Լրահոս
Հասարակական
11:46
15.04.22
1 012

Եղբորս վարձատուն բնակարանի գինը եռապատկել է. Վահան Քերոբյանը կիսվել է իր խնդրով

Img default alt hy

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ տարբերակներ վարձով տալու և երկար ժամանակի կանխավճարով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է կիսվել իր խնդրով։

«Քանի որ խնդիրը իսկապես սուր է, ուզում եմ գործընկերներին կոչ անել, որ մայիսի 20-ը վերջնաժամկետ է, բայց փորձենք ինչքան հնարավոր է արագ գործիք մտցնենք շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը շուկայում կարողանա զսպել այսպիսի բարձր գնաճը։ 

Արդյուքնում Հայաստանի քաղաքացիները, որ երկար ժամանակով վարձում էին Երևանում, հիմա իրենք են փողոցում հայտնվում»։