Լրահոս
Քաղաքական
10:33
16.04.22
601

Անկուսակցական եմ․ Անահիտ Ավանեսյանը թաքցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Hraparak.am»-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որերբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը, և, երբ որոշում կայացնի, կդիմի անդամագրվելու։

Հարցին,թե իր հայացքները ՔՊ֊ի հայացքներին համահու՞նչ չեն,Ավանեսյանը պատասխանել է․

«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։

Բայց,2021-ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հետևաբար, պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր էր ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա իր դիմումով և ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։

Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։