Լրահոս

2022-04-12
  • Քաղաքական
    Ընդդիմադիրների՝ Արցախ գնալը ՔՊ-ն անվանում է սադրանք. ընդդիմությունն արձագանքում է՝ խելագարություն է
    Արցախ գնալու որոշման մասին ՔՊ-ականները խոսել են նաև ընդդիմադիրների հետևից: Ասել, թե այդ գործողությունները հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
    22:10
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ-ն մտահոգված է, որ թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել Արցախ
    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
    22:07
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան
    Ընդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,- նշեց պատգամավորը։ Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։ «Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,- ասաց Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս նստաշրջանին եւ մեկնելու են Արցախ։ Ազգային ժողով փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Պատգամավորները, սակայն, այնուամենայնիվ, կարողացել են հանդիպում ունենալ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ։
    21:42
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է․ Արամ Վարդևանյան
    Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընկերներ ջան, այն ինչ այսօր կատարվեց թե առավոտյան ԱԺ-ում իշխանական պատգամավորների կողմից, թե դրանից հետո Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում սահմանափակումներ, հատուկ «սև ցուցակներ»...` անասելի էր: Մյուս կողմից սենց իրավիճակներում ես հիշում եմ, որ Արցախի համար սխրանքներ են գործել մեր Հերոսները, մարտիրոսվել են հազարները: Հաղթահարել են առաջին հայացքից անհաղթահարելի դժվարությունները: Հենց հաղթահարել են: Այս իրավիճակը զզվելի էր` միանշանակ: Ընկճվելու առիթ էր` երբեք: Պարզապես սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է: Չի լինելու այդպես: Միասին թույլ չենք տալու:
    21:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը․ «Հայաստան» դաշինք
    Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:
    21:29
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես․ Մամիջանյան
    Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ: Դրսում, ճամփեզրին: Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես:
    21:06
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ Ղազինյան
    Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է: Ամոթ մեզ բոլորիս . . .
    20:56
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆ
    Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է, հայտնում է աղբյուրը։
    20:41
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը․ Սաղաթելյան
    Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:
    20:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով բուժվենք, աշխատավարձ չստանանք, ու՞ր են նախարարությունը, օլիմպիական կոմիտեն․ Եվրոպայի չեմպիոն
    2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մարզիկների խնդիրներին ու պատկան կառույցների անգործությանը։ Նա գրել է․«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը,օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին:
    18:11
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
    Նյու Յորքի մետրոյում հրաձգության մեջ կասկածվողը փախել է, հարձակման ժամանակ նրա դեմքին հակագազ է եղել, հաղորդում է տեղի հեռուստատեսությունը: Նախնական տվյալներով՝ հինգ մարդ է զոհվել։
    18:01
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վորոնեժի մարզում հրաժեշտ են տվել Սերգեյ Սարգսյանին․ նա զոհվել է Ուկրաինայում
    Վորոնեժի մարզում հրաժեշտ տվեցին հերոս Սարգսյան Սերգեյ Նիկոլաևիչին, որը զոհվեց Ուկրաինայում իր զինվորական պարտքը կատարելիս։ ՌԴ նախագահի հրամանագրով՝ Սերգեյ Սարգսյանը հետմահու արժանացել է Արիության շքանշանի:
    17:25
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը 13 տարեկան է
    Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 14.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Քննությունը շարունակվում է:
    17:17
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Մարաղա գյուղի բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն ապրիլի 11-ին մասնակցել է «Ընդդեմ Իրավական Կամայականության» և «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով քննարկմանը և հանդես եկել «Հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ։
    17:11
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք շարունակվում է
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք շարունակվում է Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։ Պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։ Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։ Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։ Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը ուղևորվել է Գորիս։
    16:59
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե իմանամ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են, վաղը կբարձրանամ Էվերեստի գագաթ․ Լուսինե Բադալյան
    Պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի, եթե ոչ հասարակությանը, ապա գոնե մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին հստակ բացատրելու զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ «Ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, որ այս իշխանությունները հանձնում են Արցախը, հրահրեցին պատերազմ, զոհեր տվեցին և այդ զոհերը այս իշխանությունների խղճին են, ծաղրում են մեր խաղաղության օրակարգը։ Այստեղ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև պատերազմը առանց զոհերի չի լինում։ Մենք այլևս զոհեր չենք ուզում և պայքարում ենք խաղաղության օրակարգի համար, որը հստակ ասել ենք ժողովրդին և ժողովուրդը մեզ տվել է քվե։ Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև վերջերս խոսում են Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, երբ հարցնում ես ինչպես՝ չեն պատասխանում, հստակ օրակարգ չկա, ցույցեր են անում, հավաքում են մարդկանց և նրանց չեն ներկայացնում կոնկրետ ծրագիր։ Եթե ես իմանամ, որ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով այս բոլոր խնդիրները լուծվելու են, հավատացեք կանեմ անհնարինը և հենց վաղը կփորձեմ բարձրանալ Էվերեստի գագաթ»,- ասաց նա։
    16:54
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախորդ տարի տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող է հայտնաբերվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում, վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ: Արդյունքում հինգ անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Դեռևս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երևան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 28 տարեկան բնակիչ է: Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս, դեպքի օրն իր ընկերների հետ, սգո արարողությանը մասնակցելու նպատակով, գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից, ընկերների հետ միասին, նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջև առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում, տարբեր տեսակի հրազեններից, կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 20 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ և նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62X25մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    16:51
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլ 23-24-ին թեժ է լինելու․ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ․ Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Զուտ արձանագրում. քպ-ն այսօր ստիպված էր ընդունել, որ. 1) թքած ունի Արցախի վրա, 2) մտադիր է շարունակել թուրքի կոշիկի լիզումը (տերմինի հեղինակ՝ ն. փաշինյան)։ Հ. Գ. Այս համատեքստում, կարծում եմ, ապրիլ 23-24-ին թեժ է լինելու։ Առաջին անգամ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ»։
    16:42
    12.04.22
    Ավելին