Լրահոս
Քաղաքական
12:05
12.04.22
400

էդ խորհրդանիշը բերեք, գլխիս տնկեք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախի դրոշի մասին

Այսօր Սեյրան Օհանյանն Արցախի դրոշը տեղադրել է ԱԺ ամբիոնին, որից հետո ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտեցել և հեռացրել է դրոշը ամբիոնից:

«Hraparak.am»-ը հարցրել է ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանին, թե ինչո՞ւ են հեռացնում Արցախի դրոշը ամբիոնից, ի՞նչ ունեն Արցախի դեմ:

Ի պատասխան` Ասլանյանն ասել է, թե «դրոշ տնկելով Արցախ չեն պահում»:

Երբ լրագրողը նրան հիշեցրել է, որ Արցախի դրոշը խորհրդանիշ է, Ասլանյանն արձագանքել է.

«Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք»: