Լրահոս

2022-04-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե իմանամ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են, վաղը կբարձրանամ Էվերեստի գագաթ․ Լուսինե Բադալյան
    Պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի, եթե ոչ հասարակությանը, ապա գոնե մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին հստակ բացատրելու զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ «Ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, որ այս իշխանությունները հանձնում են Արցախը, հրահրեցին պատերազմ, զոհեր տվեցին և այդ զոհերը այս իշխանությունների խղճին են, ծաղրում են մեր խաղաղության օրակարգը։ Այստեղ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև պատերազմը առանց զոհերի չի լինում։ Մենք այլևս զոհեր չենք ուզում և պայքարում ենք խաղաղության օրակարգի համար, որը հստակ ասել ենք ժողովրդին և ժողովուրդը մեզ տվել է քվե։ Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև վերջերս խոսում են Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, երբ հարցնում ես ինչպես՝ չեն պատասխանում, հստակ օրակարգ չկա, ցույցեր են անում, հավաքում են մարդկանց և նրանց չեն ներկայացնում կոնկրետ ծրագիր։ Եթե ես իմանամ, որ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով այս բոլոր խնդիրները լուծվելու են, հավատացեք կանեմ անհնարինը և հենց վաղը կփորձեմ բարձրանալ Էվերեստի գագաթ»,- ասաց նա։
    16:54
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախորդ տարի տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող է հայտնաբերվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում, վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ: Արդյունքում հինգ անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Դեռևս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երևան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 28 տարեկան բնակիչ է: Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս, դեպքի օրն իր ընկերների հետ, սգո արարողությանը մասնակցելու նպատակով, գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից, ընկերների հետ միասին, նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջև առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում, տարբեր տեսակի հրազեններից, կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 20 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ և նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62X25մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    16:51
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլ 23-24-ին թեժ է լինելու․ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ․ Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Զուտ արձանագրում. քպ-ն այսօր ստիպված էր ընդունել, որ. 1) թքած ունի Արցախի վրա, 2) մտադիր է շարունակել թուրքի կոշիկի լիզումը (տերմինի հեղինակ՝ ն. փաշինյան)։ Հ. Գ. Այս համատեքստում, կարծում եմ, ապրիլ 23-24-ին թեժ է լինելու։ Առաջին անգամ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ»։
    16:42
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի պատկերով առարկաները ով որտեղ կարողանում, օգտագործում է․ «Hraparak.am»
    Նիկոլ Փաշինյանին, նրա պատկերով առարկաները, նրա հետ կապը, 2018-ից ի վեր, ով որտեղ կարողանում, օգտագործում է։ Նրա նախկին աշխատակիցներն ու ընկերներն օգտագործում են պաշտոն ու մանդատ ստանալու համար։ Օլիգարխները՝ որպես իրենց բիզնեսների «կռիշ»: Անգամ մանր գործարարներն են գտել օգտագործելու ձեւը։ Օրինակ, Չարենցավանում գործող այս միրգ-բանջարեղենի խանութի տերը Նիկոլ Փաշինյանի նկարով նախընտրական պաստառն ամենաուղիղ իմաստով է օգտագործում՝ որպես իր ապրանքի գլխին ծածկ՝ տանիք։ Վերեւում «Fresh house»-ն է, ներքեւում՝ Փաշինյանը, նրա տակ՝ մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։ Իսկը՝ ՔՊ-ական իշխանության հիերարխիայի նման։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/04d232e5073ac7eac168792df21683e2?fbclid=IwAR0CMAzyxvsO_HuMsjGVf6tSfQE8qGNK5pKaxFTL4VBH0aFnbN16rbb-J2s © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:15
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դավիթի տեսանյութին հա-հա դրած այս կինը պարզվեց՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի մայրն է». Արամ Գևորգյան
    Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից. «Երբ ես նկատում եմ, որ մարդիկ թեմային անհամապատասխան արձագանք (սմայլիկ) են դրել իմ գրառումներին, անմիջապես գրում եմ իրենց, որ ուղղեն, ու 99% դեպքերում, անկախ նրանից, որ ֆռենդ չենք, մարդիկ տեսնում են գրածս ու ուղղում, որ անհարման բան չստացվի։ Գիտեմ, որ դա մեծամասամբ պատահական է ստացված լինում։ Անգամ մեկ անգամ ինձ հետ էլ է պատահել։ Ու Դավիթի տեսանյութին էլ այս արձագանքը դրած կնոջը 5 օր առաջ գրել եմ, որ ուղղի, բայց դեռ արձագանք չկա։ Հետո պարզվեց, որ այս կինը քպ-ական գարիկ սարգսյանի մայրն է… Էսքան մարդու մեջ հենց մենակ էս քպ-ականի հարազատի մոտ հա-հա դնելու անհագ ցանկություն առաջացավ։ Իր որդու սատարած իշխանությունների թեթև ձեռքով էս էրեխեքը անհայր մնացի, 1,5 տարի ա նաև սեփական տանիք չունեն, ու էդ ամենը ահավոր խնդալու ա թվում էս կնոջը… Հետո էլ հարցնում եք, թե ինչու եմ ասում, որ նիկոլականների տված ամեն կոպեկը պիղծ ա: Իհարկե, չեմ բացառում, որ միամիտ էլ եղած լինի, բայց էդ էլ ա խորհրդանշական, որովհետև հազարավոր մարդկանց մեջ մենակ մեկի մոտ տենց միամիտ բան եղավ ու դա հենց քպ-ականի մայրիկն էր…»:
    16:06
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. նախագիծն ընդունվեց
    Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որի՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության: Հայկ Սարգսյանի խոսքով`«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլշխավոր շտաբ, ինքը, սակայն, դեմ է եղել առաջարկին: «Այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն», - ասաց պատգամավորը: Սարգսյանի խոսքով` մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով. այս առաջարկը ևս հավանության չի արժանացել: Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:
    15:54
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ի՞նչ կապ ունի Արցախում ռազմական դրությունը հավի մսի ներկրման հետ․ «Hraparak.am»
    Արցախի Հանրապետության կառավարությունը ապրիլի 6-ին տարօրինակ ու անհասկանալի որոշում է ընդունել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 10-ից՝ սահմանափակվել են հավի, հավի մսի ու դրա հետ առնչվող սննդամթերքի և ձևի ներկրումը Արցախ:  Փորձեցինք հասկանալ, թե ինչի՞ համար է սա արվում: Կառավարության վերը նշված որոշումն ուսումնասիրելիս միանգամից աչքի է զարնում «հիմք ընդունելով ռազմական դրության իրավական ռեժիմը» արտահայտությունն ու ակամայից մտածում ես՝ սա լու՞րջ է գրված, թե՞ կատակ է: Ի՞նչ կապ ունի ռազմական դրության իրավական ռեժիմը հավի մսի հետ: Ռազմական դրությունը հայտարարվում է երկրի անվտանգային համակարգն  ու քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու համար, այլ ոչ թե՝ անձնական կամ շրջապատի նեղ շահերը սպասարկելու:  Տվյալ դեպքում ակնհայտ է, որ այս որոշումն ուղղված է միմիայն «Արցախհավ» ընկերության շահերը սպասարկելուն: Հավաստի տեղեկություններ ունենք, որ Արցախում հավի միս ու հավի մթերք արտադրող «Արցախհավ» ընկերությունը, սխալ հաշվարկների արդյունքում, ինչպես նաև չդիմանալով մրցակցությանը՝ հավամսի ու հավամթերքի մեծ ավելցուկ է տվել, որը մոտ ապագայում չվաճառելու դեպքում կփչանա ու ընկերությունը տնտեսական մեծ կորուստներ կունենա: Եվ ահա այս որոշմամբ Արցախի կառավարությունը որոշել է սպառողի՝ այսինքն արցախցիների հաշվին, որոնք, ինչպես գիտենք, գտնվում են դժվարին կացության մեջ, փրկել «Արցախհավ» ընկերությանը՝ մեծ տնտեսական կորուստներից: Ստեփանակերտի խանութներում շրջեցինք ու պարզ դարձավ, որ ՀՀ-ից ներկրված հավամթերքը վաճառվում է նկատելիորեն ավելի ցածր գնով, քան՝ «Արցախհավ»-ի արտադրանքը: Օրինակ՝ ՀՀ-ից ներկրված հավի մսի մեկ կիլոգրամի գինը Ստեփանակերտի խանութներում վաճառվում է 1400-1500 ՀՀ դրամ, իսկ «Արցախհավ»-ի նույն որակի ու տեսակի