Լրահոս
2022-04-24
-
ՀասարակականՌոման Բաղդասարյանին ծեծած քաղաքացին ազատ է արձակվելԱյսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել տղամարդու դեմքին։ «Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին։ Արժանապատիվ քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Գնում եմ այնտեղ՝ առաջարկելու ստանձնել նրա պաշտպանությունը»,- գրել էր Մելիքյանը։ Ծեծի ենթարկված քաղաքացին նման վերաբերմունքի արժանացել է հակահայկական քարոզներ համացանցում և, հատկապես, տելեգրամ ալիքներում տարածելու ու ՔՊ-ին պաշտպանելու պատճառով։ Ռոման Բաղդասարյանին ծեծած քաղաքացին ժամեր անց ազատ է արձակվել։Ավելին22:1824.04.22 -
ՀասարակականՀայ լինելու պայքար. Արցախ Հայաստանն Ազատության հրապարակ է կանչում«Սա ակցիա չէ, սա ռեակցիա է». 8 գիշեր ու ցերեկ՝ Ազատության հրապարակում: Քաղաքացիները պնդում են՝ «կորցրել ենք ամեն ինչ, բացի ախորժակից»: Իշխանությանը մերձ մարդիկ «թաքուն» հայտարարում են. «փող կլինի, կալբաս ա ըլնելու», բայց ժողովուրդը չի ուզում, որ «յանը» դառնա «օղլի»: Բողոքի և համազգային դիմադրության «անմար կրակ»՝ Հայաստանով մեկ:Ավելին22:1524.04.22 -
ՏարածաշրջանՀայ-թուրքական «երկաթուղի». հաջորդ կայարանը՝ «բարեկամությո՞ւն»Չավուշօղլու-Միրզոյան «ընկերությունը» ուզում է ստեղծել Հայաստան-Թուրքիա հաշտ հարևանություն: Անկարան Երևանից «դուխով քայլեր» է ակնկալում, Երևանը հավատում է Անկարայի «անկեղծությանը»: Հայաստանի իշխանությունը պատրաստ է բացել Թուրքիայի սահմանը, որ խաղաղությունը տարածաշրջան գա, բայց ժողովուրդը չի մոռացել՝ թուրքն ու խաղաղությունը հականիշներ են: Հայ-թուրքական «երկաթուղի». հաջորդ կայարանը «բարեկամությո՞ւն»:Ավելին22:1124.04.22 -
ՔաղաքականՎաղը Հայաստանում սկսվում են բողոքի անդադար ակցիաներՎաղը Հայաստանի չորս խորհրդանշական վայրերից սկսվում են բողոքի անդադար ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի:Ավելին22:0024.04.22 -
ՀայաստանՋահերով մարդիկ երդվում են լինել Արցախի կողքինԱզգային հիշողության ջահեր և նախկիններին մերժող իշխանություններ: Երևանից մինչև Ստեփանակերտ ու Կապան, Սիրիայից մինչև Ուրուգվայ հայերը ջահակիրներ են դարձել, բայց Հայաստանի իշխանությունը պնդում է՝ «Թուրքիայի հետ հաշտեցումը բխում է պետական շահից»: Չավուշօղլուն գոհ ժպտում է և ձեռքով ցույց տալիս, որ ինքը երբեմն «գորշ գայլ է»:Ավելին21:5824.04.22 -
Հայաստան«Ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին՝ պետք է պատրաստ լինենք պայքարի». օրվա ուղերձներըԱվելին21:3424.04.22 -
ՏարածաշրջանՍտամբուլում արգելել են ապրիլի 24-ի արարողությունները՝ առանց պատճառաբանությանՍտամբուլում արգելել են ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ անցկացնել: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:Ավելին21:2524.04.22 -
Հասարակական21-րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչում․ Քերոբյանն ուրախ էԵս ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդ գնալու ճանապարհին ենք` Դուբայի օդանավակայանում։ 21րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչումԱվելին20:5324.04.22 -
ՀասարակականՉավուշօղլուի ազգայնական ժեստը ոչ մի կերպ չի նպաստում 2 ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ ԱղաջանյանՉավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրառում է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա:Ավելին20:5024.04.22 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը նորից է ասել «ցեղասպանություն» բառը. աշխարհը ճանաչում է հայերի ցավըՄենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ Բայդենը կրկնել է՝ 20-րդ դարում հայության նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր:Ավելին20:0424.04.22 -
ՀայաստանԱրցախին մենակ չթողնելու երդում և ջահերով երթ՝ ԵրևանումԹուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակում: Այսպես է սկսվել դաշնակցականների կազմակերպած ջահերով երթը, որն այս տարի կազմակերպիչների խոսքով՝ ավելի խորհրդանշական է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու, հայ-թուրքական սահմանը բացելու հայտարարությունների ֆոնին: Երթին մասնակցել են՝ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:Ավելին20:0124.04.22 -
ՀայաստանՔաղաքացիներին թույլ չեն տվել Ծիծեռնակաբերդ բարձրանալ. «պետական արարողակարգ է»Պետական արարողակարգը չխանգարելու համար մարզերից Երևան եկած քաղաքացիները ստիպված են եղել մեկուկես ժամ սպասել Ծիծեռնակաբերդի մուտքի դիմաց: Հարգանքի տուրք կարողացել են մատուցել միայն Փաշինյանի հեռանալուց հետո: Զայրացած քաղաքացիները լրագրողներին ասել են՝ նախկինում երբեք ստիպված չեն եղել սպասել, բայց արդեն 4 տարի է՝ իշխանությունն է Ծիծեռնակաբերդ այցելելու համար՝ ժամ ու պատարագ որոշում:Ավելին20:0024.04.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն երբեմն «Գորշ գայլ» էԿադրերում երևում է, որ զրահապատ մեքենայում նստած Թուրքիայի արտգործնախարարը ժպիտով հետևում է հայերի բողոքի ակցիային, ապա ձեռքով ցույց տալիս ահաբեկչական կազմակերպություն համարվող «Գորշ գայլեր» խմբավորման նշանը:Ավելին19:5924.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Աշխարհն ասում է Ցեղասպանություն, Փաշինյանը՝ «խաղաղություն» | 24.04.2022Ավելին18:3024.04.22 -
ՄիջազգայինՀայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ՝ ԱվստրալիայումԻսկ ավստրալահայերը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ-կոչերով քայլել են երկրի խորհրդարանի շենքի մոտ: Դեռ մեկ տարի առաջ՝ հայկական, հունական և ասորական ցեղասպանությունները ճանաչելու պահանջով համատեղ նախաձեռնություն էր ներկայացվել:Ավելին18:0624.04.22 -
ՀասարակականՔաղաքացին հարվածել է նիկոլականի դեմքին․ նրան բերման են ենթարկելԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին։ Արժանապատիվ քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Գնում եմ այնտեղ՝ առաջարկելու ստանձնել նրա պաշտպանությունը»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fdce291ada4716da805c1d6ce519962 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին17:5424.04.22 -
Տարածաշրջան«Թուրքիան խաղաղության գործընկեր չէ». բազմահազարանոց երթեր՝ Բեյրութում«Թուրքիան խաղաղության գործընկեր չի», «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսերով այսօր բեյրութահայերը բազմահազարանոց երթեր են կազմակերպել: Մասնակիցները անցել են քաղաքի փողոցներով, հասել Անթիլիասի Մայրավանք, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն:Ավելին17:4024.04.22 -
ՀասարակականԵրևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենանԵրեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:Ավելին16:5424.04.22