Լրահոս
2022-04-25
-
Հասարակական«Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի». Դավիթ Տոնոյան168.am-ը գրել է․Ավելին13:2625.04.22 -
ՀասարակականՊարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը․ Հրաչյա Սարգսյան«Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձինք են: Քաղաքապետը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատեցին, որ իրավաբանական անձինք են եղել աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է: Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցով իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց՝ Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել: Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել: Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ: «Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասաց քաղաքապետը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fa9807f3e635ba65b0d0bd99d5dd1b74 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:5225.04.22 -
ՀասարակականՉավուշօղլուի ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․ Գեղամ ՆազարյանԻջևանից Երևան շարժվող քայլերթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Չավուշօղլուի` Ուրուգվայի հայ համայնքին ուղղված նացիստական ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․Ավելին12:4625.04.22 -
ՀասարակականՆիկոլենք պատերազմի խոզեր են, նրանք չեն կարող խաղաղության աղավնի խաղալ. Անդրանիկ Թևանյան«Նիկոլ Փաշինյանը 2018–ից սկսած խաղաղասիրական քարոզ էր տանում։ Նրա կինը նույնիսկ առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել։ Փաշինյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, որ Ալիևը կառուցողական է և ուզում է հարցի լուծում։ Նա առաջ քաշեց «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» գերխաղաղասիրական բանաձևը։ Փաշինյանը տորպեդահարեց Մադրիդյան սկզբունքները և առաջարկեց իրենը՝ Մյունխենյան սկզբունքները, որոնց շրջանակներում Ալիևին կոչ էր անում մինի և մեգա հեղափոխություններ անել։ Այս ամենն ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում՝ գերխաղաղասիրական կոչեր է հնչեցնում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամություն հայտնում՝ հանուն խաղաղության։ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Փաշինյանը խաղաղության աղավնու դերի մեջ է մտել, բայց կրկին բերելու է պատերազմ ու ավերածություններ։ Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն ու անհրաժեշտ նվազագույն պայմանն իշխանափոխությունն է։ Նիկոլենք պատերազմի խոզեր են։ Իրենք հանուն իշխանական աթոռի պատրաստ կլինեն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությանը դիմել, մեր թշնամիների միջոցով սահմանային լարվածություն առաջացնել, որպեսզի վախեցնեն մեր ժողովրդին, թե բա տեսեք կռիվ կլինի։ Բայց դա արդեն անցած էտապ է։ Պատերազմի խոզերը չեն կարող խաղաղության աղավնի խաղալ ու հերթական անգամ խաբել մարդկանց։ Իշխանափոխություն = Խաղաղություն»:Ավելին12:4225.04.22 -
ՀասարակականԱռանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ․ ՎանեցյանԵթե քաղաքացին հասկացավ, որ ինքն է որոշողը, ինքն է որոշում կայացնողը, ես վստահեցնում եմ, որ որեւէ իշխանություն , որևէ ուժ ու առհասարակ որևէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ քայլ ու գործողություն անել։ Պայքարի երկրորդ փուլի նպատակը հենց այն է , որպեսզի մարդկանց համոզենք, խնդրենք, որ նրանք լինեն մեզ հետ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այո, պայքարը պիտի լինի ապակենտրոն ու ցանցային։ Ես կարծում եմ, որ դա այս փուլում ամենաէֆեկտիվն է ։ Ես ողջունում եմ ընդդիմադիր իմ գործընկերներին, ՀՅԴ իմ գործընկերներին, որոնք այսօրվանից Իջևանից սկսեցին իրենց ակցիաները։ Ողջունում եմ ցանկացած ակցիա, որով մարդիկ կփորձեն ցույց տալ, որ իրենք համաձայն չեն այն քաղաքականության հետ, որոնք գործող իշխանություններն են վարում։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի կետում միանշանակ բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը իրականում մեկն է, իսկ նպատակը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է։ Առանց իշխանափոխության մենք այդ նպատակին չենք հասնելու, առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ»,- նշեց Վանեցյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/78fcd15a59baba58f7f756110cd080a3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:3925.04.22 -
ՀասարակականԵս և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ խաղատախտակին Արցախի, ՀՀ-ի լինելիության հարցն է․ Սեյրան ՕհանյանԳեներալ-գնդապետ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին: Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։ Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել: Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։ Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում»: Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը: Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին, Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր»։Ավելին12:3525.04.22 -
ՀասարակականՍա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է․ Արեգնազ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի» Նիկոլենք որոշել են էշի տեղ դնել իրենց հավատացողներին։ Ասում են՝ ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Իրենք պատերազմն ու պարտությունը բերել են, հիմա էլ են դա անում, բայց մեղադրում են ընդդիմությանը։ Իրականությունը ճիշտ հակառակն է՝ իշխանափոխությունը խաղաղության հասնելու միակ տարբերակն է։ Ի դեպ, որպես խաղաղության քարոզիչ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել։ Կորոնավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած ու հազարավոր մահեր բերած առողջապահության նախկին նախարարը, դոկտոր մահը՝ Արսեն Թորոսյանը։ Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է»։Ավելին12:3125.04.22 -
ՀասարակականՓաշինյանի հետևից էշով եկած իջևանցին միացել է Իջևանից դեպի Երևան երթինԻջևանից դեպի Երևան երթին է միացել նաև Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, որն անցյալ տարի գարնանն էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: «Ես վստահ եմ, որ այս շարժումը կհաջողի։ Մեր հայրենակիցների մեջ հուսահատություն և հիասթափություն կա, կա նաև վախ իշխանություններից, բայց վստահ եմ, որ դա երկրորդական է, քանի որ մարդիկ հասկանում են թուրքին վստահել չի կարելի»,-ասաց իջևանցին։Ավելին12:2825.04.22 -
Հասարակականէս ժողովրդի՞ն են հիմարի տեղ դրել, թե՞ իրանք են հիմարների գրուպայով հավաքվել. իջևանցիՀանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անվտանգության եմ միացել Իջևանից Երևան երթին։ Որոշել եմ միանալ ազգի համար ազատագրական պայքարին։ Այս մասին ասաց երթի մասնակից իջևանիցներից։ «Այս իշխանությունները պետք է շատ շուտ հեռանային, մեր առաջին դեմքը մեր ժողովրդին խաբեց։ Ես չեմ հասկանում այս ժողովրդին են հիմարի տեղ դրել, թե իրենք են հիմարների գրուպայով հավաքվել»,-ասաց իջևանցին։Ավելին12:2325.04.22 -
ՀասարակականՎստա՛հ եմ, ճանապարհին շատերն են միանալու․ Իջևանից քայլերթով շարժվում են ԵրևանՕրվա իշխանության դեմ ընդվզող քաղաքացիները քայլերթով Իջևանից շարժվում են Երևան։ Նրանց է միացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Գրեթե 150 կիլոմետր ենք քայլելու, շատ խորհրդանշական վայրում ենք և մեկնարկը խորհրդանշական է։ Այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթն ենք սկսում։ Բազմիցս կրկնել եմ բանաձևը հաղթանակի՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան , ինչպես որ՝ չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։ Մեր հայրենիքի բոլոր հատվածները սրբազան են և պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։ Գրեթե 7 օր քայլելու ենք և ուզում եմ իրո՛ք հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումը հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքհպատակ վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը պետք է միասնաբար անցնենք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով ․ «Վստահ եմ, որ ճանապարհին շատերն են միանալու»։Ավելին12:2025.04.22 -
ՀասարակականԴանակով զինված ինչ որ լակոտ հարձակվել ա Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա․ Արամ ԳևորգյանՔիչ առաջ Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինչ որ մի ճիվաղ՝ դանակով զինված, հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Տուն հասնելով ու խույս տալով՝ տիկին Լիդան զանգահարել է ոստիկանություն, որից հետո նրանք ժամանել են ու նրան ուղեկցել բաժանմունք։ Ոստիկանները օգտվելով տիկնոջ տարիքից, սկսել են նրան հարցնել՝ «արդյո՞ք իրոք դանակ է եղել, արդյո՞ք դանակը սպիտակ կոթով է եղել, արդյո՞ք նա ճիշտն է ասում»։ Տիկին Լիդային համոզել են, որ նա լավ չի տեսել ու երկու ժամ պահել են բաժանմունքում, փոխանակ՝ տաք հետքերով հայտնաբերեն հանցագործին։ Պարզվում է, որ Միկոյանի անվան 166 դպրոցի երկու աշատկերտուհիներ՝ Էլեն և Ջեմմա անունով անչափահասներ, հայտնի են նմանատիպ խուլիգանական պահվածքով։ Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել է նրանցից մեկը,-հայտնում է Արամ Գևորգյանը։Ավելին12:1325.04.22 -
ՀասարակականԻջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան․ Իշխան ՍաղաթելյանԻջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։ Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։ Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)Ավելին12:0825.04.22 -
ՀասարակականԶոհվածի հայրը սպառնում է ինքնահրկիզվել, եթե Փաշինյանին չձերբակալեն․ նա հացադուլ է սկսել44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։ «Տղաս զոհվել է Մատաղիսում։ Ես գնացել եմ այս ծայրահեղ քայլին, որովհետև ես վստահ չեմ,որ այս դավաճանը ձերբակալվելու է։ Արդեն 1,5 տարի է պահանջում ենք ,որ նա ձերբակալվի, բայց մեր պահանջը, ինչպես տեսնում եք, այդպես էլ չի իրականացվում։ Սա ես այնքան էլ ծայրահեղ քայլ չեմ համարում, ես ծայրահեղ քայլ համարում եմ այն, ինչ կարող եմ իրականացնել մայիսի 8-ին։ Ծայրահեղ քայլի կլինի այն, որ ես սպայի համազգեստով կիրականացնեմ ինքնահրկիզմում։ Դա կանեմ Հանրապետության հրապարակում», -նշեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ee8bee221ddf45de5939de04b8e9528e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:0125.04.22 -
ՀասարակականԳեղամ Նազարյանը պարզաբանում է՝ ինչու են երթն սկսում հենց Իջևանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹԳեղամ Նազարյանը պարզաբանում է՝ ինչու են երթն սկսում հենց Իջևանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին11:4125.04.22 -
ԵրևանԵրևանում մի խումբ անձինք,այդ թվում անչափահասներ, ավագ պարեկի են ծեծի ենթարկելԱպրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կատարվածի մասին տեղեկություն է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում, և կարճ ժամանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին11:3725.04.22 -
ԻրավականԴատախազի փոխարեն մի ավտոբուս ոստիկան էին ուղարկել. իրավապաշտպանՌուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել Վահե Բալբալյանի հետ ու գրառում արել: «Զուգվել-զարդարվել՝ եկել ենք դատարան «Ծանր վիրավորանքի» մի հիասքանչ գործով, էն էլ՝ դատախազի փոխարեն մի ավտոբուս ոստիկան էին ուղարկել։ Վարդագույն։ Ավտոբուս։ Բաբամ, դատախազ ուղարկեք, դատախազ!! ՀԳ. Վստահորդիս դատում են՝ քպ ֆելդմարշալ Գագիկ Մելքոնյանին «անասուն» ասելու համար…»,-նշել է նա:Ավելին11:3325.04.22 -
ՀասարակականՄոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել տղամարդուն, նա մահացել էԱպրիլի 23-ին, ժամը 23.45-ին, Երևանի Երևանյան փողոցում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել 67-ամյա Էդիկ Հայրապետյանին, որը հիվանդանոցում մահացել է, իսկ 40-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2625.04.22