Լրահոս
Քաղաքական
16:37
15.04.22
744

Ինչո՞ւ է Էդուարդ Աղաջանյանին թվում, թե արցախցիները անհասկացող են․ «zham.am»

Img default alt hy

«zham.am»-ը գրում է․

«Պարզվում է՝ Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը խիստ նյարդայնացրել է  Փաշինյանի կողմնակիցներին: Այսօր  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնիսկ հայտարարել է , թե իբրև «...արցախցիները սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի պատմական առաջարկությունը Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցնելու անհրաժեշտության մասին»:

Ըստ Աղաջանյանի՝ «...արցախցիների մեջքի հետևում ոչ մի գործընթաց չի իրականացվել...»:

Պարզվում է ճիշտ հակառակը, Փաշինյանը օր ու գիշեր մտածել է, թե ինչպես պաշտպանի արցախահայության իրավունքները:

Փաստորեն Աղաջանյանը իրոք համարում է, որ արցախցիները այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե իրենց մեջքի հետևում Փաշինյանը ինչ է բանակցել:

Հենց նման մոտեցմամբ էլ Փաշինյանի թիմը երկիրը կառավարում է նաև այլ ոլորտներում: Նրանց թվում է, թե Հայաստանում ապրում են բացառապես անգրագետներ, որոնք ոչինչ չեն հասկանում և իրենց անընդհատ խաբելն է  կոչվում վարել իրական քաղաքական գործընթաց:

Ճիշտ է՝ ասում են ավանակը Արցախի խորհրդանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ արցախցին ավանակից չի տարբերվում: Աղաջանյանը հավանաբար այդ տարբերությունը չի հասկացել:

Օրինակ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշը նույնպես ավանակ է, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության բոլոր անդամներն ու կողմնակիցները ավանակներից չեն տարբերվում:

Սա է իրականությունը»: