Լրահոս
Հասարակական
16:54
15.04.22
581

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին էլ՝ նամակ և խոհանոցային դանակ

Img default alt hy

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

«Shamshyan.com»-ը հայտնում է, որ ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ 

Մարմնի վրա եղել է դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։