Լրահոս

2022-04-14
  • Երևան
    Երևանի Չեխովի անվան դպրոցի դռները կողպել են. տնօրենի ընտրության հերթական փորձը
    Այսօր կրկին լարված իրավիճակ էր Երևանի Չեխովի անվան դպրոցում: Տնօրենի ընտրության հերթական փորձը տապալվել է:
    22:32
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հետաքրքիր ղեկավար է Փաշինյանը, առավոտ 8-ին գնում է գործի, այլ տեղեր չի գնում, մտավորականի կենցաղ է․ Խաչատուր Սուքիասյան
    Մի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկի հասցեին ավելորդ բան չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ ութին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում բացի պետական պարտադիր այցերից, բավականին լավ է լսել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում, որովհետև նրա կենցաղը մտավորականի կենցաղ էր, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ», - հայտարարել է նա։
    22:27
    14.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ստեփանակերտը չի հասկանում Փաշինյանին ու հիշեցնում է իր «կարմիր գծերը»
    Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքելով Փաշինյանի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը, նշում է, որ «Արցախը ունի կարմիր գծեր, որոնք որևէ մեկը իրավունք չունի խախտել»:
    22:23
    14.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Կատաղի մարտերը շարունակվում են Մարիուպոլում. ռուսները կարող են թիրախավորել Կիևը
    Մարիուպոլի քաղաքապետը հայտարարում է, որ Ռուսաստանը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ նրա, 100 հազարից ավելի մարիուպոլցի շրջափակման մեջ է:
    22:16
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրիում` տնակի լոգարանում, հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դին
    Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:
    22:14
    14.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Մուրճով քաղաքացին պղծել է Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին
    Երևանում պղծել են ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մի օգտատեր: «Հայաստանում վխտում են թուրք և տարբեր գործակալներ: Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում»,- գրել է նա:
    22:07
    14.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Խոսելու քիչ բան է մնացել». ընդդիմությունը կհայտնի իր գործողությունների մասին
    Ընդդիմությունը «Հայլուրի» տեսախցիկի առաջ պատասխանել է՝ թե ինչու՞ բոյկոտեցին քառօրյան, ինչու՞ մանդատը վայր չեն դնում, ինչու՞ չի լցվում փողոցը:
    22:00
    14.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ի՞նչ գործ ուներ իմ որդին էնտեղ». Արցախի հերոսի հոր հարցերը՝ Փաշինյանին
    Պատերազմում զոհվածների հարազատները չեն հասկանում, ինչու Փաշինյանը պատերազմ հրահրեց, եթե առանց այդ էլ հանձնելու էր Արցախը:
    21:56
    14.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատմական հայրենիքը կորել է «նոր Հայաստանում». ՔՊ-ականի խոսքը պատմաբանը «խայտառակություն» է անվանում
    Վիգեն Խաչատրյանը, հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի թեզը կեղծ է:
    21:44
    14.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բաքվում բռնել են Փաշինյանի վախը». ՀՀ վարչապետը փակագծեր է բացում բրյուսելյան հանդիպումից հետո
    Արցախը Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու իշխանության պնդումները, քաղաքագետներին մտովի հետ են տարել մինչ 1997 թվականի Հայաստան, երբ առաջին նախագահն էր իր թիմի հետ առաջ տանում այդ թեզը:
    21:36
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պահանջում ենք՝ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից․ Արցախի ԱԺ
    Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախահայության անունից դիմում ենք • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին: • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք: • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։
    21:33
    14.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մատաղացու գառ չենք, ախոռ չենք. քաղաքացի ենք, երկիր ենք». Փաշինյանն ասում է՝ «հերիք է խաբենք իրար»
    Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից շարունակել է խոսել է Արցախի ապագայի մասին և ավելի ամրապնդել շատերի համոզմունքը, որ օրվա իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում:
    21:23
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանը Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ քննարկել է հնարավոր անելիքները
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
    17:56
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՌԴ ԱԳՆ
    Հայ ընդդիմադիր պատգամավորների այցը նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով ՝ խաղաղապահները գործում են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ «Այդ փաստաթղթի դրույթներին իբր հակասող գործողությունների մասին բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Զախարովան: Մոսկվան ակնկալում է, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում:
    16:52
    14.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ռուսաստանում զայրացել են Փաշինյանի ելույթի՝ «հակառուսական թեզերից»
    Ռուսաստանում անհանգստացել ու զայրացել են Փաշինյանի ելույթի ընդգծված հակառուսական թեզերից։ Այս մասին մամուլն է գրում՝ հղում անելով աղբյուրներին: Փաշինյանը մասնավորապես, խոսել էր ՀԱՊԿ գործունեությունից: Նաև ռուս խաղաղապահներին անուղղակի մեղադրել էր Փառուխի և Քարագլխի շուրջ տեղի ունեցածի համար
    14:28
    14.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրամիության ներկայացուցիչը Փաշինյանի ելույթն անվանել է «կարևոր ու հեռատես»
    Եվրամիությունը Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում կարևոր ու հեռատես է որակել: Փաշինյանը երեկ հայտարարեց, որ միջազգային հանրությունը կոչ է արել Հայաստանին «մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, այդ դեպքում միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ»։
    14:27
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Արցախից տեղահանված ընտանիքների
    Սյունիք կատարած աշխատանքնային այցի ամփոփումը Դավիթ Բեկ սահմանամերձ համայնքում Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ Պաշտպան Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախիցտեղահանված ընտանիքների հետ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոփթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել էկենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։ Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակիմիջոցով նրանց խնդիրները կլինեն իրուշադրության կենտրոնում: Այնուհետև, Պաշտպանը այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին: Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի,սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ նաևքննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստումկարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։ Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։ Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։
    14:23
    14.04.22
    Ավելին