Լրահոս

2022-04-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմում հայտնի է Ուկրաինայի զոհերի թիվը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքում իր երկրի զինված ուժերն ունեցել է մոտ 3 հազար զինվորի կորուստ։ «Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3 հազար զինծառայող...ունենք 10 հազար վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
    10:54
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկուսակցական եմ․ Անահիտ Ավանեսյանը թաքցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որերբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը, և, երբ որոշում կայացնի, կդիմի անդամագրվելու։ Հարցին,թե իր հայացքները ՔՊ֊ի հայացքներին համահու՞նչ չեն,Ավանեսյանը պատասխանել է․«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։ Բայց,2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հետևաբար, պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր էր ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա իր դիմումով և ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։ Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։
    10:33
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չէ. Անահիտ Ավանեսյանը հարցին, թե դե՞մ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հստակ չի բացատրում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ուզում ասել իր ելույթներով։ Հանրությունը հասկացել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը, բայց նրա թիմակիցները չեն խոստովանում, չեն ուզում Փաշինյանի փոխարեն գույժը հաղորդել։ Բայց հակառակն էլ չեն ասում՝ առաջնորդը կպատժի։ Պաշտոնի ու մանդատի գինը Փաշինյանին չհակաճառելն է։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամեն ինչ արեց, որ չպատասխանի մեր հարցին։ Սկզբում քերականական շտկումներ մտցրեց, երբ խուսանավելու տեղ չուներ, հրաժարվեց պատասխանել՝ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրեն Արցախի ճակատագիրը չի՞ մտահոգում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, որի քեռորդին զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիում, ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ «Ես կխնդրեմ՝ Դուք Ձեր մեկնաբանությունները խոսքի վերաբերյալ չհնչեցնեք եւ ուշադիր մեջբերում անեք հենց խոսքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն Արցախը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի մաս։ - Ես սխալվո՞ւմ եմ։ - Այո։ - Բայց ասում է՝ պետք է իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։ - Վարչապետը ներկայացրեց այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայացրեց, որ կառավարությունը, իշխանությունը անելու է մաքսիմալը եւ անում է՝ ապահովելու այս իրադրությունում Հայաստանի ազգային շահերի առաջ տանելը։ - Այդ դեպքում Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, ի՞նչ հասկացաք նրա ելույթից՝ Արցախի ճակատագրի մասով։ - Հասկացա, որ մենք շարունակելու ենք օգտագործել թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական բոլոր մեր ձեռքում եղած միջոցները՝ ի շահ Արցախի բնակչության եւ Հայաստանի բնակչության։ - Հետեւաբար, կարո՞ղ եք բացառել, որ իշխանություններն Արցախը երբեք չեն ճանաչի Ադրբեջանի մաս։ - Նման հարց ընդհանրապես չի քննարկվել վարչապետի ելույթում, եւ ես իմ մեկնաբանությունները Ձեզ տվեցի։ Այո, Հայաստանի իշխանությունները եւ վարչապետը հստակ շեշտադրումներ արեց, որ առաջնորդվելու է մեր քաղաքացիների անվտանգության, իրենց հողի վրա ապրելու, արարելու, խաղաղության պայմաններում երաշխիքներով։ - Անկախ հանրապետությա՞ն, Հայաստանին միանալո՞ւ կարգավիճակով, թե՞ Ադրբեջանի կազմում, բայց անվտանգ ապրելու երաշխիքով։ - Ես կարծում եմ, սպառիչ տվեցի Ձեր հարցի պատասխանները։ Այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերներին մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք, անենք մաքսիմալը թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով՝ ապահովելու այս երկրում, այս հողում մեր ապրելու իրավունքը։ - Կխնդրեմ անկեղծ պատասխանեք․ Դուք՝ որպես քաղաքացի, դե՞մ եք, որ Արցախը երբեւէ որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։ - Ուրեմն, տեսեք, ես մշտապես, ոչ միայն այսօր, այլ տարիներ ի վեր կողմ եմ եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, բայց սա չի նշանակում, որ չպետք է պայքարել արցախահայության՝ իր հողում ապրելու, ինքնորոշվելու եւ իր մշակույթին, լեզվին, ինքնությանը հավատարիմ լինելու իրավունքի համար, որը որ հայ ժողովուրդը վերջին տարիներին իրականացրել է, ամբողջ իր ներուժն ուղղել է հենց այդ իրավունքը պաշտպանելուն։ - Հիմա կարո՞ղ եք ասել, որ դեմ եք, որ Արցախը որեւէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։ - Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չի։ Նորից եմ կրկնում․ արցախահայության իրավունք՝ իր հողում ապրելու համար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անում ենք ամեն ինչ։ - Արցախահայությունը դեմ է, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դուք այս ցանկությունը կիսո՞ւմ եք։ - Ես կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, ես իմ տեսակետը Ձեզ հստակ, անկեղծ, ազնիվ ներկայացրեցի։ - Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ հավատալ, որ Դուք դեմ կլինեք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ - Ես Ձեր հարցին հստակ պատասխանեցի, ներկայացրեցի իմ տեսակետը, հիմա, կարծում եմ, նորից նույն հարցն եք տալիս։ - Շատ լավ։ Ես Ձեր փոխարեն ուզում եմ հավատալ, որ Դուք, ամեն դեպքում, դեմ եք, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուստի, եթե ձեր թիմը որոշի, որ պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Դուք կընդդիմանա՞ք դրան։ - Նորից եմ կրկնում՝ Հայաստանը, մենք, ես՝ անձնապես, 44-օրյա պատերազմի ժամանակ իմ բոլոր եղբայրները, ամուսինս եղել են պատերազմի դաշտում, արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն արցախահայության՝ այդ հողում ապրելու իրավունքը, եւ եղբայրս էլ Շուշիի մատույցներում զոհվել է՝ եւս պաշտպանելով նրանց այդ իրավունքը։ Եվ այդ հանձնառությունը, որ մենք բոլորս ունենք մեր նահատակների առջեւ՝ անելու հնարավորինս Հայաստանի, արցախահության շահերը պաշտպանելու համար։ - Ես ցավում եմ ինչպես Ձեր եղբոր, այնպես էլ մյուս բոլոր նահատակների համար։ Ուստի, արդյոք բարոյակա՞ն կլինի, որ Ձեր եղբոր ու մյուսների թափած արյունն անիմաստ լինի, պարզվի, որ Արցախը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, հայտնվելու է Ադրբեջանի կազմում։ - Ես Ձեր հարցին պատասխանեցի, կարծում եմ»:
    10:26
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակոբ Սիմիդյանի ու մյուս ՔՊ-ականներր միջև լարվածություն կա․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում: «Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից: Իսկ ՔՊ կուսակցության համագումարը, հիշեցնենք, մայիսին է կայանալու: Կուսակցության վարչությունը 21-ից 15 անդամ է ունենալու, ու Սիմիդյանը, կարծես թե, այդ ցուցակում այլևս չի ընդգրկվի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/751921b6112a6681ed64d915d848f64c © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:17
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջին կապիտուլյացիան Ղարաբաղինն էր, սա լինելու է Հայաստանինը․ քաղաքագետ
    Հարցազրույց պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ - Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, եւ խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռեւերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում:  - Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, եւ այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան:  - Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է:   - Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ:   - Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արեւելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում:  - Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ: Հետեւապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետեւապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի:  - Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈՒ սխալն էր:  - Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի:  - Դուք կարծում եք, որ նա բավականաչափ ակտիվ չէ՞ կազմակերպությունում:  - Երբ որ դու ֆորմալ առումով, տիտղոսով, ռոտացիոն կարգով ղեկավարում ես կազակերպությունը, պետք է այն քննադատես ոչ թե մի պատահական օրինակով, այլ պաշտոնավարման սկզբից, երբ որ նոր ես ստանձնում պաշտոնը: Մինչդեռ մենք դա չենք լսել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն քննադատելով՝ նա առանձնացնում է ինքն իրենից այդ կազմակերպությունը, թեեւ ներկայում, ռոտացիոն կարգով, հանդիսանում է պաշտոնատար անձ: Երկրորդ․ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, եւ կարծում եմ՝ նորմալ մարդիկ պատրանք չունեն, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանը փոքրամասնություն է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հարցում: Իսկ անդամ երկրների մեծ մասը հակված է ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը եւ ձեւացնել, թե դու դա չես տեսնում, պետք չէ: Դա միամիտ մարդկանց վրա է հաշվարկված, իսկ միամիտ մարդկանց այդպես շահագործել պետք չէ եւ ազնիվ չէ: Երրորդը․ ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պետք է միջամտի Հայաստանի արեւելյան մասի իրադարձություններին, սահմանների խախտման ժամանակ: Բայց մենք լավ գիտենք ու տեսել ենք, որ փոխադարձ սահմանային բախումներ են շարունակվում Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ, եւ ոչ ոք ՀԱՊԿ-ին չի կանչում, թեեւ այս երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են: Վերջերս եղան բախումներ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ եւ այլն: Եզրակացությունը բոլորի համար պարզ է՝ ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որն օգտվում է Ռուսաստանի ռեսուրսներից, ներուժից եւ, առաջին հերթին՝ սպառազինության արտոնյալ գներից: Ռեալ պատկեր կստանանք, եթե հիշենք, թե քանի խաղաղարար էր Հայաստանից հայտնվել Ղազախստանում՝ հունվարի դեպքերի ժամանակ, եւ քանիսը՝ Ռուսաստանից: Եթե մենք պատկերացնենք այս մասնակցության համաչափությունը, կհասկանանք, որ ՀԱՊԿ-ն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դոնորության ձեւ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ուրիշ ոչինչ:  - Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին:   - Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետեւ ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ:  - Փաշինյանի ելույթից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, Արցախում ամրապնդվեցին Ռուսաստանին դիմելու, ՌԴ կազմ մտնելու տրամադրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է եւ գործնականում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ:   - Նախ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե ՌԴ-ին դիմելու գործողությանը սատարեր Հայաստանը, եթե նա զգում է պատասխանատվություն Ղարաբաղի ճակատագրի համար: Եթե այդպես է, նա պետք է աջակցի Ղարաբաղին այս հարցում: Ես անձամբ, իհարկե, կուզեի, որ, ինչպես հայտարարեց Ղարաբաղի նախագահը, մեր խաղաղապահները մնային այնտեղ ընդմիշտ: Դե, իսկ իրականությունն այն է, որ մեր խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետն ավարտվում է 4 տարուց, եւ մինչ օրս նրանց մանդատը դետալիզացված, մանրամասնված չէ Ադրբեջանի կողմից: Նախեւառաջ այդ մանդատը պետք է դետալիզացվի: Երկրորդը․ Հայաստանը պետք է պայքար տանի որպես պաշտոնական կողմ, որը բերել է ռուսաստանյան խաղաղապահներին Ղարաբաղ: Խաղաղապահներին բերել են Ադրբեջանն ու Հայաստանը, եւ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ՌԴ խաղաղապահ մանդատը դետալիզացնելու համար՝ դրա ժամկետն առնվազն եւս 5 տարով երկարաձգելու համար արդեն հիմա: Բայց գտնվելով Բրյուսելում եւ եռակողմ հանդիպման արդյունքում մեմորանդում ստանալով Շառլ Միշելից՝ Հայաստանը ոչ մի բառով չբողոքարկեց այն փաստը, որ այդ փաստաթղթում չկա հիշատակում Ռուսաստանի խաղաղապահների մասին:  - Հայաստանի ժողովուրդն ու պաշտոնական Երեւանը վաղուց արդեն տարբեր ուղղություններով են նայում, եւ զարմանալի չէ, որ իշխանությունը չի սատարում Արցախին:  - Որպեսզի ձեզ չքարոզեմ այն, ինչը դուք՝ ինքներդ, շատ լավ հասկանում եք, կասեմ այսպես՝ այո, ես կցանկանայի, որ Ռուսաստանն ընդմիշտ մնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e1b9af5bff331a40ee539d027fd8cf60 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:07
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ վարկաբեկել ընդդիմադիրներին․ «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար: Ի մասնավորի, սոցիալական ցանցերում գրառումներ էին կազմակերպել, թե մարդկանց փող են բաժանել հրապարակ բերելու համար, թե մարզերից հավաքել են տարբեր մարդկանց, որոնք իբր նույնիսկ չգիտեին, թե ինչի համար էին գալիս, թե հանրահավաքը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան օգնությամբ ու նույնիսկ ֆինանսական օգնությամբ և այլն, և այլն: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն էլ հիանալի գիտեն, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի, պարզապես չեն կարողանում մերվել այն մտքի հետ, որ իրենց վարկանիշը և աջակցությունը մեծ անկում է ապրել, իսկ հականիկոլական արշավը, որը գնահատվում է որպես փրկության արշավ, գնալով մեծ թափ է ստանում, ուստի դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին՝ ակնհայտ ստին: Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ու նրա պատգամավորների ելույթները խորհրդարանում, որոնք առավել ակնհայտ էին դարձնում Հայաստանին ու Արցախին սպասվող նոր փորձանքները, ինչպես նաև դրա հետ կապված ընդվզման ալիքի ուժգնացումն ու, անկախ կուսակցական և անձնական մոտեցումներից, բավական մեծ կոնսոլիդացիայի և նոր՝ առավել հուժկու հանրահավաքների հավանականությունը, իշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ այս օրերին առավել մեծ թափով վարկաբեկման արշավ սկսել ընդդիմադիրների դեմ և մանիպուլյացիոն նոր թեզեր շրջանառել»։
    10:04
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը փորձում է վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ․ Աբրահամյան
    Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։ Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։ Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։ Իհարկե այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, ով իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում։ Օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում։ Չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն իրականացնի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել։
    09:59
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա: Վարչապետի թիմակիցներն էլ՝ արտաքին հարցերով պատասխանատուները, երկար ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա: Ու եթե ըստ Էդուարդ Աղաջանյանի, տարընկալում կա, հետեւաբար Փաշինյանի ամբողջ թիմին Արցախի ողջ խորհրդարանը լավ չի հասկացել: Սա թերեւս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը խոսում են տարբեր հայերեններով: Ըստ էության, իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի կազմում, որովհետեւ նշաձող ցածրացնելը դա է նշանակում, իսկ արցախցին էլ համաձայն չէ այս որոշմանը եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանից, որպեսզի տեր կանգնի Արցախին եւ լինի Արցախի երաշխավորը, ինչպես ամրագրված է ՀՀ պետական փաստաթղթերում։
    09:53
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։
    09:49
    16.04.22
    Ավելին
2022-04-15
  • Միջազգային
    Մակրոնին ու Լը Պենին «ֆաշիստ» են անվանում Սորբոնի համալսարանի դիմաց. անկարգություններ՝ Ֆրանսիայում
    Փարիզում փողոց են դուրս եկել նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չանցած Ժան Լյուկ Մելանշոնի աջակիցները: Նրանք անհնազանդության ակցիա են արել Սորբոնի համալսարանի մոտ, «ֆաշիստ» անվանել ընտրություններում երկրորդ փուլ անցած՝ Էմմանուել Մակրոնին և Մարին Լը Պենին:
    23:10
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը. ՔՊ-ական պատգամավոր
    Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը սխալ է ընկալվել, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը։ «Կարծում եմ, որ սխալ է ընկալվել, որովհետև այդ բոլորը քննարկման մեջ է»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորն են մտահոգված Արցախի վաղվա օրով և այդ մտահոգությունը յուրաքանչյուրն արտահայտում է իր յուրահատուկ մոտեցումներով։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորների ելույթներից հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքել է․ «Մենք Արցախից չենք հրաժարվում և չենք հրաժարվի, որովհետև բոլորս սերտորեն կապված ենք մեր Արցախ աշխարհի հետ, դա մեր հայրենիքի մի մասն է»։ Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ իրեն Արցախի ժողովուրդը չի մանդատ տվել և Արցախի ճակատագիրը կորոշի արցախցին, այդ դեպքում ինչու է հիմա Նիկոլ Փաշինյանը որոշում արցախցու ճակատագիրը, պատգամավոր պատասխանել է, թե Փաշինյանը Արցախի ճակատագիրը չի որոշում։ «Հայաստանի իշխանությունը Հայաստանի ճակատագիրն է որոշում ․․․ Հայաստանը իր շահերը պահելով՝ պահում է նաև Արցախի շահերը։ Հայաստանը առաջին հերթի մտածում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի ապահովության մասին։ Նրանք, ովքեր մտածում են, որ մենք այսօր ինչ–որ ձևով հարվածի տակ ենք դնում դա, շատ սխալվում են։ Ես կասեի հակառակը, մենք այսօր մտածում ենք՝ ինչպես անենք, որ հայ ժողովուրդը՝ կռվող, հաղթող, բայց վերջում տարածքներ կորցնող ժողովրդից վերածվի խաղաղության մեջ ապրող ժողովրդի»,- ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ժողովրդի զարգացումը սկսվում է խաղաղությամբ։ «Մենք այսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը։ Ո՞նց։ Հաղթանակով դրեց, որովհետև երեսուն տարի Տիգրան Մեծը պատերազմ մղեց, երեսուն տարի 300 000-անոց Հայաստանը դարձրեց 3 միլիոնանոց՝ տարածքով, բայց երեսուն տարի հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, որոնք պետք է տնտեսություն զարգացնեին, և մեկ օրում Արտաշատում պայմանագիր կնքեց ու բոլորը տվեց․ այն դեպքում, երբ Հայոց աշխարհն արդեն տնտեսապես քայքայված էր։ Դրա համար էլ մի քանի տասնամյակ հետո Հայոց պետականությունը կործանվեց»,- ասել է նա։
