Լրահոս
2022-04-15
-
ՀասարակականԵրևանի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին էլ՝ նամակ և խոհանոցային դանակԱյսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ Մարմնի վրա եղել է դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ facebook sharing buttonԱվելին16:5415.04.22 -
ՄիջազգայինՍտամբուլում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվելԹուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն: 2016 թվականին հակահայկական գրաֆիտիներով վանդալիզմի են ենթարկվել նաև Ուսկուդարի Սուրբ Խաչ ճեմարանը և Ուսկուդարի Քալֆայան դպրոցը։ Այն ժամանակ պատերին հայտնվել էին «Թող ապրի թուրքական ցեղը» և «Տանջել հայերին» գրությունները։Ավելին16:4815.04.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Էդուարդ Աղաջանյանին թվում, թե արցախցիները անհասկացող են․ «zham.am»zham.am-ը գրում է․ Պարզվում է Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը խիստ նյարդայնացրել է խիստ նյարդայնացրել է Փաշինյանի կողմնակիցներին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնիսկ հայտարարել է , թե իբրև «...արցախցիները սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի պատմական առաջարկությունը Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցնելու անհրաժեշտության մասին»: Ըստ Աղաջանյանի, «...արցախցիների մեջքի հետևում ոչ մի գործընթաց չի իրականացվել...»: Պարզվում է ճիշտ հակառակը, Փաշինյանը օր ու գիշեր մտածել է, թե ինչպես պաշտպանի արցախահայության իրավունքները: Փաստորեն Աղաջանյանը իրոք համարում է, որ արցախցիները այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե իրենց մեջքի հետևում Փաշինյանը ինչ է բանակցել: Հենց նման մոտեցմամբ էլ Փաշինյանի թիմը երկիրը կառավում է նաև այլ ոլորտներում: Նրանց թվում է, թե Հայաստանում ապրում են բացառապես անգրագետներ, որոնք ոչինչ չեն հասկանում և իրենց անընդհատ խափելն է կոչվում վարել իրական քաղաքական գործընթաց: Ճիշտ է ասում են ավանակը Արցախի խորհրդանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ արցախցին ավանակից չի տարբերվում: Աղաջանյանը հավանաբար այդ տարբերությունը չի հասկացել: Օրինակ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշը նույնպես ավանակ է, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության բոլոր անդամներն ու կողմնակիցները ավանակներից չեն տարբերվում: Սա է իրականությունը:Ավելին16:3715.04.22 -
ՀայաստանՉկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները․ ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Դուք պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը», - ասաց պատգամավորը։ Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց՝ չնայած ստեղծված անմխիթար իրավիճակին, արցախցին շարունակում է ամուր կպած մնալ իր արմատներին։ «Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչև վերջ գնալու, նաև 2020-ի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, մինչև վերջին շունչը նխպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշմանը», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։Ավելին16:3315.04.22 -
ՀասարակականՖրանսահայերին զայրացրել են Ալիևի ու Փաշինյանի հայտարարություններըՖրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նախագահի աթոռին կրկին հավակնող Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ֆրանսահայերը Արցախի օրհներգն են հնչեցնել, փորձել ակցիայով միջազգային հանրության, մասնավորապես, Ֆրանսայի իշխանության ուշադրությունը հրավիրել Արցախի շուրջ ստեծված իրավիճակի վրա:Ավելին16:3015.04.22 -
ՀասարակականՄիրզոյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսովԱպրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:Ավելին16:2315.04.22 -
ՔաղաքականՄենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշենք, որովհետև ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան, ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից. Խաչատուր Սուքիասյան«Երեկ Փաշինյանը չի ասել Արցախը հանձնում եմ, տարբեր մեկնաբանություններ են: Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել: Արցախի հայությունը դա մենք ենք, մեր եղբայրներն են, Արցախը կայուն կմնա, ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք ձեւակերպված են արդեն 30 տարի, մենք չեք կարողանում այդ պահանջներից գերտերությունների, հզոր պետությունների շեղենք: Իրենք հստակ դնում են այն նորմերը, որոնք գոյություն ունեն: Մենք փոքրիկ պետություն ենք, պետք է ճկուն լինենք ու չվտանգենք մեր պետությանը բնակչությանը, որ կարողանանք զարգանանք»,- այսօր «Aravot.am»-ի հետ զրույցում, խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նա այլ փոքր երկրների օրինակը բերեց, ինչպես են զարգացել ու իրենց խոսքը թելադրել. «Այս ճանապարհն ավելի իրատեսական է, քան ամեն անգամ բոլոր հետ կռվել, ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել, բայց ոչինչ չստանալ: Վերջին հաշվով ամենալավ ապացույցը նա է, որ շատ տաղանդավոր մարդիկ տարբեր պաշտոններում եղել են ե՛ւ դիվանագիտության մեջ, ե՛ւ պետականաշինության, կառավարել են տնտեսությունը, կառավարությունը, ամեն ինչ, բա ինչո՞ւ չի ստացվել իրենց մոտ թեկուզ մեկ քայլ առաջ գնալ: Չի եղել դա, ոչ մի փաստաթղթում չկա»: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում Արցախն անվտանգ լինի՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին չլինի ինչպես որ ադրբեջանական այլ համայնքներ են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ ու կարծում եմ, այսօր պետք է հմուտ ձեւով աշխատել: Այդ կարգավիճակը թե ինչպիսին կլինի՝ այսօր աշխարհում մի քանի կարգավիճակ ունեցող տարածքներ կան, որոնք մինչեւ անգամ 2 երկրի իրավունքների շրջանակում են: Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կայուն լինենք, ցանկացած պահի համախմբվենք իշխանության շուրջը, որ կարողանանք առավել ցանկալի փաստաթղթերի արդյունք գրանցենք»: Այն, որ Արցախի իշխանությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Սուքիասյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն պետք է դեմ լինի: Ցանկացած իշխանություն պետք է ձգտի, որ անկախ լինի, բայց պետք է իրողությունների հետ նույնպես հաշվի նստի, իր հասարակության հետ թափանցիկ լինի, տեղեկացնի բոլոր խնդիրների մասին, որ հասարակությունը հասկանա ու իր իշխանության կողքին կանգնի»: Ճշտմանը՝ կարող՞ ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանությանն ընդդիմանալով է այդ որոշումը կայացնում՝ Սուքիասյանը պատասխանել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Արցախի իշխանությունները բավականին բարձր ինքնավարություն են ունեցել ու ՀՀ իշխանությունների հետ հարաբերվել բոլորովին այլ մակարդակով: Լրագրողը հարցրել է՝ 90-ականներին ԳԽ-ն ընդունեց որոշում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա մենք այդ որոշման հետ ի՞նչ ենք անելու, ծալելու ենք դնենք դարակո՞ւմ,վերանայելո՞ւ ենք՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Նայեք, մենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշում կայացնենք, որովհետեւ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան: Այդ ամեն ինչը պետք է միջազգային կառույցների տրամաբանության մեջ լինի: Իհարկե, նման որոշումներ կարող ենք կայացնել, հիմա էլ կարող ենք կայացնել, բայց դա կվնասի: Հնարավոր է դա այնպիսի մի վիճակ է եղել, մի խումբ մարդիկ միգուցե այդ հարցը բարձրացրել են ու վիճակն այնպիսին է եղել, որ քվեարկել են ու քվեարկության ժամանակ էլ հասկացել են, որ դա այդ փաստաթղթով ոչինչ չի փոխվում: Ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից»: Այսինքն, մենք որոշում կայացնո՞ղ չենք՝ նա պատասխանել է. «Վարչապետը շատ լավ այսօր ներկայացրել է այդ հնարավորությունների շրջանակը: Ժողովրդավարություն, ավելի հզոր տնտեսություն, գիտակից քաղհասարակություն, դրանք գնահատվում են միջազգային հանրության կողմից: Եվ այդ ադեկվատության աստիճանը շատ կարեւոր է, մարդը ճի՞շտ է գնահատում, թե՞ ոչ: Այդ մանիպուլյացիաներն այս դեպքերում չեմ կարծում, որ դրանց կարիքը կա: 30 տարի գիտեք ինչ…երգերը լավ է, որ լսում ենք, բայց դրանք մեզ ոչինչ չեն տալիս»:Ավելին16:1015.04.22 -
ԱռողջապահականQR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ․ Անահիտ ԱվանեսյանԱյս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք , որ այս բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացությունները կանխարգելելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «QR կոդերի պահանջի կանոնակարգը ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»,- ասաց նախարարը։ Ավանեսյանը նշեց, որ մայրական և մահացության ցուցանիշներով, ինչպես նաև կյանքի միջին տևողության առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, սակայն ֆինանսավորման չափաբաժնի առումով դեռևս զիջում ենք։Ավելին16:0715.04.22 -
ՀասարակականԱյն պաշտոնյաները, որոնք սեփական քաղաքական շահերի համար տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան1. Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող: 2. Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության:Ավելին15:4315.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում. հարցումներ՝ Երևանում | 15.04.2022Ավելին15:3015.04.22 -
ՀասարակականԵղբորս վարձատուն բնակարանի գինը եռապատկել է. Վահան Քերոբյանը կիսվել է իր խնդրովԻմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկելէ վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ տարբերակներ վարձով տալու և երկար ժամանակի կանխավճարով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է կիսվել։ «Քան որ խնդիրը իսկապես սուր է, ուզում եմ գործընկերներին կոչ անել, որ մայիսի 20-ը վերջնաժամկետ է, բայց փորձենք ինչքան հնարավոր է արագ գործիք մտցնենք շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը շուկայում կարողանա զսպել այսպիսի բարձր գնաճը։ Արդյուքնում Հայաստանի քաղաքացիները, որ երկար ժամանակով վարձում էին Երևանում, հիմա իրենք են փողոցում հայտնվում»։Ավելին11:4615.04.22 -
ՔաղաքականՔվեարկությամբ հարց որոշողը մենք չենք․ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց․ Մանուկյան«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ - Նիկոլ Փաշինյանն իր ելույթով պարզ հասկացրեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ուրիշ ճանապարհ չկա։ Որո՞նք են ձեր քայլերը։ - Այն թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է, տեւական ժամանակ կրկնվող թեզերի, հայտարարությունների հանրագումարն են։ Այդ բոլոր թեզերին մենք բազմաթիվ փաստարկներով ներկայացրել ենք հակաթեզեր, ներկայացրել ենք այն ստերը, թյուրիմացությունները, որ նա չի հասկացել բանակցային պրոցեսը, բայց կառչած է մնում իր այդ, պայմանական ասած՝ «խաղաղության դարաշրջանից»։ Կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ամբողջ հասարակության մեջ գծվում է ջրբաժան՝ «կա՛մ-կա՛մ»-ի հարց է դրվում հայ ժողովրդի առաջ։ Եվ սրան պետք է դիմագրավել, քանզի այսօրվա սերունդն իրավունք չունի հետագա բոլոր սերունդների փոխարեն նման որոշում կայացնել, որը ճակատագրական կլինի։ - Այսինքն՝ հասել ենք մի փուլի, որ պետք է գործնական քայլերից խոսենք, որո՞նք են լինելու ձեր քայլերը։ - Հանրային ընդվզում, հանրային դիմադրություն։ Այդ մասին բարձրաձայնել ենք, դրա մի արտահայտությունը եղավ ապրիլի 5-ի հանրահավաքը, առաջիկայում այդ գործողությունները շարունակվելու են։ - Այսօր, երբ արդեն բացահայտ են Նիկոլ Փաշինյանի մտադրությունները, ընդդիմությանը ձայն տված շատ քաղաքացիներ իրենց հիասթափությունն են արտահայտում ձեզնից` պահանջում են կոնկրետ գործողությունների գնալ։ - Ես վստահ եմ՝ այդ մարդիկ, վաղը եթե հանրահավաք կայանա, բոլորն էլ ներկա են լինելու, որովհետեւ սիրում են հայրենիքը, սիրում են Արցախը։ Միշտ այդ քննադատությունը կա, բայց ես չեմ էլ փորձում արդարացումներ փնտրել, թե չէ կարող եմ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ պայքարի այդ ամիսները հիշեցնել, որ, ի վերջո, փողոցում, հրապարակում մնում էինք ընդամենը մի քանի հարյուր հոգի։ - Իսկ երբ փողոցում մի քանի տասնյակ հազարներով էիք, դուք ոչ մի գործողություն չէիք անում, ամեն անգամ մարդկանց ուղարկում էիք տուն։ - Չէ... մեր հայրենակիցների հետ որ խոսում եմ, ասում են՝ գործողությունը ո՞րն է։ - Ասում են՝ գնայինք մտնեինք կառավարական ամառանոց, երբ հասել էինք Պռոշյան փողոց, կամ նոյեմբերի 9-ին հարցերը լուծեիք, հիմա կառավարության շենք մտնողները դատվում են։ Դուք պատգամավոր եք՝ մանդատ ունեք, իսկ մյուսները մանդատ չունեն եւ դատվում են, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանը։ - Եկեք տարբերակում չդնենք՝ մեկը մանդատավոր է, մյուսը՝ դատվում է, որովհետեւ մի քանի օր առաջ է իմ քրեական գործը կարճվել, տղաս էլ դատարաններից տուն չի գալիս` դատվում է։ Անհրաժեշտ է հասարակության այնպիսի համախմբում, ներկայություն հրապարակներում, որին դիմագրավելը լինի անհնար։ - Դուք մտածե՞լ եք այն մասին, թե ինչով չեք արդարացնում ձեր ընտրողների հույսերը, ինչն է խանգարում, որ արդարացնեք։ - Մի առակ կա էշի եւ իշատիրոջ մասին։ Երբ հայր ու տղա քայլում են, կողքներից էլ էշն է քայլում, անցորդներից մեկն ասում է՝ նայեք սրանց, էշը կողքները՝ չեն նստում էշի վրա։ Երկուսով նստում են էշի վրա։ Մի քիչ էլ են անցնում, մեկն ասում է՝ նայեք, խեղճ էշի վրա երկուսով են նստել․ հայրն իջնում է, տղան՝ նստում։ Մեկ ուրիշն էլ ասում է՝ նայեք, ջահել տղան նստել է, հայրը ոտքով է։ Ու էդպես՝ վերջում հայր ու տղա էշը գրկած՝ շարունակում են ճանապարհը։ Գիտե՞ք, մեր ընտրողների, մեր հասարակության ամեն շրջանակ յուրովի է պատկերացնում, թե ինչ գործունեություն պետք է իրականացնենք։ Մի շրջանակ ասում էր՝ հերիք է գոռաք կամ կռիվ անեք Ազգային ժողովում, պետք է գործ անել, պետք է օրենքների նախագծերով ժողովրդին ցույց տալ, որ մենք իրական այլընտրանք ենք այս իշխանությանը։ - Դրա համար պետք է հստակ ձեւակերպեք, թե ձեզ ձայն տված 300 հազար քաղաքացիներն ինչ առաքելությամբ են ձեզ պատվիրակել, գործուղել ԱԺ, որ ի՞ նչ անեք։ - Մի քանի հստակ ձեւակերպումներ էին. սա սովորական խորհրդարանական ընդդիմություն չէ, որ ուղղակի օրենսդրական գործունեություն ծավալի Ազգային ժողովում։ Այս խորհրդարանական խմբակցությունն օգտագործել է իր բոլոր գործիքակազմերը՝ խանգարելու այս իշխանությունների ապազգային գործողություններն ու նախաձեռնությունները , երկրորդ՝ ստեղծի մի իրավիճակ, որ հնարավորինս շուտ այս իշխանությունները հեռանան։ Բայց պետք է արձանագրենք մի բան, որ քվեարկությամբ մեր քվեները չէին հերիքելու խորհրդարանում, ուստի մենք պետք է օգտագործենք այն գործիքները, որով կարող ենք ինչ-որ հարց արծարծել, որն անում ենք, եւ հասկանում եմ, որ քվեարկությամբ հարց որոշողը մենք չենք, եւ նաեւ հասկանում ենք, որ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց։ - Այս օրերին նորից հարց են բարձրացնում, թե ինչու չեք դնում մանդատները եւ դուրս գալիս։ Քանի՞ գրոշի արժեք ունի այս պահին ընդդիմության էքզիստենցիալ գոյությունն ԱԺ-ում։ - Ի սկզբանե ասեմ, որ խորհրդարանական ընտրություններն ավարտվել ե ն , այդ հարցը քննարկվել է, եւ այդ ժամանակ էլ որոշումը կայացվել է, որ մանդատները դնելու հարցը մեր օրակարգում է, եւ երբ անհրաժեշտ համարենք...։ Բայց զուգահեռ նաեւ կուզեմ երկու իրողություն ասել․ 29 հոգի մանդատները դրեցին, գալիս է մյուս 29-ը, նրանք էլ դուրս եկան, գալիս է մյուս 29-ը։ Չեղավ «Հայաստան» դաշինքի որեւէ պատգամավոր խորհրդարանում` հայտնվելու է մեկ այլ կուսակցություն՝ ավելի քիչ քվե ստացած։ - Թող հայտնվի։ Տարբերությունն այն կլինի, որ այդ մանդատն ու աշխատավարձը դուք չեք ստանա, ասենք՝ «Լուսավոր Հայաստանը» կստանա։ - Անկեղծ ասեմ՝ մեր խմբակցության անդամների մեծ մասը այն աշխատանքները, որ թողել է, ավելի բարձր աշխատավարձ է ստացել, քան խորհրդարանում է ստանում։ - Բայց ոմանք գուցե երազում էին մանդատ ունենալու եւ խորհրդարանում հայտնվելու մասին: - Մի հատ արագ աչքի անցկացնեմ՝ մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը, ամեն մեկը կայացած է։ - Բայց, ամեն դեպքում, ձեր՝ մանդատ ունենալը չի արդարացվում։ - Ես խոստանում եմ՝ մանդատ դնելու որոշումը որ կայացնենք, առաջինը Դուք կիմանաք։ - Դրանից, միեւնույն է, երկիրն էլի չի փրկվի։ Մոտ մեկ տարի է՝ պատգամավոր եք, ուզում եմ հասկանալ՝ քանի՞ մետրով, քանի՞ քայլով եք մոտեցել իշխանափոխությանը` ձեր գործիքակազմով, որը, պարզ է, շատ լայն չէ։ - Առնվազն ես կարող եմ ասել էն հանրային տրամադրությունների փոփոխությունը, որ մեր խոսքով, հանդիպումներով, գործով հասարակության մեջ տեղի է ունեցել։ - Դա արտացոլվե՞ց ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ, օրինակ, թվային առումով։ - Տեսեք, հանրահավաքները, որ մենք հրավիրում ենք, գլխաքանակով կյանքում չենք հաշվել, որովհետեւ մեր հանրահավաքներում ես տեսնում եմ անհատ դեմքեր»:Ավելին11:4315.04.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարանԱվարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: 2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում: Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ, նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ: Ըստ այդմ, գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա.Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա: Կալանք է դրվել նաև Վ.Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականցնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ համայնքապետարանի աշխատակիցներ Ա Սարգսյանի և Ա. Դավթյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նշված որոշմամբ հաստատվել է, որ Բյուրական համայնքի ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը: Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով:Ավելին11:3415.04.22 -
ԱրցախՍտեփանակերտի քաղաքապետի ու Արցախի նախագահի լարված հարաբերություններ ունենալու մասին պնդումը կեղծ է․ քաղաքապետԼրատվամիջոցներից մեկը ապրիլի 14-ին տարածած «Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են» վերտառությամբ նյութում ի մասնավորի նշել է, թե Ստեփանակերտի քաղաքապետը վերջին շրջանում շատ լարված հարաբերություններ ունի ԱՀ նախագահի հետ, անգամ վիճաբանել են: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ի պատասխան այս պնդման ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ վստահեցնում է, որ այդ պնդումը իրականության հետ ոչ մի աղերս չունի: «Ինչ վերաբերում է որպես այդ պնդման ապացույց ներկայացված փաստին, թե Մարտակերտում շրջանի պատասխանատուների հետ նախագահի հանդիպմանը ես ներկա չէի, մեղմ ասած՝ լուրջ չէ: Խոստովանեմ, որ չեմ մասնակցել նաև Ասկերանում նույն ձևաչափով կայացած հանդիպմանը, այն պարզ պատճառով, որ այդ հանդիպումները նվիրված էին կոնկրետ շրջանների և այնտեղ առկա խնդիրներին, որոնք Ստեփանակերտի հետ որևէ առնչություն չունեն: Փոխարենը, որպես Ստեփանակերտի քաղաքապետ, մասնակցում եմ այն հանդիպումներին ու քննարկումներին, որտեղ արծարծվում են նաև մայրաքաղաքին առնչվող թեմաներ: Դրանցից վերջինը Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստն էր ապրիլի 9-ին և նույն օրը նախագահի նստավայրում կայացած խորհրդակցությունը՝ պարենային անվտանգության թեմայով»,-նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ակնկալում է վերը նշված տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցից դրա հերքում և հավելել, որ ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր Ստեփանակերտի իշխանության օրակարգում չպակասող մարտահրավերների դեմ միասնական ուժերով արդյունավետ պայքարն է:Ավելին11:2015.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպքԱպրիլի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 3171 թեստավորում, առողջացել՝ 27 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որոնցից 410 420-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է: Ընդհանուր կատարվել է 3 011 012 թեստավորում։Ավելին11:1015.04.22 -
ՀասարակականՀնդկաստանի քաղաքացին Երևանում մահացել է վթարից․ մեկ հոգի վիրավոր էԱյսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/04/14/1211256/Ավելին11:0515.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը չունի որևէ մանդատ՝ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ որոշում․ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկությունը։ Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում: Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում: Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն եւ հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը եւ տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։ Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է: Առ այդ, 1. Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ եւ առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում: 2. Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների եւ շահերի: Տոկուն եւ անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդա՛ր պայքարին։ 3. Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»:Ավելին10:5715.04.22 -
ՄիջազգայինԲայդենը փորձել է սեղմել ոչ մեկի ձեռքը, իսկ հետո կորցրել է կողմնորոշումը տարածության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱմերիկայի նախագահի էքսցենտրիկ դրսևորումները շարունակվում են. Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական ակադեմիայում ելույթից հետո ԱՄՆ առաջնորդը ձեռքը մեկնել է դատարկ տարածության վրա, հետո անմիջապես չի հասկացել, թե որ կողմն է ամբիոնից ելքը։ Կոնգրեսական Մարջորի Թեյլոր-Գրինը բավական կտրուկ է արձագանքել միջադեպին՝ իր միկրոբլոգում գրելով, որ «աներևակայելի ամաչում է» նման նախագահից։Ավելին10:4915.04.22 -
ՀասարակականԱԱԾ տնօրենը մեկնել է ԱրցախԻրադարձություններն արագանում են՝ նախօրեին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մտնեն Արցախ, ապա ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ հստակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կնքելու են խաղաղության պայմանագիր, եւ կնքելու են Ադրբեջանի թելադրած պայմաններով։ Նաեւ երեկվա ու այսօրվա ելույթներում հստակ զգացվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վախը պատերազմից եւ իր համար անցանկալի այլ զարգացումներից։ Արցախի նախագահն է այս օրերին հանդիպումներ ունենում, իսկ երեկ մի հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսները չեն հեռանալու Արցախից եւ Արցախը պահելու է դե-ֆակտո անկախությունը եւ փորձելու է հասնել դե-յուրե որեւէ կարգավիճակի, որը կարող է լինել Ռուսաստանի հետ զուգահեռ հարաբերությունների մի տարբերակ։ Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ երեկ Արցախ է շտապել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ ընդդիմադիրները Երեւան վերադառնալու ճանապարհին դեմ-դիմաց բախվել են նրա մեքենայի հետ եւ տեսել են, թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։ Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կամ՝ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կամ՝ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5aa78650a34eb44849a397bb2280260f © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:4215.04.22 -
ՔաղաքականՄահճակալի տակ թաքնված ղեկավարը․ «Հրապարակ»«Շատ վաղուցվա մի անեկդոտ եմ հիշում, որ իսկը Նիկոլ Փաշինյանի հագով է։ «Գողը մտնում է մարդամեկի տուն, տեսնում, որ ոչինչ չկա տանելու։ Աջ է նայում, ձախ է նայում, բան չկա։Ավելին10:3815.04.22