Լրահոս
2022-04-12
-
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 12.04.2022Ավելին10:4512.04.22
2022-04-11
-
ՄշակույթՆորաձև հագուստ՝ արցախյան հին գորգերի նախշերովԱրցախում կորցրած գորգերի նախշերին նոր կյանք է տվել երիտասարդ նկարչուհի Էլինե Պողոսյանը, դրանք հագուստների վրա է նկարել: «Պելյա» ապրանքանիշի հագուստները այս պահին ցուցադրված են Նկարիչների միությունում: Նմուշների մի մասը վաճառվում է:Ավելին23:0111.04.22 -
ՔաղաքականԻնչպես փրկել Արցախը նիկոլենց սիրուց. «7or.am»Նիկոլենք իշխանության եկան կոռուպցիայի, իշխանական հաբռգածության, հովանավորչության, բյուջեն չթալանելու, համեստ ապրելակերպի, պադավատապետության դեմ պայքրի, մերիտոկրատիայի, ժողովրդին ծառայելու մասին լոզունգներով, բայց դա լկտի սուտ էր: Սրանք տվեցին ու անցան բոլոր թալանչիներին, կոռուպցիոներներին, կլեպտոկրատներին: Սրանք ամբոխավարությունը դարձրեցին զենք, ժողովրդին սարքեցին դրոշ ու այդ դրոշը տնկեցին իրեն պադավատներից ու քշում են պետությունը: Քշում են անխնա ու բյուջեի հաշվին: Նիկոլական իշխանության փարիսեցիական, ցինիկ, ապազգային ու ագահ տեսակի մարմնավորումների մեկն Ալեն Սիմոնյանն է: Սա, որ օլիգարխներից մեկի մոտ մինչև իշխանափոխությունը հաճախորդություն էր անում, հիմա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ ու հիմարի տեղ է դնում «հպարտ» քաղաքացիներին: Ալեն Սիմոնյանն ու բյուջեի լափված գումարները Ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ Սիմոնյան Ալենը խոսել է իր սիրելի պադավատից ու Արցախից: Երկու դեպքում էլ դեմագոգիան ակնհայտ է: Իր թանկարժեք պադավատի մասով նա հետևյալ մտքերն է արտահայտել՝ էշի տեղ դնելով քայլարածների ընտրողներին: «Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, նախկինում դրանք եղել են զրահապատ, ես հրաժարվել զրահապատի գաղափարից։ Դա խնայողությունն է, որը ԱԺ–ն խնայել է և օգտագործել այլ՝ իր համար նախատեսված ծախսերի համար,- ասել է համեստ ապրելակերպի սիրահար Սիմոնյանը, ապա ավելացրել, - պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը, իր ազատությունը սահմանափակվել է, ինքը ցանկանում է հեծանիվ վարել, բայց չի կարողանում, մեկ անգամ փորձել է, և տեսել, որ անվտանգության ծառայողները հսկել են և ստիպված է եղել դադարեցնել»: Հարցին, թե բյուջեից հատկացված 54 մլն դրամով ձեռք բերված երեք մեքենան, իրեն սպասարկող մեքենային չեն ուղեկցո՞ւմ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը ԱԺ–ի համար է, երկուսն՝ անվտանգության աշխատակիցների»։ Դիտարկմանը, թե երկու մեքենան իրեն են ուղեկցում, Սիմոնյանն ասաց․ «Ուղեկցում են այդ մեքենան, որի մեջ ես եմ, ուղեկցում են, որովհետև չեն կարող չուղեկցել»։ Ահա այսպես: Նիկոլը կառավարական «դաչան» բյուջեի հաշվին վերանորոգում է, չտեսի պես հսկայական գումարներ ծախսում ու հետո էլ հայտարարում, թե բա դա իմ տունը չէ, այլ վարչապետի տունն է: Ալենն էլ նիկոլաբար հայտարարում է, որ թանկարժեք մեքենան ոչ թե իրեն է սպասարկում, այլ ԱԺ նախագահին և ուղեկցում են ոչ թե իրեն, այլ այն մեքենային, որի մեջ ինքն է: Փաստորեն, հետապնդում են Ալենին: Ալեն Սիմոնյանն ու Արցախի պետականության կորուստը Ինչ վերաբերում է Արցախի թեմային, ապա Ալենն իր երեսպաշտությամբ ու ցինիզմով գերազանցել է Նիկոլին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք դիտարկում են հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջ: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»: Հարց