արտադրանքը՝ 2000-2100 ՀՀ դրամ: «Արցախհավ»-ի ֆիրմային խանութներում հավի մսի մեկ կիլոգրամն արժե 1750 ՀՀ դրամ: Այստեղ ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության սկզբունքն է խախտվում, այսինքն՝ տնտեսվարողները չունենալով նշված ապրանքատեսակը ձեռք բերելու այլ աղբյուր, ստիպված կլինեն «Արցախհավ»-ից ձեռք բերել այն ու վերավաճառել ավելի թանկ գնով, քան նշված ընկերության ֆիրմային խանութներում է: Իհարկե, կառավարությունը կարող է հիմնավորել, որ իբր կանգնում են տեղական արտադրողի կողքին, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ՝ Ացախում սննդամթերք արտադրող այլ ձեռնարկություններ էլ կան՝ ասենք՝ կաթնամթերք արտադրող, ինչու՞ կառավարությունը որոշեց հենց հավամիս արտադրող ընկերությանը նման «լավություն» անել՝ այն էլ բնակչության հաշվին: Սա ևս ապացուցում է մեր տեղեկությունն առ այն, որ «Արցախհավ» ընկերության ունեցած ավելցուկն ու տնտեսական կորուստներն են նման որոշման իրական պատճառը: Վերը նշվածի հստակ ապացույցն է նաև այն, որ կառավարության այս որոշումը գործում է ապրիլի 10-ից մինչև մայիսի 30-ը՝ հավանաբար ըստ ընկերության հաշվարկների հենց այդ ժամանակահատվածում ընկերությունը՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության կանոնների խախտմամբ ու սպառողի հաշվին կկարողանա իր արտադրանքի ավելցուկը սպառել: Այս ամենն անարձագանք մնալու դեպքում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել՝ նախ ռազմական դրությունն անհարկի օգտագործելով կարող են առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող արցախցիների սուղ ֆինանսական միջոցների հաշվին ապօրինի արտոնություններ տալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ինչպես նաև մոնոպոլիաների ամրապնդման ու առաջացման հիմնաքար է դրվում: Արցախի Հանրապետության նախագահը, ով ըստ Արցախի Սահմանադրության հանդիսանում է կառավարության ղեկավարը, հերթական ոլորտն է կործանում՝ Արցախում հիմք դնելով նեղ շրջապատի մարդկանց մոնոպոլիաներին:  Ի դեպ, ժամանակին, երբ Արայիկ Հարությունյանը դեռևս վարչապետ էր և իր հարազատներն ունեին արտեր ու ալրաղացներ (ըստ որոշ լուրերի՝ նաև ինքն անձամբ ուներ) Արցախում նմանատիպ որոշում էր ընդունվել՝ ալյուրի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ: Կարծես ձեռագիրը նույնն է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fec8dc5aa982be7d8bc9041c70f002cb © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:38
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձը ցույց է տալիս, որ իշխանություններն են կախված աշխատավարձերից, պարգևավճարներից․ Սեյրան Օհանյան
    Փորձը ցույց է տալիս, որ իրենք են այդ աշխատավարձերից, պարգևավճարներից կախված՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում, եթե բոյկոտում են ԱԺ նիստերը, սեղաններին Արցախի դրոշ դնում ու գնում Արցախ, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ։ «Բոյկոտն աշխատավարձին չի վերաբերում, բոյկոտը նրա համար է, որպեսզի մենք կարողանանք հրապարակավ ներկայացնել նաև ԱԺ ներսում, թե ինչն է պատճառը մեր դիրքորոշման։ Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նա փաստեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այս ժամանակահատվածում հրաժարվել են իրենց պարգևավճարներից և պարգևավճարներն ուղղել են, ասենք, հաշմանդամ դարձած ազատամարտիկների խնդիրների լուծմանը։ Բացի այս, յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր ամսվա ընթացքում նույնիսկ իր աշխատավարձից է միջոցներ ուղարկում տարբեր խնդիրների լուծման համար։ «Անձամբ ես էլ եմ այս ամիսների ընթացքում բավականին մեծ քանակությամբ տարբեր սոցիալական խնդիրներ լուծել։ Այսինքն, փորձը ցույց է տալիս, թե ովքեր են կախված բյուջետային գումարներից և ինչպես են մսխում իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։
    15:09
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հենց իշխանություններն են Ադրբեջանի հետ համաձայնեցված գործում․ Սեյրան Օհանյանը՝ խրամատավորվելու մասին
    Այդ իշխանություններն են Ադրբեջանի հետ համաձայնեցված գործում, այդ իրենք են մինչև հիմա Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ վարել և գաղտնի կապեր հաստատել, իրենք են, որ Ադրբեջանի ճնշման տակ ոչ մի միջոց չեն ձեռնարկել մինչև հիմա Արցախի սահմանամերձ բնակավայրերի՝ Խրամորթի, Փառուխի անվտանգությունն ապահովելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին՝ իբրև թե ընդդիմությունն ու թշնամին համաձայնեցված են գործում, իսկ Սեյրան Օհանյանը, որը հայտարարել էր, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, այժմ մեկնում է Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու ընդդեմ ՀՀ իշխանությունների։ «Ո՞վ է այդ սրիկաներից պատասխան տալու Փառուխի, Խրամորթի, Թաղավարդի խաղաղ բնակիչների առջև, որոնց այսօր վտարել են իրենց իսկ բնակավայրերից։ Իշխանություններն են, որ ոչ մի միջոց չեն ձեռնարկել ՀՀ սահմաններն ամրապնդելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Իսկ այն, որ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում բանակցությունների շրջանակում նաև գործնական քայլեր է իրականացնում, ասաց նա, նորություն չէ։ «Մեր քայլերն, ընդհակառակը, ուղղված է նրան, որ սթափեցնենք, արթնացնենք այսօրվա իշխանություններին, կառավարությանը, որ քնած է մնացել՝ արթնացնենք, որ գոնե սահմաններն ամրապնդեն»,-ասաց նա։ Սեյրան Օհանյանը համոզված է, որ իշխանություններն են Հայաստանը տանում հերթական պարտության և նսեմացման։ «Իրենք են կուրորեն գնում թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ՝ առանց հասկանալու, որ խաղաղությունը չի կարող, ինչպես իրենց ծրագրում նշված է, լինել անվտանգության երաշխիք, խաղաղությունը անվտանգության հիմնարար արժեք է, անվտանգության երաշխիք կարող են լինել անվտանգային համակարգերը՝ բանակը, ուժային կառույցները, ժողովրդի համախմբվածությունը, և նաև միջազգային հարթակներում խելացի բանակցություներ իրականացնելը»,-ասաց նա։ Իսկ այն, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման, պարտադրանքի տակ, նշեց Սեյրան Օհանյանը, ևս մեկ ապացույց է, որ այսօրվա իշխանությունները մինչև չհեռանան, Հայաստանն ու Արցախը միշտ լինելու են ճնշման և պարտադրանքի ներքո։ Պատգամավորը համոզված է, որ իշխող թիմը եթե փոքր ինչ կա՛մ հայրենասեր, կա՛մ խելացի լիներ՝ ընդդիմության այս գործողությունները կօգտագործեր իր իսկ օրակարգերն արտաքին հարթակներում առաջ տանելու համար։
    15:02
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս կարող է Արցախ գնալը իշխանականների համար դառնալ վայնասունի առարկա. Արամ Վարդևանյան
    Հասել ենք այն կետին, որ իշխանությունը Արցախ չի գնում, խնդիրներից չի խոսում, մի բան էլ Արցախ գնալը որակում է սադրանք. Պատգամավոր
    14:50
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակին համարժեք չի աշխատում հենց քաղաքական մեծամասնությունը. Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանին
    Այսօր խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ հերթական քառօրյան և լքեց նիստերի դահլիճը` մեկնելով Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ի թիվս այլոց և նախկինում հնչած նույնաբովանդակ ձևակերպումների` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ «...ընդդիմությունը չի աշխատում»: Ամենևին չցանկանալով պատասխանել կամ առավել ևս արդարանալ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն «աշխատել» բառի, գաղափարի իր պատկերացումն ունի, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հստակեցնել մեր հայրենակիցների համար, որ այսօր իրավիճակին համարժեք չի աշխատում հենց քաղաքական մեծամասնությունը և մեր բոլոր նախաձեռնությունները մերժելով` չի անցկացրել որևէ հրատապ քննարկում, արտահերթ նիստ` Արցախի և Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցերով: Փոխարենը, պարբերաբար կրկնում են, որ «վերջին ժամանակահատվածում իրավիճակը գրեթե միշտ լարված է եղել, և եթե շարունակի լարված մնալ, ի ՞նչ է, չե՞նք աշխատելու»: Իհարկե աշխատելու ենք, սակայն հարկ է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախ ընդունի, որ իրավիճակի լարվածության հիմնական պատճառները մեր պետության անվտանգային խնդիրներն են, և քայլեր ձեռնարկի: 2021 թ. օգոստոսի 30-ին անհայտ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպման ժամանակ մենք ֆիքսեցինք` մեկ տարի է, ինչ իշխող ուժը «թմբկահարում է», որ աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Սակայն փաստերն այլ իրականություն են ներկայացնում. գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով` որպես օրենքով սահմանված կարգով գործող և իր կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնող մարմին, չկա, և ո՛ւթ ամիս է անցել այդ օրից, չի՛ ստեղծվել որևէ հանձնաժողով և որևէ աշխատանք չի՛ կատարում (թեև համացանցում երբեմն շրջանառվում են գրառումներ` գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ): Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ 2022 թ. մարտի 1-ին խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ. այն բանավոր հետաձգվեց` Ալեն Սիմոնյանի, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, Բալի մեկնելու պատճառաբանությամբ: Մենք համաձայնեցինք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ընտրի, նշանակի օրը: Սակայն մինչ օրս նրանց կողմից պատասխան չենք ստացել: Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի:
    14:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ու ադրբեջանցիները նույն բանն են անում՝ երկուսն էլ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում․ Մանուկյան
    ՔՊ-ն ու ադրբեջանցիները նույն բանն են անում՝ իջեցնում են Արցախի դրոշը։ Երկուսն էլ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։
    14:24
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն Արցախ չի գնում, որ «ադրբեջանցիները չկրակեն մեր գյուղացիների վրա»
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հայաստանի պաշտոնյաների Արցախ չայցելելուն: Սիմոնյանն ասել է, որ ինքը Արցախ չի գնում, որպեսզի դա ադրբեջանական սադրանքների առիթ չտա:
    13:42
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մեր օրակարգն Արցախն է ու անվտանգությունը. ընդդիմությունը հիմնավորում է բոյկոտը
    «Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախի հարցն է ու անվտանգությունը»,- ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո՝ խորհրդարանի միջանցքում, այսպիսի միտք է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
    13:41
    12.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Փոքրիկ հրեշտակ, ուրախություն ու երջանկություն ես բերել բոլորիս․ փոքրիկ Կարենից՝ լուսանկարներ
    Ապրիլի 10-ին ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը։ Երեխային անվանակոչել են եղբոր անունով։ Կարենը զոհվել է Շուշիում։ Ընկերների հետ շրջափակման մեջ է հայտնվել, երդվել՝ ավելի լավ է զոհվել, քան գերի ընկնել։
    13:33
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը ՀՀ բյուջեն իր համար սարքել է մեղրի տակառ, կարծես թե 2 օր առաջ 54 մլնով ընդդիմության համար են մեքենաներ գնել․ Լիլիթ Գալստյան
    Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը ստում են, սուտը իրենց համար վաղուց մրցակցային առավելություն է դարձել  և այդ ստով և մանիպուլյացիաներով մեր հասարակությանը ուղղակի մոլորեցնում են։ Այսպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում։
    13:26
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    1 զոհ, 3 վիրավոր. ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին
    Ապրիլի 11-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ-131» ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Ռաֆայել Գևորգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    13:20
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորը պահանջում է «սթափեցնել Ղարաբաղի իշխանություններին». Արսենյանն ԱԱԾ-ին է դիմում
    Խորհրդարանի ամբիոնին ամրացված Արցախի դրոշը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հեռացրել է և քննադատել ընդդիմության որոշումը՝ մեկնել Արցախ: ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանից պահանջել է, որ սթափեցնի Ղարաբաղի իշխանություններին:
    13:19
    12.04.22
    Ավելին