Լրահոս
Քաղաքական
11:30
12.04.22
792

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմության աշխատավարձը կտրել․ ընդիմադիրները մեկնեցին Արցախ

Img default alt hy

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ անհարգելի են համարելու ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու համար բացակայությունները։

«ԱԺ աշխատակազմի հետ կքննարկենք այս բացակայությունները ոչ հարգելի ճանաչելու հարցը»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ի այս քառօրյայում կարևոր հարցեր կան, ինչպիսիք են Կառավարության հետ հարցուպատասխանը, վարչապետի և կառավարության զեկույցը։

Սիմոնյանն ասում է՝ նիստերի բոյկոտը ապացույցն է ընդդիմության անգործության։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, և մեկնելու են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր։

Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ են տեղադրել սեղաններին: