Լրահոս

2022-04-11
  • Img default alt hy
    Հայաստան
    ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են: Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին: Հիշեցնենք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ: Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։
    18:26
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները մոտ 3 կմ են հեռու Արցախի Սարդարաշեն գյուղից, 3 խումբ կա․ գյուղապետ
    Ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը։ Հակոբյանն ասաց, որ ադրբեջանցիները վերահսկում են գյուղի վարչական տարածքի որոշ հողեր։ «Գյուղին պատկանող Խաչենի հովիտից մոտ 100 հեկտար հող մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, 3 հա մակերեսով մի հողակտոր էլ ադրբեջանական դիտարկման տակ է, հնարավոր չէ մշակել, գյուղից էլ ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր են հեռու», - նշեց նա։ Ըստ գյուղապետի՝ Սարդարաշենի ուղղությամբ տեղակայված է 3 ադրբեջանական ստորաբաժանում՝ յուրաքանչյուրը մոտ 150-ական զինծառայողով։ «Թմբի վրա կուտակումներն էլ մեկ շատանում են, մեկ՝ քչանում։ Գյուղը թմբի հետևն է, ամբողջ գյուղը չի դիտարկվում։ Բայց հողեր կան, որ ադրբեջանցիները տեսնում են, կարող են կրակել։
    18:23
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «5-րդ ալիքի» հանդեպ կայացվել է անարդար որոշում, որը կվիճարկենք, իմ հասցեին վիրավորանքին չեմ անդրադառնա․ Հարությունյան
    «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հեռուստաընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթին, նաև խոսել «5-րդ ալիքի» մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։ Վերջին երկու օրվա ընթացքում «5–րդ ալիքը» հայտնվել է քննադատության թիրախում։ Նախ ՀՌՀ-ն որոշեց վարչական տույժ կիրառել հեռուստաընկերության հանդեպ, իրենց ձևակերպմամբ, «եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար»։ Ավելի ուշ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, վիրավորանքներ ուղղեց հեռուստաընկերության ղեկավարության հասցեին։ Ինչո՞վ կբացատրեք այս պահվածքը և արդյոք այս ամենում կա քաղաքական ենթատեքստ։ Վարչական վարույթի մասին մամուլում շատ է խոսվել, ավելացնելու բան չունեմ: Մենք համարում ենք, որ մեր հանդեպ անարդարացի որոշում է կայացվել և այդ հարցը վիճարկելու ենք միանշանակ: Ինչ վերաբերում է իմ հասցեին արված գրառմանը, այսպես կասեմ. Ես չեմ պատասխանելու, որովհետև ինքը հանրային հարթակում վիրավորանքը ուղղել է իմ հասցեին: Հնարավոր է առաջիկայում ևս, ասենք՝ Պետրոս Ղազարյանի մոտ, կամ «Հայկական ժամանակում» նույնը կրկնվի, բայց ես չեմ պատրաստվում նրան պատասխանել: Անձնական հարցեր ճշտելու համար տարբեր ձևեր և միջոցներ կան, ինքը ընտրեց այդ տարբերակը, այն դեպքում, երբ ես ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել նրա անունը: Նույնիսկ oragir.news-ի հարցին, թե ինչ է ասել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իմ պարզաբանումները, ասել եմ «Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե՛ իրենց, և թե՛ իմ կողմից: Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։ Հեռուստաընկերության հանդեպ քննադատության նոր դաշտ բացեց Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, արցախցիների շրջանում «5-րդ ալիքը» պառակտիչ թեզեր է տարածում։ Նա, մասնավորապես, գրել է. «Եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու»։ Ինչպե՞ս կհակադարձեք այս մեղադրանքներին։ Էդմոնը իր հարազատ ոճի մեջ է: Ինքը ոչ թե պետք է հարցուփորձ աներ, որ իմանար թե ժողովուրդը որտեղից է իմացել, այլ պետք է հետահայաց նայի իր հարցազրույցները և հասկանա, որ մենք, ինչպես իր՝ այն ժամանակվա, երբ ընդդիմադիր էր իրեն համարում, ելույթներն ենք որպես փաստ արձանագրել, այնպես էլ՝ այսօրվա վերլուծաբանների, քաղաքագետների և ընդդիմության ներկայացուցիչների: Մենք նաև արձանագրել ենք, որպես փաստ, իր սենյակում վարչապետի հետ սրճախմությունից հետո, իր հայտարարությունը, ինչպես նաև պատերազմից հետո եռակողմ հայտարարությունը իր կողմից կապիտուլյացիա որակելը: Հետո ի՞նչ, որ հիմա ինքը պաշտոնյա է, ուրեմն պետք է հերքի, ասի, որ նման բաներ չի եղե՞լ: Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ «Արցախին 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...»: Բայց մենք ոչինչ էլ չենք մտածում, մենք արձանագրում ենք փաստերը, մենք ոչինչ չենք հորինում: Ինքն էլ թող գա, մեր եթերից պնդի հակառակը և բալանսավորի: Գիտե՞ք, ամերիկյան մի փաստավավերագրական ֆիլմ կա, որտեղ մահվան դատապարտվածին, էլեկտրական աթոռին նստեցնելուց առաջ վերջին ճաշ են մատուցում՝ ըստ դատապարտյալի ցանկության: Դատապարտյալը ուտում է առաջին ուտեստը, երկրորդը իսկ երրորդը՝ կեքսը պահում է, մտածելով հետո կուտի: Եւ այդ կեքսը, որ ինքը շատ էր սիրում, վերջում մնում է դատարկ սենյակում (խցում): Ի՞նչ է ստացվում, նորօրյա «դիվանագետը» ամեն ինչ չափում է փողով: Բայց չէ՞ որ փողից ավելի կարևոր բան էլ կա՝ անվտանգությունը: Եւ վերջապես, ես մեղավոր չեմ, որ մարդիկ նախընտրում են նայել «5-րդ ալիք», լսում են՝ «Ազատություն» ռադիոկայան, իսկ իր նախընտրած ալիքներին մարդիկ չեն վստահում կամ չեն նայում: Ո՞վ է մեղավոր, ե՞ս, մեր թիմը՞: Իսկ ինքը ի՞նչ է ուզում, ուզում է հետ բերել բրեժնևյան ժամանակները՞: Ինքը երազում է, որ մենք իր քիմքին հաճելի խմբագրե՞նք մասնագետներին, ընդդիմադիր գործիչներին, եթեր չհեռարձակե՞նք նրանց կարծիքներն ու վերլուծությունները: Ես թեթև եմ տանում ցուգցվանգի մեջ հայտնված քաղաքական գործիչի մտքերը, եթե իրոք դրանք իր մտքերն են, և տողատակում ուրիշ պատվեր չկա: Մարդը, վերջապես, հատուկ հանձնարարություններով դեսպան է: Ինչ իմանաս քամին որտեղից է փչում:
    18:18
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը
    Ապրիլի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
    18:13
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճի մակարդակը ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով
    Սևանա լճի մակարդակը ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.47մ (10.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20սմ-ով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արփա-Սևան ջրատարով ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.978մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 10-ը ներառյալ՝ 30.481մլն մ³:
    18:11
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
    Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
    18:06
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկ Մարությանի մասին գրառումս էմոցիոնալ պոռթկում էր, ներելու լիմիտը այդտեղ սպառվեց․ Ալեն Սիմոնյան
    Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ և Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը, դա էմոցիոնալ պոռթկում էր և այդտեղ ես ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված։ Այս մասին «Ազատություն TV»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին՝ ինչ հարաբերություններ ունի Հայկ Մարությանի հետ և որն էր նրան կոշտ գրառմամբ պատասխանելու պատճառը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես էմոցիոնալ մարդ եմ և եթե կարող եմ մեկին կարեկցել, օգնել, մի տեղ էլ զայրանալ, ապա կարող եմ շատ ծանր տանել այն, որ իմ ընկերը, ում հետ ես ճանապարհ եմ անցել, որին շատ բաներ ներել եմ և որի հետ ընդամենը 10 օր առաջ խոսել էի որպես ընկեր, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնել և շահարկել ինձ, իմ անունը։ Անկեղծ ասած ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց և գտա, որ այդ բաները պետք է ասեմ։ Նորից եմ ասում ցավում եմ, ընդունում եմ, որ էմոցիոնալ էի։ Այս ընթացքում ես իր հետ չեմ փշվել, իրեն ու իր ընտանիքին միայն լավն եմ ցանկանում, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ դա կարծում եմ ավելի լավ կստացվի և չեմ ցանկանում այլևս իր մասին խոսել։ Ներել-չներելու հարց չկա, իր հետ կապված բոլոր խնդիրների ժամանակ միշտ առաջինն եմ եղել իր հետ կապված հարվածը իմ վրա վերցնելու, ինչո՞ւ էր պետք այդ օրը իմ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը։
    18:03
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես չեմ գնում Արցախ, որպեսզի առիթ փնտրելով չկրակեն մեր գյուղացիների վրա, Ալենը ինչ ուժեղ տղա էր․ Ալեն Սիմոնյան
    Բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում Լեռնային Ղարաբաղի Հանապետություն տերմինը։ Այս մասին «ԱզատությունTV»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին՝ ինչու ինքը և իրենց իշխանության ներկայացուցիչները չեն այցելում Արցախ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա։ Մեկ-մեկ այնպիսի հարցեր են լինում, որ ես զարմանում եմ՝ այդտեղ միտում կա, թե՞ չհասկանալով են արվում։ Ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է, եթե ես պետք է գնամ այնտեղ և ադրբեջանցիները առիթ փնտրելով կրակեն մեր գյուղացիների վրա, ինչի համար է պետք դա անել, արժե՞ նման բան անել, որ հետո ասեն տեսաք՝ Ալենը ինչ ուժեղ տղա էր։ Ինչի համար է դա պետք, եթե այս նուրբ ժամանակահատվածում ես կարող եմ հրահրել որևէ բան։ Համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ և ես չպետք է առիթ տամ գեթ մեկ կրակոց ավելի անելու»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ իշխանական պաշտոնյաները այցելում են Արցախ։
    17:55
    11.04.22
    Ավելին
  • Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ
    N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված կրակային խնդիրները և անվրեպ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։
    17:48
    11.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Կամրջի վնասման հետևանքով Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը փակ է բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
    17:47
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը փոխվել է․ Ալեն Սիմոնյան
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկությունները, այդ թվում, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է, 200 հազար դոլար արժե և այլն: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Հատվածներ՝ ԱԺ նախագահի հետ ասուլիսից. «Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը» Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցներից թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», - ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները: Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցին… Ինձ եթե մի բան է պատահում, օրենքի բերում իրենք պատասխանատվության են ենթարկվում», - պարզաբանեց Սիմոնյանը:
    17:30
    11.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Շահումով խաղեր խաղացողների թիվը 2018-20 թվականներին ավելացել է. նրանց մեջ երեխաներ կան
    Շահումով խաղեր խաղացողների թիվը 2018-2020 թվականներին ավելացել է գրեթե 2,5 անգամ: Վիճակագրությունը խորհրդարանում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
    17:27
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես իրավունք չունեմ այդ հարցին պատասխանել․ Սիմոնյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս համարելու մասին
    Իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև հիմա մտնում ենք բանակցությունների մեջ։ Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»,- ասաց Սիմոնյանը։
    17:20
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թխամորթ դագաղագործների մասնակցությամբ մեմը վաճառվել է 1 միլիոն դոլարով
    Coffin dance վիդեոմեմը, որում նկարահանվել են Գանայից դագաղագործներ, աճուրդում NTF տոկենի տեսքով վաճառվել է 1,04 միլիոն դոլարով։ Մեմի NFT տարբերակը ներկայացրել են Բենջամին Աիդուն եւ Մեթյու Օրդրիքը, որոնք օրիգինալ հոլովակը հրապարակել էին YouTube-ում։ Աճուրդի կազմակերպիչները հենց դագաղածործներն ու ուկրաինական «Bads» գործակալությունն էին։ Ստացված գումարի մեկ չորրորդը կնվիրաբերեն ուկրաինական բարեգործական հիմնադրամին, նույնքան գումար բաժին կհասնի նաեւ գործակալությանը։ Գումարի կեսը կստանան տեսանյութի մասնակիցները։ Coffin Dance-ը համացանցում հայտնիություն է ձեռք բերել 2020թ․-ին։ Բենջամին Աիդուն, իր հերթին հոլովակում գլխավոր դերակատարներից մեկն է։
    17:14
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի օրոք որևէ բողոքի ակցիա ժողովրդի օգտին չի ավարտվել․ «Yerevan.today»
    Օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները և աշակերտները: Նրանք պահանջում էին տնօրենի պաշտոնում թողնել իրենց նախընտրած թեկնածուին, ոչ թե ինչպես մամուլն է գրում՝ Տիգրան Ավինյանի հովանավորյալին, որը նշանակվել է ԺՊ: Քաղաքապետարանից, սակայն, նրանց մերժեցին՝ ասելով, որ որոշումն անփոփոխ է: Շաբաթներ առաջ էլ վարորդներն էին դուրս եկել փողոց: Թանկացել էր ԱՊՊԱ-ն: Կառավարությունից ապահովագրողների բյուրո ակցիաներ, ավտոերթեր, փակված փողոցներ: Բայց այս դեպքում ևս իշխանությունն անդրդվելի էր: Որոշումն ընդունված է, փոփոխման ենթակա չէ: Սա միայն վերջին շրջանի ակցիաների հանգուցալուծումը չէ: Այս իշխանության օրոք անկախ թեմայից, յուրաքանչյուր բողոքի ակցիա չի հասնում իր նպատակին: Մեծ մասամբ երիտասարդների միջոցով իշխանության եկած ուժը ընդառաջ չգնաց անգամ դիմորդներին, երբ նրանցից շատերը այս իշխանության որոշումների արդյունքում դուրս էր մնացել Բուհից: Դիմորդներին տարան-բերեցին, բողոքի ակցիան պիտակավորեցին, մասնակիցներին մեղադրեցին, հետո համալսարանի փոխարեն ճանապարհեցին տուն: Նույնը տեղի ունեցավ նաև, երբ որոշեցին բողոքի ձայն բարձրացնել 3 միլիոն վարչապետերից գյուղացիներն ու ֆերմերները: Նրանք բողոքում էին սպանդանոցային մորթի դեմ: Կառավարությունը ասաց հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ և վերջ։ Դեպքերը բազմաթիվ են ու ոչ մի պարագայում ակցիա անողները հաջողություն չեն ունենում։ Իշխանությունն արդեն անտեսում է ոչ միայն ժողովրդի բողոքի ձայնը, այլ նաև ազատ կամարտահայտությունը: Տիմ ընտրությունների ժամանակ մի շարք քաղաքներում ժողովուրդը չցանկացավ տեսնել Փաշինյանի թիմակիցներին, ընտրեց իր թեկնածուին: Իսկ իշխանությունը եղունգներով ճանկռելով զավթեց իշխանությունն այդ քաղաքներում: Հաղթած քաղաքապետերին կալանավորեցին, գործարքների գնացին, օրենքի փոփոխություններ մտցրին: Մի խոսքով, ամեն ինչ արեցին, որ ժողովրդի քվեն դառնա առոչինչ: Իսկ նախկինում ժողովուրդը, որը, ինչպես ասում էին, պատանդ էր իշխանությունների ձեռքին, անգամ չէր կարողանում բողոքի ձայն բարցրացնել, իր անհնազադությունը ցույց տալ, արի ու տես, որ կարողացավ հոսանքի գնի բարձրացումը կանխել, տրանսպորտի թանկացումը թույլ չտալ, հանքի շահագործում կանխել, զբոսայգում բուտիկների տեղադրում կանխել, պարտադիր կուտակայինի օրենքը հետաձգել։ Բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել այսպես կոչված՝ նախկիններից, որ քաղաքացիները դուրս են եկել բողոքի ցույցերի և կառավարությունը գնացել է զիջումների։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության պարագայում զիջումն անհնար է․ հասարակության ձայնը, կարծիքը անտեսված է։ Ստացվում է, որ ժողովրդադավրության բաստիոնին արդեն ժողովուրդը պետք չէ, էլ չեն սիրում ու խոնարհվում, անում են, ինչ ուզում են, ինչպես իրենց է հարմար, բայց դե այդ ամենը ժողովրդի համար է լոզունգի ներքո:
    17:08
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը Հայաստան
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության: Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։
    17:03
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի դաշինքի խորհրդի նիստին
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին` որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ: Նիստի ընթացքում ծավալվել են աշխատանքային քննարկումներ, հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել «Իրականացնող երկրների» մի խումբ` բաղկացած խորհրդի բոլոր անդամներից, նրանց փոխարինողներից և կոմիտեների պատվիրակներից։ Անահիտ Ավանեսյանը հատուկ ընդգծել է միջին եկամուտ ունեցող երկրների համար Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի ռազմավարության փաստացի իրականացման կարևորությունը ընթացիկ ժամանակահատվածում: --00--ՀԶ
    16:55
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը հարսանիքի ժամանակ դոլարներ է նետում օդ. «Tert.am»
    «Tert.am»-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
    16:49
    11.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքուն մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին՝ «հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության համար»
    Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեղադրել է Հայաստանի արտգործնախարարությանը հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության համար:
    16:47
    11.04.22
    Ավելին