Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:40
08.04.22
152

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեությունը կապահովի կայունություն և անվտանգություն. Արարատ Միրզոյան

Img default alt hy

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ։

«Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - ասել է նա: