Լրահոս
Արցախ
09:49
16.04.22
461

Ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։