Լրահոս
Հասարակական
10:42
15.04.22
422

ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախ

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Իրադարձություններն արագանում են՝ նախօրեին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մտնեն Արցախ, ապա ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հստակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կնքելու են խաղաղության պայմանագիր, և կնքելու են Ադրբեջանի թելադրած պայմաններով։

Նաև երեկվա ու այսօրվա ելույթներում հստակ զգացվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վախը պատերազմից և իր համար անցանկալի այլ զարգացումներից։ Արցախի նախագահն է այս օրերին հանդիպումներ ունենում, իսկ երեկ մի հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսները չեն հեռանալու Արցախից և Արցախը պահելու է դե-ֆակտո անկախությունը և փորձելու է հասնել դե-յուրե որևէ կարգավիճակի, որը կարող է լինել Ռուսաստանի հետ զուգահեռ հարաբերությունների մի տարբերակ։ 

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ երեկ Արցախ է շտապել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ ընդդիմադիրները Երևան վերադառնալու ճանապարհին դեմ-դիմաց բախվել են նրա մեքենայի հետ և տեսել են, թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։

Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կամ՝ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կամ՝ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար»։