Լրահոս
Քաղաքական
22:15
15.04.22
223

«Կոնսենսուս մինուս մեկ». ընդդիմությունը միանում է Արցախի ԱԺ հայտարարությանը, ՔՊ-ն «արդարանում է»

 

Իսկ ինչու՞ է հապաղում Հայաստանի ընդդիմությունը ու դուրս չի գալիս Արցախը պաշտպանելու: Այս օրերին հնչող քննադատություններին պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Ասել, որ չեն հապաղում, պարզապես մեկ կրակոցի հնարավորություն ունեն, պետք է լավ պատրաստվել:

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Արցախի պատգամավորները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, որ Հայաստանի իշխանությանը դատապարտող հայտարարություն են ընդունել: