Լրահոս

2022-04-15
  • Արցախ
    «Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը մահվան դատավճիռ է Արցախի համար». Արցախի ԱԺ նիստը
    «Դուք ձեզ ում տեղն եք դրել»,- Արցախի խորհրդարանի պատգամավորն այսպես պատասխանել է Հայաստանի իշխանությանը, որը հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վստահեցնելով, թե այդպես հնարավոր կլինի գտնել հայանպաստ լուծում: Ստեփանակերտում այս դիրքորոշումն աղետալի են անվանել:
    20:00
    15.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախն անվստահության «դեղին քարտ» ցույց տվեց Փաշինյանին. «Հայկական օրակարգ»
    «Արցախը սկսել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթացը, շարունակողը պետք է լինի Հայաստանը»,- այսպիսի կարծիք են հայտնել վերլուծաբանները՝ Երևանում տեղի ունեցած «Հայկական օրակարգ» փորձագիտական հավաքի ժամանակ: Արձանագրել են, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարած Հայաստանի ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարումը:
    20:00
    15.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Բևեռային արջերի ռեկորդային աճ՝ Յակուտիայում
    «Արջի կղզիներ» արգելոցի և Յակուտիայի «Քուրդիգինո-Կրեստովայա» արգելոցի տարածքներում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է Ռուսաստանի Կարմիր գրքում գրանցված 18 բևեռային արջերի որջ։ Սա ռեկորդային թիվ է Արևելյան Սիբիրյան ծովի ափին ողջ պատմության ընթացքում։ «Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր արգելոցը հենց բևեռային արջերի ծննդատունն է։ Չնայած նրան, որ գլոբալ տաքացման պատճառով նրանց ապրելու տեղը երբեմն փոխվում է»,-ասում է «Լենա Սյուներ» ազգային պարկի տնօրեն Արկադի Սեմենովը:
    19:20
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մայիսի 16-ից Արցախում կգործի գազի ավելի բարձր սակագին
    Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։ Սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%։ 10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9%։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար աճը կազմում է 3.9%: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4%: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ին: Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի` «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը: Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:
    19:18
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սիլվա Հակոբյանի դուստրն ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակը
    Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն, որ Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով: Երգչուհին նաև գրել է, որ սա անակնկալ է իրենց համար. 
    18:27
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապրիլ․ ապրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ապրիլ․ ապրել
    18:17
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի
    WhatsApp-ի մշակողները հայտարարել են համայնքներ ներդնելու իրենց ծրագրերի մասին: Այն հնարավորություն կտա համախմբել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող խմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: WhatsApp-ում օգտատերերը կկարողանան ստեղծել համայնքներ, իսկ համայնքի ադմինիստրատորները հնարավորություն կունենան կառավարել այդ խմբերը և միաժամանակ հաղորդագրություններ ուղարկել այլ խմբերին: Սակայն WhatsApp-ը չի ավելացնի որոնելու և նոր համայնքներ հայտնաբերելու հնարավորությունը, որն առկա է այլ հավելվածներում: Մշակողները կսահմանափակեն նաև հաղորդագրություններ փոխանցելու հնարավորությունը՝ համայնքային խմբերում, ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու համար: Նոր գործառույթը հասանելի կդառնա այս շաբաթ՝ փոքր թվով փորձարկողների համար: Ավելի ուշ նոր գործառույթները հասանելի կդառնան բոլորի համար։
    18:12
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզում
    Ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
    17:51
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու. «Yerkir.am»
    Yerkir.am-ը գրում է․ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կտան առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը։ «Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է: Ցորի զորամասի տղերքի ծնողները, բոլորը՝ միասնական, երկուշաբթի օրը գնում են Դատախազություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա: Կոչ եմ անում բոլոր ծնողներին, հասարակական կազմակեպություններին, բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքի համար սրտացավ են, քայլեր անեն: Ժողովո՛ւրդ ջան, արդեն բավական է խոսենք, ամեն ինչ գնում է դեպի վատը: Բավական եղավ, սրանք խաբելով ման են գալիս, ստում են, դուք էլ, գլուխներդ կախ, համաձայնում եք»,- ասաց զոհվածի հարազատը: Շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը թքած ունեն ազգի վրա, բանակը ուժեղացնելու փոխարեն, իրենց անվտանգությունն են ուժեղացնում, ժողովրդին վախեցնում կռվով, ասում՝ կտոր-կտոր, ինչպես Փառուխի դեպքում, անցնելու է Ադրբեջանին: «Պարեկների աշխատավարձերից է խոսում, թե ուժեղ ոստիկանություն ունենք, պարեկնե՞րն են մեր սահմանները հսկում: Համեմատեք պարեկների եւ սահման պահող տղերքի կենսական պայմաններն ու աշխատավարձի չափը: 350 հազար պարեկների աշխատավարձն է, իսկ սահմանին կանգնած տղերքինը, որոնք իրենց կյանքն են վտանգում, 150-170 հազար դրամ: Էս մարդուն բանակ պետք չի, պետք է ուժեղ ոստիկան, որ իր անվտանգությունն ապահովի: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տալու է մեր երկիրը, թքած ունեն ազգի վրա: Կռիվը մենք չենք կրվել, իրենք են կրվել»,- ասաց Զաքունցը: Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ասում է՝ Արցախի հարցում իջեցրեք նշաձողը, որ օգնենք, զոհվածի հարազատն ասաց․ «Ովքե՞ր են էդ միջազգային երկրները։ ռվից առաջ Ալիեւի վրա էին ճնշում գործադրում, հիմա քո վրա՞: Ո՞ւր են քո եվրոպական երկրների ղեկավարները՝ Մերկելը, Թրյուդոն, ո՞ւր են: Քարկոծում է ռուսական կողմին, թե՝ տեսեք, մեզ մատաղի գառ են դարձնելու, պետք է էդ իրավիճակից դուրս գանք։ Բավական է մեզ խաբես ու վախեցնես»:
    17:46
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները. ՍԱՏՄ
    Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
    17:26
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին էլ՝ նամակ և խոհանոցային դանակ
    Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ Մարմնի վրա եղել է դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ facebook sharing button
    16:54
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել
    Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն: 2016 թվականին հակահայկական գրաֆիտիներով վանդալիզմի են ենթարկվել նաև Ուսկուդարի Սուրբ Խաչ ճեմարանը և Ուսկուդարի Քալֆայան դպրոցը։ Այն ժամանակ պատերին հայտնվել էին «Թող ապրի թուրքական ցեղը» և «Տանջել հայերին» գրությունները։
    16:48
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է Էդուարդ Աղաջանյանին թվում, թե արցախցիները անհասկացող են․ «zham.am»
    zham.am-ը գրում է․ Պարզվում է Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը խիստ նյարդայնացրել է խիստ նյարդայնացրել է Փաշինյանի կողմնակիցներին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնիսկ հայտարարել է , թե իբրև «...արցախցիները սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի պատմական առաջարկությունը Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցնելու անհրաժեշտության մասին»: Ըստ Աղաջանյանի, «...արցախցիների մեջքի հետևում ոչ մի գործընթաց չի իրականացվել...»: Պարզվում է ճիշտ հակառակը, Փաշինյանը օր ու գիշեր մտածել է, թե ինչպես պաշտպանի արցախահայության իրավունքները: Փաստորեն Աղաջանյանը իրոք համարում է, որ արցախցիները այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե իրենց մեջքի հետևում Փաշինյանը ինչ է բանակցել: Հենց նման մոտեցմամբ էլ Փաշինյանի թիմը երկիրը կառավում է նաև այլ ոլորտներում: Նրանց թվում է, թե Հայաստանում ապրում են բացառապես անգրագետներ, որոնք ոչինչ չեն հասկանում և իրենց անընդհատ խափելն է կոչվում վարել իրական քաղաքական գործընթաց: Ճիշտ է ասում են ավանակը Արցախի խորհրդանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ արցախցին ավանակից չի տարբերվում: Աղաջանյանը հավանաբար այդ տարբերությունը չի հասկացել: Օրինակ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշը նույնպես ավանակ է, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության բոլոր անդամներն ու կողմնակիցները ավանակներից չեն տարբերվում: Սա է իրականությունը:
    16:37
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները․ Աբրահամյան
    Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Դուք պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը», - ասաց պատգամավորը։ Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց՝ չնայած ստեղծված անմխիթար իրավիճակին, արցախցին շարունակում է ամուր կպած մնալ իր արմատներին։ «Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչև վերջ գնալու, նաև 2020-ի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, մինչև վերջին շունչը նխպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշմանը», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
    16:33
    15.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ֆրանսահայերին զայրացրել են Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունները
    Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նախագահի աթոռին կրկին հավակնող Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ֆրանսահայերը Արցախի օրհներգն են հնչեցնել, փորձել ակցիայով միջազգային հանրության, մասնավորապես, Ֆրանսայի իշխանության ուշադրությունը հրավիրել Արցախի շուրջ ստեծված իրավիճակի վրա:
    16:30
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով
    Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
    16:23
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշենք, որովհետև ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան, ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից. Խաչատուր Սուքիասյան
    «Երեկ Փաշինյանը չի ասել Արցախը հանձնում եմ, տարբեր մեկնաբանություններ են: Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել: Արցախի հայությունը դա մենք ենք, մեր եղբայրներն են, Արցախը կայուն կմնա, ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք ձեւակերպված են արդեն 30 տարի, մենք չեք կարողանում այդ պահանջներից գերտերությունների, հզոր պետությունների շեղենք: Իրենք հստակ դնում են այն նորմերը, որոնք գոյություն ունեն: Մենք փոքրիկ պետություն ենք, պետք է ճկուն լինենք ու չվտանգենք մեր պետությանը բնակչությանը, որ կարողանանք զարգանանք»,- այսօր «Aravot.am»-ի հետ զրույցում, խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նա այլ փոքր երկրների օրինակը բերեց, ինչպես են զարգացել ու իրենց խոսքը թելադրել. «Այս ճանապարհն ավելի իրատեսական է, քան ամեն անգամ բոլոր հետ կռվել, ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել, բայց ոչինչ չստանալ: Վերջին հաշվով ամենալավ ապացույցը նա է, որ շատ տաղանդավոր մարդիկ տարբեր պաշտոններում եղել են ե՛ւ դիվանագիտության մեջ, ե՛ւ պետականաշինության, կառավարել են տնտեսությունը, կառավարությունը, ամեն ինչ, բա ինչո՞ւ չի ստացվել իրենց մոտ թեկուզ մեկ քայլ առաջ գնալ: Չի եղել դա, ոչ մի փաստաթղթում չկա»: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում Արցախն անվտանգ լինի՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին չլինի ինչպես որ ադրբեջանական այլ համայնքներ են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ ու կարծում եմ, այսօր պետք է հմուտ ձեւով աշխատել: Այդ կարգավիճակը թե ինչպիսին կլինի՝ այսօր աշխարհում մի քանի կարգավիճակ ունեցող տարածքներ կան, որոնք մինչեւ անգամ 2 երկրի իրավունքների շրջանակում են: Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կայուն լինենք, ցանկացած պահի համախմբվենք իշխանության շուրջը, որ կարողանանք առավել ցանկալի փաստաթղթերի արդյունք գրանցենք»: Այն, որ Արցախի իշխանությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Սուքիասյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն պետք է դեմ լինի: Ցանկացած իշխանություն պետք է ձգտի, որ անկախ լինի, բայց պետք է իրողությունների հետ նույնպես հաշվի նստի, իր հասարակության հետ թափանցիկ լինի, տեղեկացնի բոլոր խնդիրների մասին, որ հասարակությունը հասկանա ու իր իշխանության կողքին կանգնի»: Ճշտմանը՝ կարող՞ ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանությանն ընդդիմանալով է այդ որոշումը կայացնում՝ Սուքիասյանը պատասխանել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Արցախի իշխանությունները բավականին բարձր ինքնավարություն են ունեցել ու ՀՀ իշխանությունների հետ հարաբերվել բոլորովին այլ մակարդակով: Լրագրողը հարցրել է՝ 90-ականներին ԳԽ-ն ընդունեց որոշում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա մենք այդ որոշման հետ ի՞նչ ենք անելու, ծալելու ենք դնենք դարակո՞ւմ,վերանայելո՞ւ ենք՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Նայեք, մենք ծով չունենք, եկեք մի հատ էլ որոշում կայացնենք, որովհետեւ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան: Այդ ամեն ինչը պետք է միջազգային կառույցների տրամաբանության մեջ լինի: Իհարկե, նման որոշումներ կարող ենք կայացնել, հիմա էլ կարող ենք կայացնել, բայց դա կվնասի: Հնարավոր է դա այնպիսի մի վիճակ է եղել, մի խումբ մարդիկ միգուցե այդ հարցը բարձրացրել են ու վիճակն այնպիսին է եղել, որ քվեարկել են ու քվեարկության ժամանակ էլ հասկացել են, որ դա այդ փաստաթղթով ոչինչ չի փոխվում: Ինչ-որ մի օգուտ տվե՞լ է այդ փաստաթուղթը՝ բացի վնասից»: Այսինքն, մենք որոշում կայացնո՞ղ չենք՝ նա պատասխանել է. «Վարչապետը շատ լավ այսօր ներկայացրել է այդ հնարավորությունների շրջանակը: Ժողովրդավարություն, ավելի հզոր տնտեսություն, գիտակից քաղհասարակություն, դրանք գնահատվում են միջազգային հանրության կողմից: Եվ այդ ադեկվատության աստիճանը շատ կարեւոր է, մարդը ճի՞շտ է գնահատում, թե՞ ոչ: Այդ մանիպուլյացիաներն այս դեպքերում չեմ կարծում, որ դրանց կարիքը կա: 30 տարի գիտեք ինչ…երգերը լավ է, որ լսում ենք, բայց դրանք մեզ ոչինչ չեն տալիս»:
    16:10
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    QR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ․ Անահիտ Ավանեսյան
    Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք , որ այս բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացությունները կանխարգելելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «QR կոդերի պահանջի կանոնակարգը ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»,- ասաց նախարարը։ Ավանեսյանը նշեց, որ մայրական և մահացության ցուցանիշներով, ինչպես նաև կյանքի միջին տևողության առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, սակայն ֆինանսավորման չափաբաժնի առումով դեռևս զիջում ենք։
    16:07
    15.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այն պաշտոնյաները, որոնք սեփական քաղաքական շահերի համար տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
    1. Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող: 2. Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
    15:43
    15.04.22
    Ավելին