Լրահոս
Քաղաքական
12:36
12.04.22
701

Եթե ԱԺ-ում չգտնվեի, ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան

Img default alt hy

Մարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, խորհրդարանի ամբիոնից ասել է ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Գաբրիելյանը մեջբերել է հանրահավաքից հետո ընդդիմության տարածած հայտարարությունը։

«Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ: Հիմա հարց եմ տալիս, ճի՞շտ եմ հասկանո՞ւմ, որ մարդիկ, ասելով, որ Արցախը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։

Եթե ԱԺ-ում չգնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի, շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, որը  սնանկ քաղաքական օրակարգ ունի,  Արցախի դրոշը թափ տալով ուզում է ՀՀ-ում զավթեն իշխանությունը․

«Բայց դե ոչինչ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը գիտակից ժոցովուրդ է»,- ասել է Գաբրիելյանը։