Լրահոս
2022-04-15
-
ՀասարակականԱրցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր․ Արթուր ՄոսիյանՀայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին․ ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը։ Ըստ Արթուր Մոսիյանի՝ ամիսներ առաջ ԱՀ ԱԺ պատգամավորները մի շարք հանդիպումներ են ցանկացել ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատով, սակայն հանձնաժողովը չի կայացել եւ իրենք ուղեւորվել են Երեւան, հանդիպել ԱԺ նախագահի եւ մի քանի պատգամավորների հետ. «Ես հարց ուղղեցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասելով, կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում եւ կարո՞ղ է մի օր ասեք՝ Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը վիրավորված ասաց՝ մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե, խոսքը վերաբերում է կամ անկախացմանը կամ Հայաստանին միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում։ Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից եւ իջեցրած հրահանգի շնորհիվ որոշ պատգամավորների ելույթներից հետո պարզ դարձավ մի պարզ ճշմարտություն, էն ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար, դարձավ իրականություն։ Ես հավատացնում եմ, որ այդ տեսակը մեր ժողովրդի մեջ շատ չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը լինել մեծամասնություն։ Հայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին»։ Մոսիյանի խոսքով՝ արդեն վերջին պատերազմից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը արցախցիների հետ խոսում են նույն լեզվով. «Նայելով այդ 5 կետերին՝ տեսնում ենք, որ ոչ միայն վտանգվում է մեր բազմահազար զոհերի գնով ձեռք բերված անկախությունը, այլ նաեւ կետ կա, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ պահանջ չի կարող ներկայացնել։ Այս աղետալի քայլով Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը ոչ միայն զրոյացնում են մեր սերունդների, բազմահազար զոհերի, վիրավորների թափած արյան գինը, այլ նաեւ ապագա սերունդների համար է որոշում՝ այդ կետն ամրագրելով։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս նույն հարցը տալ Ալեն Սիմոնյանին, ես կխնդրեի, որ ինքը պատասխաներ այդ հարցին՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել, որ մի խմբակով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր թե Արցախում, թե Հայաստանում»։ «Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը միտումնավոր կամ դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Հետ կանգնեք, քանի դեռ ուշ չէ»,- ելույթի ավարտին ասաց Արթուր Մոսիյանը։Ավելին10:2615.04.22 -
ՀասարակականԱրցախը չի կարող լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում․ իրանագետԱրցախը չի կարող լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում, քանի որ դրանով սկիզբ կդրվի Հայաստանի կենսունակ պետականություն ունենալու հազարամյակների ծրագրի փաստացի ոչնչացման մեխանիզմի գործարկմանը և լավագույն դեպքում «Էրմանիստան» ազգագրական ռեզերվացիայի ստեղծմանը։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Անմտության հետ սահմանակցող այն «մռայնությունը», որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իբր կհանգստանա, ստանալով մեր հայրենիքի մի հատվածը, չի դիմանում որևէ տրամաբանական քննության՝ հաշվի առնելով նաև այն, որ արդեն իսկ ձեռք գցելով իր երազանքի առավելագույնը՝ 7 շրջանները և Հադրութն ու Շուշին, արհեստածին այս գոյացությունը հիմա հավակնում է մնացյալ Արցախին և հող նախապատրաստում Սյունիքի համար՝ ստեղծելով ինչ-որ «Արևելյան Զանգեզուր» բռնազավթված տարածքներում։ Ուստի, Արցախից հրաժարումով Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են՝ այն էլ վատթարագույն ստարտային պայմաններով»,- գրել է Ոսկանյանը։Ավելին10:2315.04.22 -
ԱրցախԱրցախում սահմանվել են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոններըՆախագահի հրամանագրով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները, որոնք շարադրված են ստորև. «1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է: 3. Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը: 4. Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: 5. Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։ 6. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: 7. 1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»: Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի հետևյալ մասերով նախատեսված են՝ «5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: 6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով: 7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»: Իսկ Քրեական օրենսգրքի 321.4-րդ հոդվածը սահմանում է՝ «1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]Ավելին10:1915.04.22 -
ՀայաստանՄեկ ամիս է՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա բետոնե արգելապատնեշներին փշալար է քաշվել. Շուռնուխի գյուղապետԳորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածում ադրբեջանցիների օկուպացման տակ գտնվող հատվածում արդեն երկու ամիս է, ինչ փշալար է քաշվել, իսկ բետոնե արգելապատնեշները ճանապարհը փակելուց ի վեր եղել է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ «Ամենասկզբում այդ ճանապարհը, որ փակել էին, դրանից հետո մեկ ամիս պարսիկներն այդ ճանապարհից օգտվում էին, հետո տեսան, որ թալանում են իրենց՝ հատկապես Socar-ի այդ հատվածում բացված բենզալցակայանից պարսիկներն օգտվում էին, այնտեղ լիցքավորում էին, հետո Կապանում վաճառում։ Հետո մեր սահմանապահները արգելեցին դա։ Ինչքան որ Մեղրիից մտել են, հաշվարկն արեցին, թե որքան սոլյարկայով են, չթույլատրեցին այլևս ադրբեջանական բենզալցակայանից լիցքավորել հետո վերավաճառել, բացի այդ նաև թանկ մաքսատուրքերը ևս դեր խաղացին, որ նրանք էլ հրաժարվեն ճանապարհի այդ հատվածից օգտվել ու այժմ երթևեկում են այլընտրանքային ճանապարհով»,-ասաց Արշակյանը։ Շուռնուխ վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ հատուկենտ մեքենաներ կարող են դեռևս օգտվել այդ ճանապարհից, ովքեր պատրաստ են այդ մաքսատուրքը վճարել։ Մեզ հետ զրույցում Գորիս համայնքի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ դնելուց հետո ընդամենը մեկ ամիս են կարողացել օգտվել այդ ճանապարհից։ «Մի հատ ԱԽՔ կար, որ ասում էր՝ բոլորը կարող են օգտվել, այ էդ իր ասածից ընդամենը մի ամիս , ամիսուկես հետո դադարել են օգտվել էդ ճանապարհից։ Հետո մի տրամաբանական բան ասեմ, լավ ռուսը նայեք՝թողեց, բա որ ադրբեջանցին ասի, տես քո ավտոյի մեջից այս գրանատն եմ հանել կամ էլ խմած էիր՝ մեզ հայհոյել ես։ Բա էդ դեպքում մեր տերն ով է լինելու՝ դա էլ էր պատճառ, որ մարդիկ ստիպված այլընտրանքային ճանապարհով են երթևեկում։ Իրենք էդ տարածքում ամեն ինչ կարող են անել, մարդկանց էլ տանեն՝ իրենց ձևերով մշակեն ու իրենց ուզածը կասեն մարդիկ ասեն»,-ասաց Գորիսի համայնքի մեր զրուցակիցը։Ավելին10:1515.04.22 -
ՏնտեսականՀայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան ՔերոբյանՀայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով, РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա: Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումը ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով», - ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։ «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է:Ավելին10:1115.04.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը կսպասարկի Արցախի շահը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ապագայի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանություններից հետո ընդդիմությունը կարծես ընդհատակ է անցել. մի մասն օրեր առաջ գնաց Արցախ, սակայն նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, մի մասը մարզերում հանդիպումներ է ունենում: Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, եւ առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում եւ Արցախում։ Երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանին եւ բոլոր ուժերին, նշան էր, որ արցախցին ունի Հայաստանի կարիքը, եւ ընդդիմությունը որոշել է սպասարկել Արցախի շահը՝ ծրագրելով արմատական գործողություններ»:Ավելին10:0215.04.22 -
ՀասարակականԱզգային ժողո՞վ, թե՞ Միլի մեջլիս․ «Հրապարակ»Հայաստանի խորհրդարանը երեկ Միլի մեջլիս էր հիշեցնում, ուր Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը, իրարից խոսք խլելով, հակահայկական ելույթներ էին ունենում` գերազանցելով հայատյաց ադրբեջանցիներին։ Փաշինյանը կրկին խոստովանություններ արեց: Մասնավորապես` խոստովանեց, որ ոչ թե ելույթից առաջ է մտածում իր ասելիքի մասին, այլ ելույթից հետո: Ասաց` երեկվանից մտածում եմ, թե ինչ էր նշանակում իմ ելույթը, եւ հասկացել եմ, որ «ճանապարհ եմ բացում... որ մեր ժողովրդին դուրս բերեմ մատաղացու գառի կարգավիճակից»։ Իսկ մինչ այդ ուսապարկերը «շեֆի» գովքն էին անում` շնորհակալություն հայտնում նրա ելույթի համար՝ դրանով իսկ ստանձնելով կոլեկտիվ պատասխանատվություն` Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու վերջին դավաճանական ակտում։ Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի կողմից մի շարք վտանգավոր ձեւակերպումներ էին հնչել, խոստովանություններ արվել: Օրինակ. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, մենք չենք կարող ձեզ օգնել»։ Հաջորդ օրը ՔՊ-ականներն իրենց ելույթներում փորձում էին արդարացնել, որ ճիշտը դա է, ու Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է Արցախը նվիրի Ադրբեջանին, որ մենք խաղաղ ապրենք։ Բազում իշխանությունների օրոք գործիք աշխատած Վիգեն Խաչատրյանը, օրինակ, նկատեց. «Ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»։ Ապա հայտարարեց, թե 1996 թվականին ծնված գաղափարը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ գաղափար չի եղել։ «1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, եւ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել կյանքն իրենց պատմական հայրենիքում։ Վերջապես բերեց նրան, որ մենք ունեցանք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ այլեւս հայեր չեն ապրում: Որտե՞ղ մենք պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք, թե մեր նպատակը որն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ 1997 թվականին չգնացինք հարցի լուծմանը, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լինել, ես երբեք այդ տեսակետը չեմ կիսել, մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ որպես իշխանություն՝ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ»,- ասաց նա: Ըստ պատգամավորի` խորհրդարանական մեծամասնությունից է կախված՝ խաղաղություն հաստատելու վարչապետի քաղաքականությունը կպսակվի՞ հաջողությամբ, թե՞ ոչ: Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին` «ճիշտ խոսքերի համար»: Կենացները քաղցրացրեց Գուրգեն Արսենյանը՝ խրատելով․ «Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսեւորում»։ Հովիկ Աղազարյանն էլ ասաց. «Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը, փաստորեն, ինքնորոշվում է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրա արդարացի ու արագ լուծման հասցնենք»։ Փաշինյանին՝ «համարձակության» համար, շնորհակալություն հայտնեց նաեւ նոր Հայաստանի թիվ մեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նա հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին․ «Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է, ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանն ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ Փաշինյանը, ով հերթական անգամ մանիպուլացրեց իրականությունը, փորձեց արդարացնել իր նախկին մտքերն ու ապագա անելիքները, անհայտ թիրախների վրա հարձակվեց ու դերասանական հմտությունները գործի դրեց։ Ընդամենը մեկ օր առաջ նա նույն ամբիոնից հայտարարել էր, թե միջազգային հանրությունը մեզնից ակնկալում էր, որ տարբեր կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ասել էր․ «Հանձնելով 7 շրջանները՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»: Հաջորդ օրն արդեն հիշեց «դժբախտ ու դժգույն» Շուշին, ասաց, թե 44-օրյա պատերազմը Շուշիի համար է եղել, այսինքն` «միայն 7 շրջանները չէին»։ Մինչդեռ ամենաբարձր մակարդակներից բազմաթիվ անգամներ ասվել է, որ երբեք Շուշիի հարցը չի եղել օրակարգում, այն հայտնվել է 44-օրյայի կեսերին` հոկտեմբերի 19-ից հետո։ Հասկանալով, որ նախօրեին չափն անցել է՝ խոստովանելով, որ ինքն է զոհերի թիվ մեկ պատասխանատուն, Փաշինյանը երեկ կրկին դրամատիկ զեղումներով հանդես եկավ՝ փորձելով համոզել, որ ինքը եկել է ճշմարտությունն ասելու եւ մեր արժանապատվությունը վերականգնելու, ինչը, որքան հասկացանք, արտահայտվելու է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ: Մի ղեկավար, որը 44 օրվա ընթացքում մի քանի սերունդ զոհաբերեց միայն հանուն այն բանի, որ իրեն դավաճան չասեն, այսօր հայտարարում է, թե պետք է թույլ չտանք, որ մեր փոխարեն ուրիշները որոշում կայացնեն, եւ իր առաքելությունն է՝ հայ ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերելը: «Ես այսօր ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետեւ մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն ու ինչքան մեզ ներեն... մենք ունենք ինքնասիրություն ու թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/51852d7564731bd93826706335cdca68 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5515.04.22 -
ՀայաստանԵրեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը ևս հնամաշ է։ Գևորգյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից` երթևեկում են անձնական մեքենաներով։ Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, և ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի: Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, և հայտնի չէ, թե երբ կբերեն»:Ավելին09:4815.04.22 -
ՀասարակականՀայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար․ ՀՀ ԱԳՆՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։ Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով: Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։ Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:Ավելին09:4515.04.22 -
ՔաղաքականՊետք է կանգնեցնենք կորուստների այս շղթան, պատրաստ եղեք․ Իշխան Սաղաթելյանի կոչըՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։ Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին: Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»։Ավելին09:4315.04.22 -
ԱրցախԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվելԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է հաղորդագրությունում։ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,5 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2367,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26260 պայթուցիկ առարկա։Ավելին09:3515.04.22 -
Սպորտ«Պետության տվածը ճանապարհածախս է». ինչո՞ւ են մարզիկներն իրենց փողով պատրաստվում մրցաշարարիԵվրոպայում թուրքին հաղթած և երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած ըմբիշ Արսեն Հարությունյանը սեփական միջոցներով է հասել Սոչի, որովհետև Հայաստանի իշխանությունը անտեսում է մարզիկներին:Ավելին08:3915.04.22
2022-04-14
-
ԵրևանԵրևանի Չեխովի անվան դպրոցի դռները կողպել են. տնօրենի ընտրության հերթական փորձըԱյսօր կրկին լարված իրավիճակ էր Երևանի Չեխովի անվան դպրոցում: Տնօրենի ընտրության հերթական փորձը տապալվել է:Ավելին22:3214.04.22 -
ՔաղաքականՀետաքրքիր ղեկավար է Փաշինյանը, առավոտ 8-ին գնում է գործի, այլ տեղեր չի գնում, մտավորականի կենցաղ է․ Խաչատուր ՍուքիասյանՄի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկի հասցեին ավելորդ բան չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ ութին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում բացի պետական պարտադիր այցերից, բավականին լավ է լսել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում, որովհետև նրա կենցաղը մտավորականի կենցաղ էր, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ», - հայտարարել է նա։Ավելին22:2714.04.22 -
ԱրցախՍտեփանակերտը չի հասկանում Փաշինյանին ու հիշեցնում է իր «կարմիր գծերը»Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքելով Փաշինյանի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը, նշում է, որ «Արցախը ունի կարմիր գծեր, որոնք որևէ մեկը իրավունք չունի խախտել»:Ավելին22:2314.04.22 -
ՄիջազգայինԿատաղի մարտերը շարունակվում են Մարիուպոլում. ռուսները կարող են թիրախավորել ԿիևըՄարիուպոլի քաղաքապետը հայտարարում է, որ Ռուսաստանը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ նրա, 100 հազարից ավելի մարիուպոլցի շրջափակման մեջ է:Ավելին22:1614.04.22 -
ՀայաստանԳյումրիում` տնակի լոգարանում, հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դինԱյսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:Ավելին22:1414.04.22 -
ՀայաստանՄուրճով քաղաքացին պղծել է Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրինԵրևանում պղծել են ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մի օգտատեր: «Հայաստանում վխտում են թուրք և տարբեր գործակալներ: Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում»,- գրել է նա:Ավելին22:0714.04.22 -
Քաղաքական«Խոսելու քիչ բան է մնացել». ընդդիմությունը կհայտնի իր գործողությունների մասինԸնդդիմությունը «Հայլուրի» տեսախցիկի առաջ պատասխանել է՝ թե ինչու՞ բոյկոտեցին քառօրյան, ինչու՞ մանդատը վայր չեն դնում, ինչու՞ չի լցվում փողոցը:Ավելին22:0014.04.22 -
Հասարակական«Ի՞նչ գործ ուներ իմ որդին էնտեղ». Արցախի հերոսի հոր հարցերը՝ ՓաշինյանինՊատերազմում զոհվածների հարազատները չեն հասկանում, ինչու Փաշինյանը պատերազմ հրահրեց, եթե առանց այդ էլ հանձնելու էր Արցախը:Ավելին21:5614.04.22