Լրահոս
Միջազգային
21:45
15.04.22
216

Հզոր պայթյուններ Կիևում. Սև ծովում խորտակվել է «Մոսկվա» հածանավը

Ռուս-ուկրաինական պատերազմի 51-րդ օրը չեն դադարում պայթյունները Ուկրաինայի մայրաքաղաքում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ «Կալիբր» հրթիռներ են ուղարկվել Կիևի ուղղությամբ: Այս ընթացքում Ռուսաստանին պատկանող «Մոսկվա» հրթիռակիր հածանավում զինամթերքի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ պայթյունի և ուժեղ փոթորկի պատճառով է նավը խորտակվել: Ուկրաինան պնդում է, որ ինքն է Սև ծովում պայթեցրել ու խորտակել 750 միլիոն դոլարանոց «Մոսկվա» հածանավը: