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Պարեկներ Ազատ Մարտիրոսյանն ու Վահան Հակոբյանը սահմանազատել են տարածքը և սպասում են՝ մինչև ժամանի դատական բժիշկը: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հենրիկ Սահրադյանի և Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սահրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օերլիազորները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությանբ, օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    10:41
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աղի փոխարեն օգտագործեք կանաչի․ ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը հիմա էլ հորդորում է առողջ լինելու համար շատ օգտագործել կանաչիներ, սահմանափակել վերամշակված մթերքների օգտագործումը․
    10:37
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես փլուզել պետությունը. Փաշինյանի էֆեկտը․ Անդրանիկ Թևանյան
    Ապրիլի 6-ին տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո կարծիք հայտնեցի, որ Արևմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, Ալիևի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և Հայաստանը կիսապետություն սարքելու գործընթաց է մեկնարկել, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը եկավ ամրապնդելու այդ կարծիքը։ Դատելով ամենից՝ հարավային Կովկասը վերածվում է Արևմուտք–Ռուսաստան սուր մրցակցության գոտու՝ Թուրքիայի զգալի ներգրավմամբ։ Այդ սրությունը հատկապես դրսևորվելու է Հայաստանում ու Արցախում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը թուրք–ադրբեջանական զույգի օրակարգում էր տասնամյակներ շարունակ ու նրանք հիմա հասան իրենց նպատակին մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ։ Նախ Արցախի հարցում բանակցությունները Փաշինյանը 2018–ից սկսած մտցրեց փակուղի ու բերեց պատերազմ, պարտություն։ Պատերազմից հետո ամբողջությամբ սկսեց սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։ Բրյուսելում էլ համաձայնելով թուրք-ադրբեջանական օրակարգին ու Արևմուտքի մոդերատորությանը՝ նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը՝ Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու հեռանկարով»։
    10:31
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղալումյանների «Ոսկե ձկնիկ» ռեստորանը վերաբացվել է․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ղալումյանների ռեստորանը վերաբացվել է Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջեւանում` հեղափոխությունից հետո, ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»: Իջեւանում գտնվող երկհարկանի ռեստորանը, որն ունի նաեւ բացօթյա տաղավարներ, 2020 թվականից չէր գործում` փակ էր, սակայն օրերս տեղեկացանք, որ այն վերաբացվել է: Մենք զանգահարեցինք պատգամավոր Վահե Ղալումյանին, ով հաստատեց լուրը, ապա նշեց, որ ինքը չի հասցնում զբաղվել այդ հարցերով, այլ ընտանիքն է զբաղվում: «Էս վերջերս, մի քանի օր առաջ, ինչքան գիտեմ, բացել են, ես չեմ զբաղվում, ես Իջեւանում չեմ լինում»,- նշեց պատգամավորը: Ո՞վ է այժմ ռեստորանի հարցերով զբաղվում։ «Ընտանիքի անդամները։ Չգիտեմ էլ՝ մեր ընտանեկան բիզնեսն ա դա, ռեստորանը 2020 թվականին փակվել էր կորոնավիրուսի պատճառով»,- եզրափակեց Վահե Ղալումյանը»:
    10:19
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներքին «գզվռտոցները» ձեռնտու են Փաշինյանին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ իշխող թիմի ներսում տարաձայնությունների պակաս չկա։ Ավելին, իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ առանձին ՔՊ-ականներ խորհրդարանում որոշ դեպքերում անգամ ընդդիմադիր պատգամավորների մոտ են դժգոհում իրենց թիմակիցներից՝ բողոքելով հատկապես ցինիկ ու մեծամիտ պահվածքից։ Նրանք դժգոհ են, որ առանց այդ էլ դժվար են «մարդամեջ» դուրս գալիս, իսկ իրենց մի շարք թիմակիցների նման պահվածքից