Լրահոս
Քաղաքական
13:35
14.04.22
304

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի․ Սուքիասյան

Img default alt hy

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարել է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը:

«Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», - ասել է նա:

Խաչատուր Սուքիասյանը հարց է բարձրացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին:

«Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը: