Լրահոս
Հասարակական
13:27
14.04.22
1 013

Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր․ Փաշինյան

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին:

«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և, որ ինքը փուլայինի ու փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է ու բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով»,- հայտարարել է վարչապետը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն արձագանքել է միայն այս մեկ դրվագին, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր:

«Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է»,- ասել է Փաշինյանը:

Նա ասել է, թե ոնց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները անընդունելի են:

«Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 1996 թվականին Շուշիի հարցը սեղանին է եղել:

«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- հարցրել է նա: