Լրահոս
Հասարակական
12:39
25.04.22
177

Առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ․ Վանեցյան

Img default alt hy

Եթե քաղաքացին հասկացավ, որ ինքն է որոշողը, ինքն է որոշում կայացնողը, ես վստահեցնում եմ, որ որեւէ իշխանություն , որևէ ուժ ու առհասարակ որևէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ քայլ ու գործողություն անել։ Պայքարի երկրորդ փուլի նպատակը հենց այն է , որպեսզի մարդկանց համոզենք, խնդրենք, որ նրանք լինեն մեզ հետ, քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այո, պայքարը պիտի լինի ապակենտրոն ու ցանցային։ Ես կարծում եմ, որ դա այս փուլում ամենաէֆեկտիվն է։ Ես ողջունում եմ ընդդիմադիր իմ գործընկերներին, ՀՅԴ իմ գործընկերներին, որոնք այսօրվանից Իջևանից սկսեցին իրենց ակցիաները։

Ողջունում եմ ցանկացած ակցիա, որով մարդիկ կփորձեն ցույց տալ, որ իրենք համաձայն չեն այն քաղաքականության հետ, որոնք գործող իշխանություններն են վարում։

Ինչ-որ մի օր, ինչ-որ մի կետում միանշանակ բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը իրականում մեկն է, իսկ նպատակը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է։ Առանց իշխանափոխության մենք այդ նպատակին չենք հասնելու, առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ»,- նշել է Վանեցյանը։