ուղղակի «գետինն են մտնում»: Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական պատգամավորները շատ հաճախ անգամ խուսափում են միմյանց հետ ուղղակի շփումից։ Ավելին, ըստ տեղեկությունների, իշխանության խորհրդարանական «սաստավում» իսկական հիերարխիկ աստիճանակարգություն է տիրում։ Պարզվում է, որ թիմի ներսում կան «տասնապետներ», որոնք ունեն իրենց առանձին բլոկները և հիմնական քննարկումներն անցկացնում են հենց այդ ձևաչափով, նրանք ընդհանուր իշխանական քաղաքականության և քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն սեփական «մինի թիմային» մոտեցումները։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն էլ փոխանցել է, որ, ճիշտ է, ընդհանուր թիմն առայժմ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, ավելին, այս ներքին «գզվռտոցները» ձեռնտու են նրան, սակայն, ըստ առկա տրամադրությունների, դա ժամանակավոր է բնույթ է կրում և ցանկացած պահի կարող է վիճակն անվերահսկելի դառնալ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a0bf2c72569196ffbdff035e14096b43?fbclid=IwAR0bvBz3i4PFtbMztBAwKDLNhrFRnDrL5SncAJSwxMAR0ulYux1-zFxkyPE © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:14
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում․ Ագնեսա Խամոյան
    Նախ դու Ադրբեջանից 5 սկզբունք-պահանջներ ես ստանում, հետո դրանք իբր լրացումներով ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո Բրյուսելում Շառլ Միշելի քավորությամբ Ալիեւի հետ հանդիպում ես անցկացնում ու բառ անգամ չես խոսում Մինսկի խմբից, «թաղում» Մինսկի խումբը ու երբ Լավրովն արձանագրում է, որ արեւմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը(Նիկոլ Փաշինյանի քավորությամբ), շատ «միամիտ» «հայտնագործում ես», որ Լավրովը սխալ է ընկալել իրավիճակը։ Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում։
    09:57
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։ ԱԺ նախագահի ընտրության արդյունքներն ու մյուս հարցերը ՍԴ-ում վիճարկելուց հետո այս անգամ էլ մտադիր է վիճարկել երեք տարբեր օրենքների սահմանադրականության հարցը։ Առաջինը վերաբերում է վարորդների համար խնդիր առաջացնող տուգանային միավորների կամ բալային համակարգի մասին օրենքին, երբ խախտման դեպքում, վարչական պատասխանատվությունից զատ, վարորդներից նաեւ բալեր են հանվում, ինչի հետեւանքով նրանք կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Երկրորդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հարցում են սահմանադրականության հետ կապված խնդիր տեսել եւ դա են փորձելու պարզել ՍԴ-ում։ Երրորդը վերաբերում է դատական տուրքերի շեշտակի բարձրացմանը, ընդ որում՝ այս հարցը դիտարկելու են գնումների ոլորտի հետ փոխկապակցված։ Չորրորդ հայցն էլ է նախապատրաստվում՝ կապված քրեական դատավարության օրենսգրքի հետ, սկսած նրանից՝ դատախա՞զը, թե՞ դատարանը պետք է մեղադրանքը պարզաբանելու գործառույթն իրականացնի։ Ի դեպ, այս խնդիրն առկա է տասնամյակներ շարունակ, եւ մեղադրողին դատավորին հավասարեցնելու ավանդույթը գալիս է դեռ սովետական իրավաբանությունից։ Ըստ Վարդեւանյանի՝ ՍԴ-ն դրա վերաբերյալ երբեք որոշում չի ունեցել։ Պատգամավորը մեզ ասաց, որ այս հայցերից երեքն արդեն ավարտում է, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկեն ՍԴ»:
    09:55
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կրքեր Սյունիքում. Ամեն մեկն ուզում է «վերևներում» ցույց տալ, որ «ռուլիտ անողն» ինքն է. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։ Այսօր ՔՊ-ական սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսն այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես, լինելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցի նպատակը կուսակցական ակտիվի հետ հանդիպումն է, կուսակցական աշխատանքները եւ մասնավորապես աշնանը մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունները։ Բանն այն է, որ Քաջարանում եւ Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, եւ ՔՊ-ական ակտիվն ամիսներ առաջ լծվել է այդ համայնքները նվաճելու գործին, աշխատանքի բաժանում է կատարել, մարզային ակտիվին մոբիլիզացրել, որ այս համայնքները չարժանանան Գորիսի, Կապանի եւ Սյունիքի մյուս համայնքների ճակատագրին։ Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Սյունիքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններում իշխանությունները խայտառակ ֆիասկո գրանցեցին, բացառությամբ Տեղ համայնքի, որտեղ հաղթեց այն ժամանակվա գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին։ Խոշորացված բոլոր համայնքներում ՔՊ-ական թեկնածուները պարտություն կրեցին։ Հիմա հերթը Սիսիանինն ու Քաջարանինն է։ Ընդ որում, վերջինիս համայնքապետ՝ ընդդիմադիր Մանվել Փարամազյանի նկատմամբ իշխանությունները տեւական ժամանակ է՝ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին փոխարինեցին Արմեն Հակոբջանյանով, որը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Հենց նրան էլ դիտարկում են համայնքի ղեկավարի թեկնածու՝ Հակոբջանյանը սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։ Ըստ լուրերի՝ Քաջարանում էլ ՔՊ-ն դիտարկում է Գառնիկ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն էր, իսկ հիմա օգնում է նորանշանակ Ռոբերտ Ղուկասյանին։ Կհաջողի՞ արդյոք իշխանությունն այս անգամ Սյունիքում, ցույց կտա ժամանակը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ կուսակցական մարզային կառույցում տիրող խժդժությունները լավատեսություն չեն հաղորդում։ Սյունիքի ՔՊ-ականների շրջանում, պարզվում է՝ լարված մթնոլորտ է, դիրքային պայքար, հատկապես սյունեցի կուսակցականներից յուրաքանչյուրն ուզում է ամրապնդել իր դիրքերը եւ «վերեւներում» ցույց տալ, որ մարզում «ռուլիտ անողն» ինքն է։ Այսօրվա հանդիպման նախաձեռնողը՝ այսպես կոչված, «քավորը», պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ Կապանի ՔՊ-ական պարտված թեկնածուն, ով, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի սանիկը եւ սիրելին լինելու շնորհիվ «պռախոդ» է ստացել։ Մինչ այդ մարզային «տասովկաներն» իրականացրել է նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, սակայն վերջերս ազատվելով պաշտոնից՝ տեղափոխվել է ԶՊՄԿ՝ դառնալով խորհրդի անդամ։ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի վստահելի անձանցից է եղել, սակայն իրավիճակը փոխվել է վերջերս։ Մեզ ասացին՝ Դավիթ Դանիելյանն Արայիկ Հարությունյանի միջոցով կարողացել է վերջինիս հետին պլան մղել եւ ինքն առաջին պլան գալ։ Արայիկ Հարությունյանն էլ ամեն ինչ անում է, որ սանիկին՝ Դանիելյանին, ՔՊ վարչություն մտցնի, սրանով է պայմանավորված նաեւ Դանիելյանի ակտիվությունը։ Իսկ ՔՊ վարչության ընտրությունները սարերի ետեւում չեն։ Իհարկե, մյուս պատգամավորները դիմադրում են, օրինակ, Արմեն Խաչատրյանը շարունակում է «կառավարել» Գորիսը, անգամ հանցավոր խումբ է հովանավորում, Կարեն Համբարձումյանը՝ Կապանը։ Ի դեպ, Խաչատրյանն ամեն ինչ անում էր նաեւ, որ մարզպետարանում իր մարդն ունենար՝ ի դեմս փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, սակայն վարչապետի որոշմամբ երեկ Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մենք օրերս գրել էինք, որ փոխմարզպետի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա հարուցված՝ ոչ պատշաճ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։ Իսկ երեկ փոխմարզպետը գնացել է աշխատանքի եւ իմացել, որ ազատվել է աշխատանքից։ Ե վ չնայած ներթիմային խժդժություններին, Նիկոլ Փաշինյանը գտել է ՏԻՄ ընտրություններում բոլորին համախմբելու՝ մեկ նպատակի ծառայեցնելու ճանապարհը․ ինչպես Վեդիի ընտրություններից առաջ սպառնաց Արարատի մարզպետին, որ Գարիկ Սարգսյանի ձախողման դեպքում Սեդրակ Թեւոնյանը կզրկվի մարզպետի պաշտոնից, նույնը կանի նաեւ այստեղ»:
    09:53
    09.04.22
    Ավելին