Լրահոս
Հասարակական
13:31
14.04.22
270

Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը․ թյուրքագետ

Img default alt hy

Կապիտուլիանտից հետո ԱԺ պատգամավորները երեկվանից իրար հերթ չտալով պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը և արդարացնում հայության դեմ վերջիններիս գործած բոլոր հանցանքները։ Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը, գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այս նույն մարդիկ, եթե մնան իշխանության, նույն կերպ արդարացնելու են հայերի ցանկացած սպանություն մեր հայրենիքում, թուրքերի կողմից մեր երկրի ցանկացած տարածքի նվաճում, մեր տների բռնագրավում։

Սա դավաճանություն է, դասագրքային դավաճանություն։

Ազգային պետությունում այս մարդիկ ոչ միայն պատժված կլինեին, այլև երբեք չէին հայտնվի օրենսդիր մարմնում։

Մի՛ զարմացեք, որ Երևանում սկսել են պղծել մեր հերոսների արձանները, դրոշները, եթերից անհետանալու է ազգային ցանկացած խորհրդանիշ, իսկ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն վերականգնել ազգային արժանապատվությունը և դիմադրել թուրքերի նվաճմանը, կպատժվեն հայկական ազգանուններով թուրքերի կողմից։

Սա է առաջիկա ապագայի իրական պատկերը, քանի որ Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը»։