Լրահոս
Արցախ
12:09
12.04.22
168

20-ամյա տղան ջարդել է Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճանների սալիկները

Img default alt hy

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ Ստեփանակերտի բնակիչ 20-ամյա Դ.Օ.-ն, վարելով «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, դիտավորությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երթևեկել Փետրվարի 20 փողոցի՝ Վերածննդի հրապարակից դեպի Ս. Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճաններով, ինչի հետևանքով ջարդել է աստիճանների սալիկները:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: