Լրահոս
Քաղաքական
13:41
14.04.22
608

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, միայն վերցնելու բան ունենք. «Ուժը Հայրենյաց»

Img default alt hy

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ, հայտարարել է Տիգրան Արզաքանցյանի գլխվորած նորաստեղծ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը:

«Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։

Արտաքին քաղաքականությունը շարունակում  է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։

Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։

Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ»։