է առաջանում՝ եթե բանակցություններից առաջ չեք ուզում ասել մի բան, որը կարող է փչացնել բանակցությունները, բա այդ ինչպե՞ս է Ալիևը նույն բանակցություններից առաջ հստակ հայտարարում, որ չկա Ղարաբաղի հարց ու Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Բա ինչո՞ւ նա չի վախենում բանակցություններին վնասելուց: Թե՞ նիկոլենք արդեն համաձայնել են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, պարզապես այլ նախադասությունների տակ են թաքնվում: Սրանք այնքան լկտիություն ունեն, որ Հայաստանի ու Արցախի գլխին ողբերգություն, պարտություն ու նվաստացում բերելուց հետո դեռ խոսում են Արցախի նկատմամբ սիրուց: «Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։ Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- հայտարարել է Սիմոնյանը: Փաստորեն, սրանք այնքան են սիրում Արցախը, որ «փուռը» տվեցին Արցախի պետականությունը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձան, պատերազմով ու թղթով հանձնեցին ազտագրված տարածքները, ադրբեջանցիներին մտցրեցին Շուշի ու Հադրութ: Սրանց սիրո արդյունքում Շուշիի Ղազանչեցող եկեղեցին ռմբակոծվեց ու հայտնվեց թշնամու տիրապետության տակ: Եզրահանգումը մեկն է՝ պետք է ազատել Հայաստանն ու Արցախը սրանց «սիրուց»:Ավելին22:5811.04.22 -
ՀասարակականՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ․ Սևակ Հակոբյան«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտվանից արդեն պարզ էր, որ ՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ․ դուզ խոսքը չեն մարսում, չեն մարսում 5-ի դիտելության բարձր վարկանիշը, ազդեցությունը, իրենք այդ ամենի գինը լավ գիտեն։ Մասնավորապես, ՀՌՀ նախագահող Տիգրան Հակոբյանը, Էդմոն Մարուքյանը՝ իշխանության հատուկ հանձնարարություններով դեսպանը, հիմա, արդեն, Դանիել Իոաննիսյանը՝ իր կայքով։ Կայքը, որը հավակնում է փաստեր ստուգել ու ներկայացնել հանրությանը, այդ թվում` Սորոսի հիմնադրամի փողերով, անդրադարձ է կատարել իմ հեղինակած հաղորդաշարում հնչած մտքերին, եզրահանգումներին։ Դրա համար ճիշտ եմ համարում իմ պատասխանն անձամբ, չնայած վստահ եմ՝ թիրախավորված է հեռուստաալիքը։ Նախ, նշում են, որ «5-րդ ալիքի» եթերում հեռարձակվող «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավար Սևակ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, որտեղ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերից՝ «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» տողը, թե դատական համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Հետո բավականին մանրակրկիտ ներկայացնում է, թե երբ է Փաշինյանը այդպիսի բան ասել, որ դա չի ասել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանրահավաքին, այլ շուրջ դրանից 10 ամիս անց` լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Դրանով, փաստեր ստուգող հարթակը «կարևոր ապացույցներ» է վկայակոչում՝ ցույց տալով որ իմ տեքստում Փաշինյանի հայտարարությունը վերագրվել է այլ առիթի, այլ ժամանակահատվածի։ Այնուամենայնիվ, քանի որ Փաշինյանn այդ հայտարարությունը իրոք արել էր, ստուգող հարթակը դրանք տեղադրում է՝ ցույց տալու և վերջում եզրակացնելու համար, որ այդ «անմեղ» հայտարարությունը Սևակ Հակոբյանը ներկայացնում է կոնտեքստից կտրված և մանիպուլյատիվ կերպով։ Ըստ որում, հարթակը, չի պնդում, բայց ասում է, «ըստ Նիկոլ Փաշինյանի, դատական համակարգը պատրաստ էր կատարելու վարչապետի հրահանգները, սակայն վերջինս, իր պնդմամբ, պայքարել է հենց դրա դեմ»։ Ու այստեղ ամենից հետաքրքիրն է․ Փաստեր ստուգող հարթակը, վարչապետ Փաշինյանի այդ բառերը «արդարացնելու» համար չէր ալարել, դուրս էր հանել, նրա ելույթներից, հարցուպատասխաններից ինչ-որ դրվագներ, բայց շատ կարևոր փաստեր «վրիպել էր» աչքից։ Դանիել, եթե փաստեր ես ստուգում, ստուգիր, բայց եթե կարծում ես որ այդ եզրահանգումներին եկել եմ միմիայն այդ արտահայտության արդյունքում, սխալվում ես։ Այդ արտահատած միտքը, ընդամենը կարգախոսն է, իսկ գործողություննե՞րը։ Օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները միասին, ձեռք ձեռքի տված՝ շրջափակում են դատարանները, դատավորը լուսամուտից է ներս ուզում մտնել, որ արդարադատություն իրականացնի, նրան զգետնում են։ Նիկոլն ասել էր, որ պետք է դատավոր չմտնի շենք, դատավորը Նիկոլի ասածը չէր արել․ տեսա՞ք ինչ եղավ։ Խոսքտ Դավիթ Բալայանի մասին է, որն ամենավարկանշային դատավորների եռյակում է։ Կրկնում եմ՝ եթե դուք մեկ-երկու ելույթ եք նայում արդարացնելու համար Նիկոլին, ես նայում եմ նաև գործողությունները՝ դատարանի դռների փակումից, դատավորների վրա գրոհներից, ՍԴ-ն արշավելուց մինչև ամենավերջին ելույթը։ Ամեն բան արժե միայն այս գաղտնալսումը նորից լսելը, եթե չեմ սխալվում՝ 18 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակված, Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան զրույցներից։ Այդ ժամանակ դեռ իր վարչապետության մեկ տարին չէր էլ լրացել։ Ու շատերի համար պարզ էր արդեն․ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞» կարգախոսը Նիկոլի Հայաստանում որպես ՀՀ դատական համակարգի գործունեության հիմք ընդունելը։ Էս գաղտնալսումներին հաջորդած իրադարձությունների ժամանակ միմիայն խորացավ համոզմունքը, որ վարչապետը ոչ միայն չի պայքել այդ արատավոր երևույթների դեմ, այլ լիարժեք օգտվել է, որն էլ, Դանիել, ինձ՝ որպես լրագրող-վերլուծաբանի, իրավունք է տալիս գալ այդպիսի եզրահանգման։ Տեղադրեմ այստեղ ընդամենը մի քանի հատված այդ գաղտնալսումից, իսկ ամբողջական տեսանյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ․ ով չի տեսել թող դիտի և ինքն իրեն հարց տա՝ այդ մարդը այդ խոսակցությունների մեջ, թեկուզ ամբողջական կոնտեքստի պահպանման պարագայում, արդյո՞ք պայքարում է դատական համակարգը անկախ թողնելու համար, թե՞ հակառակը։ Արթուր Վանեցյան - Նիկոլ Փաշինյան զրույց՝ համապատասխան հերթականությամբ։ - Նայեք, հիմա հլը իրան չեն հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք..․ - Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ:/Ս․Հ․ խոսքը Յու․ Խաչատուրովին կալանք տալու մասին է/ - Հա, իրանը հետաձգենք, էլի: - Հա։ Չէ պետք ա տեղյակ պահել նախապես, որ հետո խնդիր չլինի: - Հա, պետք ա ասենք էլի, որ հետո խնդիր չլինի: - Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա: /Ս․Հ․ խոսքը Ռ․Քոչարյանին կալանք տալու մասին է/ - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախումա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ: -Շատ լավ, դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ բանը, նայի, ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Իսկ նորմա՞լ անցավ հանդիպումը: -Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ: -Լավ, լավ, հեսա ես կզանգեմ: -Դե բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք: -Ես հեսա կխոսամ, հա, շատ լավ: Մեկ այլ զանգի ընթացքում - Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա: -Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի: Երբ Նիկոլ Փաշինյանի օրոք խոսում ենք դատական համակարգի այլասերվածության մասին, քրեական օրենսգրքի պղծման մասին, նկատի ունենք ելույթների ու քայլերի ամբողջությոնը։ Ի դեպ, այո, ժամկետի մասով առաջ եմ ընկել, Նիկոլը էդ հայտնի արտահայտությունը ոչ թե 100 օրն ամփոփելիս է արել, այլ՝ ձեր նշած ժամկետում, երբ արդեն էլ ավելի էր ամրապնդել իր իշխանությունը ու համոզված էր, որ իր խոսքին չէ չեն ասի։ Էնպես որ, որ կոնտեքստով էլ դիտարկեք, իշխանության մեկ ճյուղի ղեկավարի այդ խոսքը մեկ այլ ճյուղի մասին հանցագործություն է»։Ավելին22:5011.04.22 -
ԻրավականՏիգրան Մեծ պողոտայում զբոսաշրջիկին կողոպտած տղամարդը հայտնաբերվել է Նար-Դոս փողոցում և բերման ենթարկվելԱպրիլի 8-ի գիշերը, ժամը 01.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժին դիմած օտարերկրացի 28-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ ժամը 23.10-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է 20 հազար դրամ ու փախել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ Հաղորդումն ընդունելուց մեկուկես ժամ անց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը, որ Արզնի գյուղի բնակիչ է, հայտնաբերվել է Նար-Դոսի փողոցում, բերման ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին22:3211.04.22 -
Երևան«Երևանի դրակոնը» հնազանդ է հատկապես կանանց. իգուանա Ֆերդինանտ կամ պարզապես «բողբոջիկ»Հյուսիսային պողոտայի արևի տակ ջերմանում է մի կանաչ իգուանա: Պողոտայով հաճախ անցնողները երևի նկատել են Կարիբյան ծովի մեծ մողեսին, որն արդեն 3 տարի է հարմար տեղավորվել է տիրոջ՝ Հովհաննեսի ուսին: Ֆերդինանտ, Սմաուգ կամ Բողբոջիկ: Երեք անուն ունի իգուանան, որը Հովհաննեսի խոսքով, որոշ չափով խորհրդանշում է հայկական դիցաբանության ամենահայտնի կերպարներից մեկին՝ վիշապին:Ավելին22:1511.04.22 -
ՀայաստանԱրդարությունը փնտրվում է «Քարանձավում». 20 տարվա դատական քաշքշուկԱյսօր Երևանի մի հյուրանոցում քաշքշուկ է տեղի ունեցել հարկադիր կատարողների, ոստիկանների և հյուրանոցի սեփականատերերի միջև: Հյուրանոցը երկու տեր ունի, մեկը գնել է այն, մյուսը՝ կտակով է հյուրանոցատեր դարձել: 20 տարի է դատական քաշքշուկների մեջ են: Գործը հասել է ՄԻԵԴ: Հարկադիրը հյուրանոցում չափագրում է արել՝ տվյալները Եվրոպական դատարան ուղարկելու համար:Ավելին22:0111.04.22 -
ԱրցախՓրկե՞լ Արցախը, թե՞ մնալ «ՀՀ իշխանության կամակատարը». Ստեփանակերտի «ծանր ընտրությունը»Արցախում կառավարման համակարգի վերագործարկման անհրաժեշտության մասին են խոսում և՛ Արցախի իշխանությունը, և՛ հայկական երկու հանրապետությունների ընդդիմադիր քաղաքական գործիչները: Արցախի գլխին կախված վտանգն է միավորել տարակարծիք երկու թեւերին, որովհետև, ըստ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, պաշտոնական Երևանը բանակցությունների է գնում առանց Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնելու: Միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին էր հայտարարել Արցախի նախագահը: Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ Արցախում իրավիճակ փոխելու լուրջ ռեսուրս կա:Ավելին21:5411.04.22 -
ՔաղաքականՈչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան ՔՊ-ն․ Ալեն ՍիմոնյանՈչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ է․ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան հարցերին, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասել է Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը համարում է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ։ «Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։ Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին»,- ասել է նա։Ավելին21:5011.04.22 -
ԱրցախՍարդարաշենի գյուղապետի տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել․ Արցախի տեղեկատվական շտաբԻ պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո: Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանըԱվելին21:4111.04.22 -
ՄիջազգայինՇատ ֆրանսիացիներ ընտրում են Մակրոնին, որ Լը Պենը նախագահ չդառնաՆախագահական ընտրությունների թեժ մրցապայքարից հետո փողոց են դուրս եկել երկրորդ փուլը հաղթահարած Էմանուել Մակրոնի և Մարին Լը Պենի աջակիցները: Մարդկանց մի մասն ասում է ստիպված են ընտրել Մակրոնին, որ հանկարծ իշխանության չգա աջական Լը Պենը:Ավելին21:3911.04.22 -
ԱրցախԶատիկին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դադիվանք․ Տեր Ներսես քահանա ԱսրյանՍտեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։ «Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։Ավելին21:2211.04.22 -
ՄիջազգայինԻ՞նչ խնդիր է դրել Պուտինը. Կադիրովը բացահայտում է Ռուսաստանի ռազմական գործողությունների քարտեզըԿիևում կանխատեսում են Ռուսաստան-Ուկրաինա երկարատեւ հակամարտություն: Զելենսկիի աշխատակազմի ներկայացուցիչը Ուկրաինայի իրավիճակը համեմատել է արաբա-իսրայելյական պատերազմի հետ, ու ասել, որ այն կարող է 23 տարի տևել: Ըստ ուկրաինացի պաշտոնիայի, Կիևը չի կարող խաղաղության պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, քանի դեռ ազատագրված չէ Դոնբասը: Մինչդեռ Չեչնիայի նախագահն է, իր խոսքով՝ Պուտինի պատկերացրած ռազմական գործողությունների քարտեզը նկարագրել:Ավելին21:1811.04.22 -
ԱրցախՄինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի. այն սառեցվել է, ոչ թե լուծարվել․ Դավիթ ԲաբայանԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ համագործակցել արցախյան հարցով, հետևաբար, նրանց կողմից չեղարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։ «Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ ճակատագիր կունենա Մինսկի խումբը, սակայն, ինչքան տեսնում ենք, դեռևս այդ ձևաչափից չեն հրաժարվել։ Այո, նշվեց, որ Մինսկի խմբի գործունեությունը սառեցվում է, սակայն չեմ կարծում, որ արդեն իսկ ձևաչափը վերացել է կամ լուծարվում է, քանի որ գործընթացը պետք է այլ ընթացակարգով իրականանա, եթե նման ցանկություն առաջանա համանախագահ երկրների մոտ»,–ասել է Բաբայանը։ Նա հիշեցրել է, որ Մինսկի խումբը ձևավորվել է 1994-ի Բուդապեշտի հիմնադիր գագաթնաժողովի որոշումների համաձայն և ամբողջությամբ ձևավորվել է 1997-ին` կոնսենսուսի հիման վրա․ այսինքն, որպեսզի լուծարվի, ԵԱՀԿ–ն նորից պետք է գագաթնաժողով հրավիրի, բոլորը մասնակցեն և կոնսենսուսի միջոցով որոշում կայացվի։ Բաբայանը շեշտել է` ոչ մեկը չի հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարվում է, և դա կարևոր գործոն է. պարզապես, հաշվի առնելով այն, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները գերլարված են, կառույցի գործունեությունն առժամանակ սառեցվում է։ Նա հավելել է` հույս ունեն, որ հարաբերությունները կկարգավորվեն, և Մինսկի խումբը կսկսի գործել լիարժեք ձևաչափով։Ավելին21:1511.04.22 -
ՔաղաքականՈրևէ նախկին իշխանություն չի ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց հետո հայտարարել ադրբեջանցիների 5 պահանջների հետ համամիտ լինելու մասին․ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է՝ ինչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն գործողի։ «Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»։ Որևէ նախկին իշխանություն Շուշի ու Հադրութ չի հանձնել։ Որևէ իշխանություն կապիտուլյացիա չի ստորագրել։ Որևէ իշխանություն Ալիևին «կառուցողական» չի համարել։ Որևէ իշխանություն «ձեռքերը չի լվացել» Արցախից ու Արցախի անվտանգության խնդիրը սարքել ռուսների զբաղվելու հարցը։ Որևէ նախկին իշխանության ղեկավար 1,5 տարի չի վախեցել Արցախ մեկնել։ Որևէ նախկին իշխանություն չի արժանացել թշնամի երկրի ղեկավարության ծաղրանքին։ Որևէ նախկին իշխանություն չի ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց հետո հայտարարել ադրբեջանցիների 5 կետ-պահանջների հետ համամիտ լինելու մասին։ Որևէ նախկին իշխանություն չի մսխել Եռատոնը։ Այս ամենն իրականացրել է կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանությունը»։ Սա է Նիկոլի ու իր թիմի «արածը» Արցախի համար»,- գրել է Շարմազանովը։Ավելին18:3111.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Երևանը «կծում է» Մոսկվային. Մինսկի խումբ կա, կա Մինսկի խումբ | 11.04.2022Ավելին18:3011.04.22 -
ՀայաստանԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են: Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին: Հիշեցնենք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ: Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։Ավելին18:2611.04.22 -
ԱրցախԱդրբեջանցիները մոտ 3 կմ են հեռու Արցախի Սարդարաշեն գյուղից, 3 խումբ կա․ գյուղապետԱդրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը։ Հակոբյանն ասաց, որ ադրբեջանցիները վերահսկում են գյուղի վարչական տարածքի որոշ հողեր։ «Գյուղին պատկանող Խաչենի հովիտից մոտ 100 հեկտար հող մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, 3 հա մակերեսով մի հողակտոր էլ ադրբեջանական դիտարկման տակ է, հնարավոր չէ մշակել, գյուղից էլ ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր են հեռու», - նշեց նա։ Ըստ գյուղապետի՝ Սարդարաշենի ուղղությամբ տեղակայված է 3 ադրբեջանական ստորաբաժանում՝ յուրաքանչյուրը մոտ 150-ական զինծառայողով։ «Թմբի վրա կուտակումներն էլ մեկ շատանում են, մեկ՝ քչանում։ Գյուղը թմբի հետևն է, ամբողջ գյուղը չի դիտարկվում։ Բայց հողեր կան, որ ադրբեջանցիները տեսնում են, կարող են կրակել։Ավելին18:2311.04.22 -
Հասարակական«5-րդ ալիքի» հանդեպ կայացվել է անարդար որոշում, որը կվիճարկենք, իմ հասցեին վիրավորանքին չեմ անդրադառնա․ Հարությունյան«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հեռուստաընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթին, նաև խոսել «5-րդ ալիքի» մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։ Վերջին երկու օրվա ընթացքում «5–րդ ալիքը» հայտնվել է քննադատության թիրախում։ Նախ ՀՌՀ-ն որոշեց վարչական տույժ կիրառել հեռուստաընկերության հանդեպ, իրենց ձևակերպմամբ, «եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար»։ Ավելի ուշ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, վիրավորանքներ ուղղեց հեռուստաընկերության ղեկավարության հասցեին։ Ինչո՞վ կբացատրեք այս պահվածքը և արդյոք այս ամենում կա քաղաքական ենթատեքստ։ Վարչական վարույթի մասին մամուլում շատ է խոսվել, ավելացնելու բան չունեմ: Մենք համարում ենք, որ մեր հանդեպ անարդարացի որոշում է կայացվել և այդ հարցը վիճարկելու ենք միանշանակ: Ինչ վերաբերում է իմ հասցեին արված գրառմանը, այսպես կասեմ. Ես չեմ պատասխանելու, որովհետև ինքը հանրային հարթակում վիրավորանքը ուղղել է իմ հասցեին: Հնարավոր է առաջիկայում ևս, ասենք՝ Պետրոս Ղազարյանի մոտ, կամ «Հայկական ժամանակում» նույնը կրկնվի, բայց ես չեմ պատրաստվում նրան պատասխանել: Անձնական հարցեր ճշտելու համար տարբեր ձևեր և միջոցներ կան, ինքը ընտրեց այդ տարբերակը, այն դեպքում, երբ ես ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել նրա անունը: Նույնիսկ oragir.news-ի հարցին, թե ինչ է ասել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իմ պարզաբանումները, ասել եմ «Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե՛ իրենց, և թե՛ իմ կողմից: Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։ Հեռուստաընկերության հանդեպ քննադատության նոր դաշտ բացեց Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, արցախցիների շրջանում «5-րդ ալիքը» պառակտիչ թեզեր է տարածում։ Նա, մասնավորապես, գրել է. «Եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու»։ Ինչպե՞ս կհակադարձեք այս մեղադրանքներին։ Էդմոնը իր հարազատ ոճի մեջ է: Ինքը ոչ թե պետք է հարցուփորձ աներ, որ իմանար թե ժողովուրդը որտեղից է իմացել, այլ պետք է հետահայաց նայի իր հարցազրույցները և հասկանա, որ մենք, ինչպես իր՝ այն ժամանակվա, երբ ընդդիմադիր էր իրեն համարում, ելույթներն ենք որպես փաստ արձանագրել, այնպես էլ՝ այսօրվա վերլուծաբանների, քաղաքագետների և ընդդիմության ներկայացուցիչների: Մենք նաև արձանագրել ենք, որպես փաստ, իր սենյակում վարչապետի հետ սրճախմությունից հետո, իր հայտարարությունը, ինչպես նաև պատերազմից հետո եռակողմ հայտարարությունը իր կողմից կապիտուլյացիա որակելը: Հետո ի՞նչ, որ հիմա ինքը պաշտոնյա է, ուրեմն պետք է հերքի, ասի, որ նման բաներ չի եղե՞լ: Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ «Արցախին 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...»: Բայց մենք ոչինչ էլ չենք մտածում, մենք արձանագրում ենք փաստերը, մենք ոչինչ չենք հորինում: Ինքն էլ թող գա, մեր եթերից պնդի հակառակը և բալանսավորի: Գիտե՞ք, ամերիկյան մի փաստավավերագրական ֆիլմ կա, որտեղ մահվան դատապարտվածին, էլեկտրական աթոռին նստեցնելուց առաջ վերջին ճաշ են մատուցում՝ ըստ դատապարտյալի ցանկության: Դատապարտյալը ուտում է առաջին ուտեստը, երկրորդը իսկ երրորդը՝ կեքսը պահում է, մտածելով հետո կուտի: Եւ այդ կեքսը, որ ինքը շատ էր սիրում, վերջում մնում է դատարկ սենյակում (խցում): Ի՞նչ է ստացվում, նորօրյա «դիվանագետը» ամեն ինչ չափում է փողով: Բայց չէ՞ որ փողից ավելի կարևոր բան էլ կա՝ անվտանգությունը: Եւ վերջապես, ես մեղավոր չեմ, որ մարդիկ նախընտրում են նայել «5-րդ ալիք», լսում են՝ «Ազատություն» ռադիոկայան, իսկ իր նախընտրած ալիքներին մարդիկ չեն վստահում կամ չեն նայում: Ո՞վ է մեղավոր, ե՞ս, մեր թիմը՞: Իսկ ինքը ի՞նչ է ուզում, ուզում է հետ բերել բրեժնևյան ժամանակները՞: Ինքը երազում է, որ մենք իր քիմքին հաճելի խմբագրե՞նք մասնագետներին, ընդդիմադիր գործիչներին, եթեր չհեռարձակե՞նք նրանց կարծիքներն ու վերլուծությունները: Ես թեթև եմ տանում ցուգցվանգի մեջ հայտնված քաղաքական գործիչի մտքերը, եթե իրոք դրանք իր մտքերն են, և տողատակում ուրիշ պատվեր չկա: Մարդը, վերջապես, հատուկ հանձնարարություններով դեսպան է: Ինչ իմանաս քամին որտեղից է փչում:Ավելին18:1811.04.22