    22:41
    15.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կոնսենսուս մինուս մեկ». ընդդիմությունը միանում է Արցախի ԱԺ հայտարարությանը, ՔՊ-ն «արդարանում է»
    Իսկ ինչու՞ է հապաղում Հայաստանի ընդդիմությունը ու դուրս չի գալիս Արցախը պաշտպանելու: Այս օրերին հնչող քննադատություններին պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Ասել, որ չեն հապաղում, պարզապես մեկ կրակոցի հնարավորություն ունեն, պետք է լավ պատրաստվել: ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Արցախի պատգամավորները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, որ Հայաստանի իշխանությանը դատապարտող հայտարարություն են ընդունել:
    22:15
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը․ ՌԴ ՊՆ
    Ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմից շփման գծի խախտման մեկ դեպք են արձանագրել Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում, նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
    22:10
    15.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Թմրանյութերի օնլայն առևտուր՝ Հայաստանում. թիրախում անչափահասներն են
    Քննչական կոմիտեից ահազանգում են՝ մեր երկրում թմրամիջոցմների վաճառքը մեծ թափ է ստացել նաև օնլայն տիրույթում: Ավելի հաճախ՝ թմրաբիզնեսով զբաղվողներն օգտագործում են թելեգրամը, հասցեները գրում են դպրոցներին, խաղահրապարակներին կից շինությունների պատերին՝ թիրախավորելով դեռահասներին ու երիտասարդներին: Թմրանյութերի սև շուկայում ներգրավված են նաև երիտասարդ կանայք: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել 30 մարդու, նրանցից 4-ը՝ կին են:
    22:01
    15.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Հզոր պայթյուններ Կիևում. Սև ծովում խորտակվել է «Մոսկվա» հածանավը
    Ռուս-ուկրաինական պատերազմի 51-րդ օրը չեն դադարում պայթյունները Ուկրաինայի մայրաքաղաքում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ «Կալիբր» հրթիռներ են ուղարկվել Կիևի ուղղությամբ: Այս ընթացքում Ռուսաստանին պատկանող «Մոսկվա» հրթիռակիր հածանավում զինամթերքի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ պայթյունի և ուժեղ փոթորկի պատճառով է նավը խորտակվել: Ուկրաինան պնդում է, որ ինքն է Սև ծովում պայթեցրել ու խորտակել 750 միլիոն դոլարանոց «Մոսկվա» հածանավը:
    21:45
    15.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիները
    Խորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:
    21:30
    15.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիները
    Խորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:
    21:30
    15.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոչ մի խոսք՝ Արցախի մասին. Հայաստանի կառավարության նիստ
    Քաղաքական, հասարակական գործիչների կարծիքով Արցախի ու Հայաստանի համար բախտորոշ շրջան է հիմա: Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարության մասին Հայաստանի կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել" Փոխարենը նրա գլխավորած կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի տոնացույցում երկու նոր տոն ավելացնել: Այսուհետև ապրիլի վերջին ուրբաթը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ բույսերի առողջության պաշտպանության օրն է: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանում կավելացվեն արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման քվոտաները:
    21:27
    15.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Նոր մահակ»՝ ազատ խոսքի դեմ. լրագրողը կարող է զրկվել հավատարմագրից, եթե «վիրավորի պատգամավորին»
    Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հավատարմագրումից զրկել այն լրագրողներին, որոնք կհամարձակվեն սպառնալ պատգամավորին, վիրավորել: Լրագրողներն աբսուրդ են համարել իշխանական պատգամավորների առաջարկը, պատճառաբանելով՝ այսպես նրանք պարզապես ցանկանում են ազատվել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների՝ սուր հարցերից:
    20:20
    15.04.22
    Ավելին