Լրահոս

2022-04-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
    ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է: 👇🏻 Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: ❗️Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու:
    14:19
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի անկանոն շարժումներն Ազգային ժողովում ու հուշումները թիմակիցներին
    Նիկոլ Փաշինյանի անկանոն շարժումներն Ազգային ժողովում ու հուշումները՝ թիմակիցներին
    14:10
    14.04.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ականի կարծիքով՝ ճիշտ չէր այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի
    ՔՊ-ական պատգամավորները առավոտից սկանդալային հայտարարություններ են անում Արցախի մասին: Իշխանական Վիգեն Խաչատրյանը ճիշտ չի համարում 1996-ին առաջ քաշված գաղափարը, ըստ որի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի:
    14:02
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարգանքի տուրք՝ ազատամարտի հերոսներին․ Արտակ Զաքարյան
    Հարգանքի տուրք ազատամարտի հերոսներին: Այցելություն Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն:
    14:00
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արյունը արյամբ պիտի հատուցվի,ընտանիքիդ մահվան գնով, մարդասպան․ զոհվածի մայր
    Արյունը արյամբ պիտի հատուցվի,ընտանիքիդ մահվան գնով մարդասպան,պիտի մահապատժի ենթարկվեն բոլոր մեղավորները։Սա է մեր պահանջը
    13:55
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմը Շուշիի համար է եղել․ Նիկոլ Փաշինյան
    Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով հանձնվել է Շուշին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ընդգծեց՝ պատերազմը Շուշիի համար է եղել։ «Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը։
    13:53
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զոհվածների հարազատների հետ հանդիպումներին ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն կոնսենսուս․ Նազարյան
    Քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս, այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը: «Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ասել է Նազարյանը։ Պատգամավորը հավելել է, որ չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ «Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակել է Նազարյանը։
    13:46
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո՝ արդեն հայկական Նյուրնբերգը. Գեղամ Նազարյան
    Երեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց եւ երեխաներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ճշմարտություն հանուն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։ Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին եւ չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։ Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու եւ իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամմները։ Սա իր մեջ նաեւ մեծ խորհուրդ ունի։
    13:44
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետ կոչեցյալը չի հասկանում՝ թույլը ուժեղի հետ չի կարող խաղաղության դարաշրջան թևակոխել. Ասկերանի նախկին ղեկավար
    Երեկ ՀՀ վարչապետ կոչվածը պատճառաբանում էր, որ Արցախից հրաժարվում է միջազգային հանրության բացահայտ ճնշումների ներքո. hակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է, Facebook-ում գրել է Ասկերան վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը։ Նա, մասնավորապես, հավելել է. «Հետաքրքիր է, իսկ նույն միջազգային հանրությունն արդյոք պահանջում է թուրքիայից, ի դեմս սուլթան էրդողանի, հրաժարվել Կիպրոսի թուրքական հանրապետությունից և հանձնել հույներին։ Միջազգային հանրությունն արդյոք պահանջում է Իսրայելից, ի դեմս վարչապետ Բենեթի, հրաժարվել Գոլանի բարձունքներից և հանձնել Սիրիային։ Եվ ինչպիսին կլիներ թուրքերի և հրեաների վերաբերմունքը, երբ հանկարծ մի օր էրդողանն ու Բենեթը իրենց խորհրդարաններում, մեջլիսում և Կնեսետում կմկմալով, ողորմելի տեսքով հայտարարեին առ այն, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում, ուրիշ ելք չկա, այսքան տարի իրենք սխալվել են և այլևս անհնար է պահել վերոնշյալը, ինչը, բնականաբար նշանակում է, որ պիտի հանձնեն, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է. -Էրդողանը՝ Կիպրոսի թուրքական հանրապետությունը հույներին, -Բենեթը՝ Գոլանի բարձունքները Սիրիային։ Ոնց եք մտածում։ Կմնան արդյոք իրենց պաշտոններին նշված անձիք թեկուզ 10 վարկյան։ Համոզված եմ, չեն մնա։ Կհանդուրժեն, արդյոք նման իրավիճակ հրեաներն ու թուրքերը։ Համոզված եմ, չեն հանդուրժի։ Անհնար է նույնիսկ պատկերացնել նման իրավիճակ։ Իսկ ինչու հնարավոր դարձավ աշխարհի հինավուրց՝ Նոյի երկրում, Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու հանդուրժեց աշխարհի հնագույն իմաստուն ազգը-հայը։ Հ.Գ. Վարչապետ կոչեցյալին թվում է տարածքներ զիջելով, անընդհատ նվաստանալով, խաղաղություն աղերսելով, դարավոր թշնամիների հետ խաղաղության դարաշրջան է Է թևակոխում և այդ պրոցեսին Արցախը կոկորդին մնացած ոսկոր է։ Չի հասկանում մի պարզ ճշմարտություն։ Թույլը, տկարը ուժեղի հետ չի կարող խաղաղության դարաշրջան թևակոխել։ Թույլին չեն հարգում։ Չեն սիրում։ Թույլի հետ ընկերություն չեն անում։ Հաշվի չեն նստում։ Թույլին Տրորում են, Ճզմում, Հոշոտում։ Թույլին Կլանում են, Ոչնչացնում։ Էսա կյանքի օրենքը։ Ջունգլիների օրենքը-կամ դու, կամ քեզ։ Հազարավոր տարիների ընթացքում նույնն է։ Ձևերն են միայն փոխվել։ Ուժն է ծնում իրավունքը և վերջ։ Վերջ։
    13:43
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, միայն վերցնելու բան ունենք. «Ուժը Հայրենյաց»
    րցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Արզաքանցյանի գլխվորած նորաստեղծ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։ Արտաքին քաղաքականությունը շարունակում է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։ Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ։
    13:41
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի․ Սուքիասյան
    Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», - ասաց նա: Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին: «Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
    13:35
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը․ թյուրքագետ
    Կապիտուլիանտից հետո ԱԺ պատգամավորները երեկվանից իրար հերթ չտալով պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը և արդարացնում հայության դեմ վերջիններիս գործած բոլոր հանցանքները։ Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը։ Այս նույն մարդիկ, եթե մնան իշխանության, նույն կերպ արդարացնելու են հայերի ցանկացած սպանություն մեր հայրենիքում, թուրքերի կողմից մեր երկրի ցանկացած տարածքի նվաճում, մեր տների բռնագրավում։ Սա դավաճանություն է, դասագրքային դավաճանություն։ Ազգային պետությունում այս մարդիկ ոչ միայն պատժված կլինեին, այլև երբեք չէին հայտնվի օրենսդիր մարմնում։ Մի՛ զարմացեք, որ Երևանում սկսել են պղծել մեր հերոսների արձանները, դրոշները, եթերից անհետանալու է ազգային ցանկացած խորհրդանիշ, իսկ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն վերականգնել ազգային արժանապատվությունը և դիմադրել թուրքերի նվաճմանը, կպատժվեն հայկական ազգանուններով թուրքերի կողմից։ Սա է առաջիկա ապագայի իրական պատկերը, քանի որ Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը։
    13:31
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ «Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել», - ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։
    13:29
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին: «Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և, որ ինքը փուլայինի ու փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է ու բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն արձագանքել է միայն այս մեկ դրվագին, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: «Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է»,- ասել է Փաշինյանը: Նա ասել է, թե ոնց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները անընդունելի են: «Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 1996 թվականին Շուշիի հարցը սեղանին է եղել: «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- հարցրել է նա:
    13:27
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացառիկ դեպք՝ Շիրակում․ գյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազից
    Գյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազից․ բացառիկ դեպք՝ Շիրակի մարզի Անիի սահմանային գյուղերից մեկում: Այդ գյուղում ընդամենը 2-3 խոզ կա, բոլորը էգ: Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի։ Այս մասին հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը
    13:19
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
    Ապրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ «Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով»,- նշված է հաղորդագրությունում։
    12:26
    14.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.04.22
    12:22
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2020–ին ունեցանք անհաջողություն, բայց պետք չէ ողբերգություն սարքել․ Հովիկ Աղազարյան
    Մի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց պարոն Աղազարյան, Հովիկ ջան, այն ինչ դու արեցիք, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն»,–ասաց Աղազարյանը։ Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան․«Բայց աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա աշխարհը գիտի։ Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունենք։ Է թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանարչելու հարց, բութ, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։ Մեր ծրագիրը որն է՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը փաստորեն ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,–ասաց Աղազարյանը։
    12:10
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կայուն խաղաղության ճանապարհը․ Վահե Հովհաննիսյան
    1. Վարչապետը երեկ ազդարարեց Հայաստանի պատմության նոր էջի մասին։ Հին կյանքն արդեն չկա. սա պետք է հասկանան բոլորը։ Նոյեմբերի 9-ից հետո ապրիլը 13-ը դառնում է նոր պատմական տարեթիվ։ 2. Այդ ելույթից հետո Նիկոլը չի կարող ղեկավարել պետությունը։ Գտնվելով հոգեբանական ահռելի ինքնաճնշման տակ՝ նա թույլ է տվել ձևակերպումներ, որոնցից հետո անհնար է պետության ղեկին մնալը։ Կարծում եմ՝ ինքն էլ դա գիտակցում։ Այժմ պետք է գտնել սահուն, խաղաղ ելքեր։ Հակառակ դեպքում կունենանք պետության հրաժարականը։ 3. ՔՊ խմբակցությունը ծափահարել է ելույթին, մասնավորապես՝ հետևյալ ձևակերպմանը. «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը. իհարկե, առանց զոհերի»։ Ծափահարողները, հետևաբար, կիսում են պատասխանատվությունը։ Այս և այլ ձևակերպումներին ծափահարողները կորցրել են իշխող քաղաքական ուժ լինելու բարոյական լեգիտիմությունը։ Հետևաբար՝ նոր ԱԺ-ի կամ նոր մեծամասնության խնդիրը օրակարգային առաջնահերթություն է։ Այս ԱԺ-ն չի կարող շարունակել իր ընդունած օրենքներով կարգավորել պետության կենսագործունեությունը։Այս Աժ-ն չի կարող նախիկինի պես գործել։ 4. Կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է վտանգավոր քայլերի՝ նոր ներհայկական պառակտման և բարիկադավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների արկածախնդրային սրման և այլն։ Դատելով նախօրոք պատրաստած մի քանի հարցից և ելույթից՝ իշխանությունը Հայաստանում կարող է սկսել հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական արշավ։ Նման տպավորություն համենայնդեպս կա։ Տա Աստված, որ ես սխալվեմ, հակառակ դեպքում դա լինելու է անհավանական ողբերգություն։ Վստահ եմ, ՔՊ-ի պատգամավորներից շատերը չեն ընկալել այս տենդենցը, բայց կարող են առանց գիտակցելու տրվել թիմակից մի քանի վերջացած սրիկաների ազդեցությանը։ Պետք է հստակ զգուշացնել, որ սա Նիկոլին ծափ տալը չէ, որ մի պահից մոռացվի-գնա, սա ծանր հանցագործություն է՝ ողջ երկրի ու ողջ ժողովրդի դեմ, որի մեջ երբեք և ոչ մի պայմաններում չի կարելի մտնել։ 5. Երկրում պետք է փոխվի ընդդիմադիր գործունեության ձևաչափը, որոշումների կայացման մեխանիզմը, որովհետև երեկվանից փոխվել է իրավիճակը։ Նիկոլին անիծելը քաղաքականություն կամ պետական գործունեություն չէ։ 6. Ելույթին արձագանքի առանձին ուղղություն էր մինչև 2018 թվականի բանակցային բարվոք պատկերը ներկայացնելը, բայց դրանով հիմա որևէ խնդիր չի լուծվում։ Դա արդեն պատմություն է։ Պատմություն են նաև արդեն Կազանը, Քի Վեսթը, Լավրովի պլանը, Տեր Պետրոսյանի հայտնի հոդվածը. դրանց հիշատակումներով այլևս ոչինչ չի փոխվում և փրկվում։ Մեր խնդիրը հիմա ապագա´ն փրկելն է, և ոչ՝ անցյալը։ 7. Պետք է լինել խիստ պրագմատիկ և ընդունել, որ Նիկոլի պաշտոնանկությունը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումների առատություն։ Ռիսկերը չափազանց մեծ են, և մեծ հաշվով մենք լավ սցենարներ չունենք։ Առավելագույնը, որ կարող ենք ստանալ, վատագույնից խուսափելն է։ Բայց դրա համար համազգային կոնսոլիդացիա է պետք, սոլիդ իշխանություն, և ահռելի գրագետ ջանքեր։ 8. Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։ 9. Ստեղծված պայմաններում պետական մտածողությունը տալիս է մեկ ճիշտ տարբերակ՝ գնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հանդարտացման, և զուգահեռ՝ ինքնապաշտպանվելու պոտենցիալի մեծացման, անվտանգության նոր մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։ Սա է միակ իրատեսական տարբերակը։ Պետք է գնալ Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, պետք է ունենալ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով։ Պետք է գնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակության, ստրատեգիական ծրագրերի հաստատման ուղղությամբ, Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգի և հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհով։ ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն օրակարգով։ Պարզ ասած՝ մեզ պետք է ժամանակ՝ մինչև կկայունանա միջազգային դրությունը, մինչև հայ ժողովուրդը դուրս կգա նվաստացած և հյուծված հոգեվիճակից, մինչև կվերականգնվի մեր պաշտպանական համակարգը, մինչև տարածաշրջանում մի բան կփոխվի։ Սա անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան՝ «անհապաղ» զիջումների գնալը, բայց սա է միակ ճիշտ լուծումը։ Եվ սա պետք է լինի Նիկոլի ելույթին այլըտրանք քաղաքական միտքը։ 10. Իշխանությունը գնում է «խաղաղություն՝ խոշոր զիջումներով» տարբերակով։ Սա բերելու է խոշոր պետական փլուզումների, լուրջ աղետի։ Հայաստանը վերածվելու է թույլ, մշտական քաոսի մեջ ապրող, անկայուն մի կիսապետության։ Ո՞րն է սրա այլընտրանքը։ Ընդդիմադիր կամ ոչիշխանական համակարգի առաջարկած այլընտրանքը պետք է լինի «Կայուն խաղաղություն՝ ազգային շահերի պաշտպանությամբ» գաղափարը, որը գրեթե նույն է, թե «Արժանապատիվ խաղաղությունը»։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, բայց միակ տարբերակն է՝ պետությունը պահելու համար։ 11. Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական հոսանքի, որը հանդես կգա նոր ասելիքով, նոր բանաձևերով, ու կներկայացնի հետպատերազմյան Հայաստանի այլ տեսլական, վերականգնման ծրագիր։ 12. Հետաքրքիր գաղափար է համայկական վեհաժողովը՝ հայ ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և համահայկական նոր օրակարգի մշակման համար։ 13. Չափազանց կարևոր է Արցախի համար հումանիտար խոշոր ծրագրի մշակումը։ Պայմանական ասած՝ «Խաղաղ Արցախ» անվանումով ծրագիրը, որը կունենա զգալի հոգեբանական, նյութական և հեռանկարային նշանակություն Արցախի բնակչության համար, և որը խիստ կարևոր է՝ ընկալելի կլինի միջազգային հանրության համար և կստանա աջակցություն։
    12:06
    14.04.22
    Ավելին