Լրահոս
Հայաստան
13:19
14.04.22
2 280

Բացառիկ դեպք՝ Շիրակում․ գյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազից

Img default alt hy

Գյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազից․ բացառիկ դեպք՝ Շիրակի մարզի Անիի սահմանային գյուղերից մեկում:

Այդ գյուղում ընդամենը 2-3 խոզ կա, բոլորը էգ: Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի։

Այս մասին հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։