Լրահոս
Հասարակական
11:05
15.04.22
274

Հնդկաստանի քաղաքացին Երևանում մահացել է վթարից․ մեկ հոգի վիրավոր է

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի  Գանեշ Կումար Շարմայի անունով: Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են: