Լրահոս
2022-04-12
-
ԻրավականՎահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը. փաստաբանԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա, մասնավորապես, նշել է. «Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: «Իմ պաշտպանյալ Արմեն Աստարյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար: Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին: Պաշտպնական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը»։Ավելին13:1312.04.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն ԱԺ-ում տեղադրել է Արցախի դրոշն ու մեկնել է Արցախ«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մեկնում են Արցախ ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, քանի որ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում երկրում ստեղծված իրավիճակը:Ավելին13:0712.04.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը գերադասում է ճոխ գործուղումների գնալ՝ մոռանալով իր բուն անելիքը ․ ԽաչատրյանԱլեն Սիմոնյանը հայտարարում է, թե ընդդիմությունը չի աշխատում՝ Արցախ է գնում: Հավանաբար մոռացել է, որ ինքը հանդիսանում է ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահը: Հանձնաժողը դեռ ոչ մի նիստ չի գումարել չնայած ընդդիմության բազմաթիվ պահանջներին: Փոխարենը, նա գերադասում է ճոխ գործուղումների գնալ և, օրինակ, Բալի կղզում պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Դա է իր պատկերացրած աշխատանքը»:Ավելին12:5012.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 12.04.2022Ավելին12:4712.04.22 -
ԵրևանՆոր-Նորքում շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված մեքենաների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 32 շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով մեքենաները վնասվել են: Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղապետարանից և քաղաքապետարանից չի եղել պատշաճ վերաբերմունք, ավելի վաղ տանիքը վերանորոգվել է շենքի բնակիչների կողմից:Ավելին12:4412.04.22 -
ՔաղաքականԵթե ԱԺ-ում չգտնվեի, ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն ԳաբրիելյանՄարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Գաբրելյանը մեջբերում արեց հանրահավաքից հետո ընդդիմության տարածած հայտարարությունից։ «Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ: Հիմա հարց եմ տալիս, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ մարդիկ, ասելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե ԱԺ-ում չգնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի, շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»«–ասաց Գավրիելյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը, որը սնանկ քաղաքական օրակարգ ունի, Արցախի դրոշը թափ տալով ուզում է ՀՀ-ում զավթեն իշխանությունը․«Բայց դե ոչինչ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը գիտակից ժոցովուրդ է»,- ասաց Գաբրիելյանը։Ավելին12:3612.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ՔՊ-ականները հանում են Արցախի դրոշը ՀՀ ԱԺ ամբիոնից | 12.04.2022Ավելին12:3012.04.22 -
Արցախ20-ամյա տղան ջարդել է Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճանների սալիկներըԱպրիլի 8-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ա.Դադյանը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ ապրիլի 6-ին ժամը 01:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Օ.-ն (ծնված 2000թ.) վարելով «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, դիտավորությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երթևեկել Փետրվարի 20 փողոցի՝ Վերածննդի հրապարակից դեպի Ս. Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճաններով, ինչի հետևանքով ջարդել է աստիճանների սալիկները: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանությանՍտեփանակերտ քաղաքի վարչությունը:Ավելին12:0912.04.22 -
Քաղաքականէդ խորհրդանիշը բերեք, գլխիս տնկեք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախի դրոշի մասինԱյսօր Սեյրան Օհանյանն Արցախի դրոշը տեղադրվեց ԱԺ ամբիոնից, որից հետո «Թիվ մեկ ուսապարկ» անվանված ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտեցավ և հեռացրեց Արցախի դրոշը ամբիոնից: Hraparak.am-ը հարցրեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանին, թե ինչո՞ւ են հեռացնում Արցախի դրոշը ամբիոնից, ի՞նչ ունեն Արցախի դեմ: Ի պատասխան`Ասլանյանն ասաց, թե «դրոշ տնկելով Արցախ չեն պահում»: Երբ նրան հիշեցրինք, որ Արցախի դրոշը խորհրդանիշ է, Ասլանյանն արձագանքեց. «Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7abd36b00ac89f25c012cd926153df1c?fbclid=IwAR2Sn8S27y92NAuYlRf7AcR0Q1NM53Bdm8eVKTtr5-tjB4HDdLvCHK8TjXI © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:0512.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 12.04.2022Ավելին12:0112.04.22 -
ՀայաստանԴեպի Հայաստան բնական գազի մուտքն ընդհատվել է․ պատճառը հայտնի է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը ընդհատվել է։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:Ավելին11:3812.04.22 -
ՔաղաքականԱլենին ասեմ, որ ոչ ոք, նույնիսկ թուրքը Արցախին այդքան վնաս չի տվել, ինչ ձեր նմանները. քաղաքագետԻշխանատեղափոխությունից հետո Ալենը, երբ Նիկոլ Անհողն արդեն էր «բանակցությունները վարում իր սեփական կետից» և «բանակցում էր այն ինչ պետք էր» չէր վախենում ասել, որ Ակնան` Աղդամն իր հայրենինք է... Խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ հողատու Նիկոլն ու իր թիմակիցները, այդ թվում Ալենը վերարտադրվեցին, հիմա ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող այս կերպարը վախենում է ասել, որ Արցախը` Ադրբեջան չէ... Կապիտուլյանտ Ալե՛ն, ինչի՞ց ես վախենում... Ի դեպ, Արցախի համար ինչ֊որ բաներ անելու մասին բարձրաձայնող Ալենին ասեմ, որ այո՛, ոչ ոք, նույնիսկ թուրքը Արցախին այդքան վնաս չի տվել ինչ ձեր նմանները... Ալե՛ն, վայելիր Ակնայում արված նկարդ և գրառումդ ու ամաչիր այսօրվա ասածներիդ համար... Չնայած` ձեր նմաններն ամոթ չունեն...Ավելին11:3412.04.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմության աշխատավարձը կտրել․ ընդիմադիրները մեկնեցին ԱրցախԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անհարգելի են համարելու ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու համար բացակայությունները։ «ԱԺ աշխատակազմի հետ կքննարկենք այս բացակայությունները ոչ հարգելի ճանաչելու հարցը»,-ասաց ԱԺ նախագահը։ Սիմոնյանի խոսքով, ԱԺ-ի այս քառօրյայում կարևոր հարցեր կան, ինչպիսիք են Կառավարության հետ հարցուպատասխանը, վարչապետի և կառավարության զեկույցը։ Սիմոնյանն ասում է՝ նիստերի բոյկոտը ապացույցն է ընդդիմության անգործության։ Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, և մեկնելու են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր։ Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:Ավելին11:3012.04.22 -
ՔաղաքականՀայկ Մարությանի քաղաքական ստենդափը դաժան քննադատություն է լինելու՝ ուղղված ՔՊ-ին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը, որի մասին գրել էինք, գրեթե պատրաստ է։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Սունդուկյանի բեմում ներկայացնելու։ Մարությանին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ նա ի սկզբանե մտադիր չի եղել մոնոներկայացում բեմադրել, ցանկացել է նախկին կոլեգաներին ներգրավել՝ «Յոթ ու կեսի» տիպի զիլ ներկայացումով հանդես գալ։ Սակայն նախկին ընկերները մերժել են, քանի որ քաղաքապետ եղած շրջանում նա ոչ մեկի զանգին չի պատասխանել, ոչ մեկին ոչ մի հարցում չի ընդառաջել, նրանից նեղացած են։ Ուստի որոշել է միայնակ բեմ բարձրանալ՝ Վարդան Պետրոսյանի նման։ Ներկայացումն իրականում քաղաքական մուտքի նախերգանքն է լինելու, քաղաքական դաժան քննադատություն՝ ուղղված նախկին գործընկերներ ՔՊ-ին։ Սակայն մի մասին ավելի շատ է թիրախավորելու, քան մյուսներին։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանին հնարավորինս կխնայի, քանի որ դա կարող է իր համար վատ «հետևանքներ» ունենալ, փոխարենը կոշտ քննադատության կարժանանան մյուսները, առաջին հերթին՝ Ալեն Սիմոնյանը, և բոլոր նրանք, ովքեր չպաշտպանեցին իրեն։ Մարությանը հույս ունի այս ներկայացմամբ այնպիսի քաղաքական ֆուրոր անել, որ իր շանսերը՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածուի, աճեն։ Նա առաջադրվելու է, սակայն թե որ կուսակցության ցուցակով, հայտնի չէ։ Ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ այս պրոյեկտի հետևում Տիգրան Ավինյանն է, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն է։ Մարությանն ընդդիմությունից ձայներ կտանի, ինչը կաշխատի Ավինյանի օգտին։ Ակնհայտ է, որ Մարությանը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, միևնույն ժամանակ նրան ձայն տվողները չեն լինելու իշխանության համակիրները։ Իսկ եթե ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, ապա այս ծրագիրը հոյակապ արդյունք կտա»։Ավելին11:2712.04.22 -
ՔաղաքականԱկնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի. Իշխան ՍաղաթելյանԱրցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործողություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։ «Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվալու և հրաժարվելու գործողությունները», - ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, թե ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։ «Իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով», - ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, բրյուսելյան վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է։ «Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր՝ նպատակահարմար չենք գտնում», - ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընթացիկ քառօրյա նիստին, առաջիկա օրերին լինելու են Արցախում, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում։Ավելին11:1812.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 12.04.2022Ավելին10:4512.04.22
2022-04-11
-
ՄշակույթՆորաձև հագուստ՝ արցախյան հին գորգերի նախշերովԱրցախում կորցրած գորգերի նախշերին նոր կյանք է տվել երիտասարդ նկարչուհի Էլինե Պողոսյանը, դրանք հագուստների վրա է նկարել: «Պելյա» ապրանքանիշի հագուստները այս պահին ցուցադրված են Նկարիչների միությունում: Նմուշների մի մասը վաճառվում է:Ավելին23:0111.04.22 -
ՔաղաքականԻնչպես փրկել Արցախը նիկոլենց սիրուց. «7or.am»Նիկոլենք իշխանության եկան կոռուպցիայի, իշխանական հաբռգածության, հովանավորչության, բյուջեն չթալանելու, համեստ ապրելակերպի, պադավատապետության դեմ պայքրի, մերիտոկրատիայի, ժողովրդին ծառայելու մասին լոզունգներով, բայց դա լկտի սուտ էր: Սրանք տվեցին ու անցան բոլոր թալանչիներին, կոռուպցիոներներին, կլեպտոկրատներին: Սրանք ամբոխավարությունը դարձրեցին զենք, ժողովրդին սարքեցին դրոշ ու այդ դրոշը տնկեցին իրեն պադավատներից ու քշում են պետությունը: Քշում են անխնա ու բյուջեի հաշվին: Նիկոլական իշխանության փարիսեցիական, ցինիկ, ապազգային ու ագահ տեսակի մարմնավորումների մեկն Ալեն Սիմոնյանն է: Սա, որ օլիգարխներից մեկի մոտ մինչև իշխանափոխությունը հաճախորդություն էր անում, հիմա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ ու հիմարի տեղ է դնում «հպարտ» քաղաքացիներին: Ալեն Սիմոնյանն ու բյուջեի լափված գումարները Ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ Սիմոնյան Ալենը խոսել է իր սիրելի պադավատից ու Արցախից: Երկու դեպքում էլ դեմագոգիան ակնհայտ է: Իր թանկարժեք պադավատի մասով նա հետևյալ մտքերն է արտահայտել՝ էշի տեղ դնելով քայլարածների ընտրողներին: «Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, նախկինում դրանք եղել են զրահապատ, ես հրաժարվել զրահապատի գաղափարից։ Դա խնայողությունն է, որը ԱԺ–ն խնայել է և օգտագործել այլ՝ իր համար նախատեսված ծախսերի համար,- ասել է համեստ ապրելակերպի սիրահար Սիմոնյանը, ապա ավելացրել, - պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը, իր ազատությունը սահմանափակվել է, ինքը ցանկանում է հեծանիվ վարել, բայց չի կարողանում, մեկ անգամ փորձել է, և տեսել, որ անվտանգության ծառայողները հսկել են և ստիպված է եղել դադարեցնել»: Հարցին, թե բյուջեից հատկացված 54 մլն դրամով ձեռք բերված երեք մեքենան, իրեն սպասարկող մեքենային չեն ուղեկցո՞ւմ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը ԱԺ–ի համար է, երկուսն՝ անվտանգության աշխատակիցների»։ Դիտարկմանը, թե երկու մեքենան իրեն են ուղեկցում, Սիմոնյանն ասաց․ «Ուղեկցում են այդ մեքենան, որի մեջ ես եմ, ուղեկցում են, որովհետև չեն կարող չուղեկցել»։ Ահա այսպես: Նիկոլը կառավարական «դաչան» բյուջեի հաշվին վերանորոգում է, չտեսի պես հսկայական գումարներ ծախսում ու հետո էլ հայտարարում, թե բա դա իմ տունը չէ, այլ վարչապետի տունն է: Ալենն էլ նիկոլաբար հայտարարում է, որ թանկարժեք մեքենան ոչ թե իրեն է սպասարկում, այլ ԱԺ նախագահին և ուղեկցում են ոչ թե իրեն, այլ այն մեքենային, որի մեջ ինքն է: Փաստորեն, հետապնդում են Ալենին: Ալեն Սիմոնյանն ու Արցախի պետականության կորուստը Ինչ վերաբերում է Արցախի թեմային, ապա Ալենն իր երեսպաշտությամբ ու ցինիզմով գերազանցել է Նիկոլին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք դիտարկում են հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջ: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»: Հարց է առաջանում՝ եթե բանակցություններից առաջ չեք ուզում ասել մի բան, որը կարող է փչացնել բանակցությունները, բա այդ ինչպե՞ս է Ալիևը նույն բանակցություններից առաջ հստակ հայտարարում, որ չկա Ղարաբաղի հարց ու Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Բա ինչո՞ւ նա չի վախենում բանակցություններին վնասելուց: Թե՞ նիկոլենք արդեն համաձայնել են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, պարզապես այլ նախադասությունների տակ են թաքնվում: Սրանք այնքան լկտիություն ունեն, որ Հայաստանի ու Արցախի գլխին ողբերգություն, պարտություն ու նվաստացում բերելուց հետո դեռ խոսում են Արցախի նկատմամբ սիրուց: «Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։ Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- հայտարարել է Սիմոնյանը: Փաստորեն, սրանք այնքան են սիրում Արցախը, որ «փուռը» տվեցին Արցախի պետականությունը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձան, պատերազմով ու թղթով հանձնեցին ազտագրված տարածքները, ադրբեջանցիներին մտցրեցին Շուշի ու Հադրութ: Սրանց սիրո արդյունքում Շուշիի Ղազանչեցող եկեղեցին ռմբակոծվեց ու հայտնվեց թշնամու տիրապետության տակ: Եզրահանգումը մեկն է՝ պետք է ազատել Հայաստանն ու Արցախը սրանց «սիրուց»:Ավելին22:5811.04.22 -
ՀասարակականՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ․ Սևակ Հակոբյան«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտվանից արդեն պարզ էր, որ ՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ․ դուզ խոսքը չեն մարսում, չեն մարսում 5-ի դիտելության բարձր վարկանիշը, ազդեցությունը, իրենք այդ ամենի գինը լավ գիտեն։ Մասնավորապես, ՀՌՀ նախագահող Տիգրան Հակոբյանը, Էդմոն Մարուքյանը՝ իշխանության հատուկ հանձնարարություններով դեսպանը, հիմա, արդեն, Դանիել Իոաննիսյանը՝ իր կայքով։ Կայքը, որը հավակնում է փաստեր ստուգել ու ներկայացնել հանրությանը, այդ թվում` Սորոսի հիմնադրամի փողերով, անդրադարձ է կատարել իմ հեղինակած հաղորդաշարում հնչած մտքերին, եզրահանգումներին։ Դրա համար ճիշտ եմ համարում իմ պատասխանն անձամբ, չնայած վստահ եմ՝ թիրախավորված է հեռուստաալիքը։ Նախ, նշում են, որ «5-րդ ալիքի» եթերում հեռարձակվող «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավար Սևակ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, որտեղ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերից՝ «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» տողը, թե դատական համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Հետո բավականին մանրակրկիտ ներկայացնում է, թե երբ է Փաշինյանը այդպիսի բան ասել, որ դա չի ասել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանրահավաքին, այլ շուրջ դրանից 10 ամիս անց` լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Դրանով, փաստեր ստուգող հարթակը «կարևոր ապացույցներ» է վկայակոչում՝ ցույց տալով որ իմ տեքստում Փաշինյանի հայտարարությունը վերագրվել է այլ առիթի, այլ ժամանակահատվածի։ Այնուամենայնիվ, քանի որ Փաշինյանn այդ հայտարարությունը իրոք արել էր, ստուգող հարթակը դրանք տեղադրում է՝ ցույց տալու և վերջում եզրակացնելու համար, որ այդ «անմեղ» հայտարարությունը Սևակ Հակոբյանը ներկայացնում է կոնտեքստից կտրված և մանիպուլյատիվ կերպով։ Ըստ որում, հարթակը, չի պնդում, բայց ասում է, «ըստ Նիկոլ Փաշինյանի, դատական համակարգը պատրաստ էր կատարելու վարչապետի հրահանգները, սակայն վերջինս, իր պնդմամբ, պայքարել է հենց դրա դեմ»։ Ու այստեղ ամենից հետաքրքիրն է․ Փաստեր ստուգող հարթակը, վարչապետ Փաշինյանի այդ բառերը «արդարացնելու» համար չէր ալարել, դուրս էր հանել, նրա ելույթներից, հարցուպատասխաններից ինչ-որ դրվագներ, բայց շատ կարևոր փաստեր «վրիպել էր» աչքից։ Դանիել, եթե փաստեր ես ստուգում, ստուգիր, բայց եթե կարծում ես որ այդ եզրահանգումներին եկել եմ միմիայն այդ արտահայտության արդյունքում, սխալվում ես։ Այդ արտահատած միտքը, ընդամենը կարգախոսն է, իսկ գործողություննե՞րը։ Օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները միասին, ձեռք ձեռքի տված՝ շրջափակում են դատարանները, դատավորը լուսամուտից է ներս ուզում մտնել, որ արդարադատություն իրականացնի, նրան զգետնում են։ Նիկոլն ասել էր, որ պետք է դատավոր չմտնի շենք, դատավորը Նիկոլի ասածը չէր արել․ տեսա՞ք ինչ եղավ։ Խոսքտ Դավիթ Բալայանի մասին է, որն ամենավարկանշային դատավորների եռյակում է։ Կրկնում եմ՝ եթե դուք մեկ-երկու ելույթ եք նայում արդարացնելու համար Նիկոլին, ես նայում եմ նաև գործողությունները՝ դատարանի դռների փակումից, դատավորների վրա գրոհներից, ՍԴ-ն արշավելուց մինչև ամենավերջին ելույթը։ Ամեն բան արժե միայն այս գաղտնալսումը նորից լսելը, եթե չեմ սխալվում՝ 18 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակված, Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան զրույցներից։ Այդ ժամանակ դեռ իր վարչապետության մեկ տարին չէր էլ լրացել։ Ու շատերի համար պարզ էր արդեն․ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞» կարգախոսը Նիկոլի Հայաստանում որպես ՀՀ դատական համակարգի գործունեության հիմք ընդունելը։ Էս գաղտնալսումներին հաջորդած իրադարձությունների ժամանակ միմիայն խորացավ համոզմունքը, որ վարչապետը ոչ միայն չի պայքել այդ արատավոր երևույթների դեմ, այլ լիարժեք օգտվել է, որն էլ, Դանիել, ինձ՝ որպես լրագրող-վերլուծաբանի, իրավունք է տալիս գալ այդպիսի եզրահանգման։ Տեղադրեմ այստեղ ընդամենը մի քանի հատված այդ գաղտնալսումից, իսկ ամբողջական տեսանյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ․ ով չի տեսել թող դիտի և ինքն իրեն հարց տա՝ այդ մարդը այդ խոսակցությունների մեջ, թեկուզ ամբողջական կոնտեքստի պահպանման պարագայում, արդյո՞ք պայքարում է դատական համակարգը անկախ թողնելու համար, թե՞ հակառակը։ Արթուր Վանեցյան - Նիկոլ Փաշինյան զրույց՝ համապատասխան հերթականությամբ։ - Նայեք, հիմա հլը իրան չեն հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք..․ - Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ:/Ս․Հ․ խոսքը Յու․ Խաչատուրովին կալանք տալու մասին է/ - Հա, իրանը հետաձգենք, էլի: - Հա։ Չէ պետք ա տեղյակ պահել նախապես, որ հետո խնդիր չլինի: - Հա, պետք ա ասենք էլի, որ հետո խնդիր չլինի: - Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա: /Ս․Հ․ խոսքը Ռ․Քոչարյանին կալանք տալու մասին է/ - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախումա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ: -Շատ լավ, դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ բանը, նայի, ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Իսկ նորմա՞լ անցավ հանդիպումը: -Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ: -Լավ, լավ, հեսա ես կզանգեմ: -Դե բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք: -Ես հեսա կխոսամ, հա, շատ լավ: Մեկ այլ զանգի ընթացքում - Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա: -Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի: Երբ Նիկոլ Փաշինյանի օրոք խոսում ենք դատական համակարգի այլասերվածության մասին, քրեական օրենսգրքի պղծման մասին, նկատի ունենք ելույթների ու քայլերի ամբողջությոնը։ Ի դեպ, այո, ժամկետի մասով առաջ եմ ընկել, Նիկոլը էդ հայտնի արտահայտությունը ոչ թե 100 օրն ամփոփելիս է արել, այլ՝ ձեր նշած ժամկետում, երբ արդեն էլ ավելի էր ամրապնդել իր իշխանությունը ու համոզված էր, որ իր խոսքին չէ չեն ասի։ Էնպես որ, որ կոնտեքստով էլ դիտարկեք, իշխանության մեկ ճյուղի ղեկավարի այդ խոսքը մեկ այլ ճյուղի մասին հանցագործություն է»։Ավելին22:5011.04.22