Լրահոս
2022-04-25
-
ՀայաստանՔաղաքացիները երթով Իջևանից Երևան են գալիսԱռավոտյան 11-ից դեպի Երևան ճամփա ընկած երթի մասնակիցները այս պահին անցնում են Իջևան քաղաքով: Ճանապարհին բոլորին կոչ են անում միանալ, անտարբեր չլինել Արցախի ու Հայաստանի ճակատագրի նկատմամբ:Ավելին16:3225.04.22 -
ՔաղաքականՕրվա իշխանության և իրականության խզումն այլևս անդառնալի է․ պատգամավորՀայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։ Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝ - իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները, - ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, - փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։ Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։ Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։ Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․ «ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։ Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։ Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։ Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։ Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։ Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։ Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։ Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։ Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։ Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։ Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։ Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․Ավելին16:2625.04.22 -
ՏարածաշրջանԱրգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն. հայտարարությունԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել. Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը: Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը: «Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն: «Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան: Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն:Ավելին16:2325.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Կաթվածահար փողոցներ, ապակենտրոն պայքար՝ Հայաստանով մեկ | 25.04.2022Ավելին15:3025.04.22 -
ՀասարակականԻշխանության ներկայացուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում․ Զարուհի ՓոստանջյանԶարուհի Փոստանջյանը գրում է. Այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում հանդիպեցի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ով դատարանում պաշտպանում էր «ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով մեղադրվող մի քաղաքացու։ Ներքոնշյալ տեսարանը դատարանի առջև էր, թվով շուրջ 50 ոստիկանական համազգեստով անձինք՝ տուրիստական ավտոսբուսով, այդ ընթացքում գտնվում էին դատարանի առջև։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ իշխանության ներկայաչուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում և իրենց վախը փոքրիշատե հաղթահարելու համար տասնյակ ոստիկաններով են շրջապատում ցանկացած հաստատություն, որտեղ որևէ գործընթաց է տեղի ունենում։ Այդ ընթացքում մի պապիկ մոտեցավ ինձ և հարցրեց՝ Бандит Յապոնչիկին ե՞ն դատում, որ այսքան ոստիկաններ են հավաքվել այստեղ...Ավելին14:5225.04.22 -
ՀասարակականԱրցախի ու Հայաստանի դրոշներով երթ է մեկնարկելԸնդդիմության ակցիաները շարունակվում են։ Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց ինքնաշարժերով երթը։ Ակցիայի մասնակիցները ինքնաշարժերով շրջում են մայրաքաղաքի փողոցներով, կատարում իրազեկում։ Ակցիայի մասնակիցները Արցախի ու Հայաստանի դրոշներով են։ Ակցիան իրականացնում են «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն ու մի խումբ քաղաքացիներ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/155953feac7c30d680482c40c25cd59d © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:4625.04.22 -
Հասարակական«Սկսվել ա». Երևանում ակտիվիստները փողոցներ են փակելՀայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Երիտասարդները Կոմիտասի պողոտայում փողոց են փակել։ «Պայքա՜ր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներում մի խումբ երտասարդներ կանգնեցել են հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։ Ավտոբուսների վարորդները հունից դուրս եկան, վեճի բռնվեցին փողոց փակած երիտասարդների հետ, բայց՝ ապարդյուն. փողոցը շարունակում է փակ մնալ:Ավելին14:4325.04.22 -
ՏնտեսականՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 6.7 տոկոսովՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. Շինարարության ոլորտ` 8.2 տոկոս Ծառայությունների ոլորտ՝ 25.9 տոկոս Առևտրի շրջանառության ոլորտ՝ 6.6 տոկոս: Բացասական ցուցանիշ է գրանցվել հետևյալ ոլորտում. Արդյունաբերության ոլորտ` - 6.9 տոկոս ----------- Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 15.6 տոկոս, այդ թվում՝ Արտահանում՝ 4 տոկոս Ներմուծում` 22.5 տոկոս:Ավելին14:4025.04.22 -
ՀասարակականՔաղաքացին պահանջում է ձերբակալել Փաշինյանին. ընդդիմությունը հայտնում է՝ «լինելու ենք ավելի վճռական»«Եթե Նիկոլին չձերբակալեն, ես մայիսի 8-ին ինձ հրապարակում կհրկիզեմ»,-առավոտյան հայտարարել է զոհված ավագ լեյտենանտի հայր Միսակ Ավետիսյանը: Նա այսօրվանից մինչև մայիսի 8-ը հացադուլ է հայտարարել:Ավելին14:2825.04.22 -
ՀայաստանՈ՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք. Քրիստինե Վարդանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. Ձեզ կարդացող մեր խաբված քաղաքացիների համար՝ Արսեն Թորոսյան, Ձեր «Խաղաղության դարաշրջանը» ամենամեծ ու ամենաստոր սուտն է, որ դուք երբևէ ասել եք և դուք դա հրաշալի գիտեք։ Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք։ Ո՞նց է ստացվում, որ բանակում չծառայածը կարող է զինվորական ընտանիքի անդամ ունեցողից շատ խաղաղություն ուզել։ Ի վերջո կասեք որն է ձեր խաղաղության դարաշրջանի երաշխիքը՝ Չաուշողլուի ժպիտն ու ահաբեկչական կազմակերպության ժեստիկուլացիան, թե՞ Ալիևի խոսքը։ Հայ ժողովրդին խաղաղասիրություն բացատրել պետք չի մի պարզ պատճառով՝ մենք պատերազմ երբեք չենք սկսել։ Դուք խաղաղություն չեք ուզում, դուք ուզում եք, որ մենք ուղղակի չպաշտպանվենք, որովհետև միայն այդպես կարող եք պահել աշխարհում ձեզ համար ամենաթանկ բանը՝ իշխանությունը։ Ձեր «խաղաղությունը» նոր ցեղասպանություն է, և դուք դա շատ լավ գիտեք։ Հայաստանն ունեցել է 4 ղեկավար։ Նրանցից միայն 1-ի օրոք է եղել աղետալի պատերազմ, հազարավոր զոհեր ու հայրենազրկում։ Մնացածը փաստերի կամայական մեկնաբանություններ և մանիպուլյացիաներ են։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն արդեն հազարերոդ անգամ։Ավելին14:2225.04.22 -
Հասարակական«Ուսանող, զարթնիր». այսօր՝ երևանյան բուհերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: «Ուսանող, զարթնիր», «Զարթնիր, լաո» գրություններով այսօր մի շարք բուհերում ակցիա է իրականացվել ուսանողների կողմից։Ավելին14:1625.04.22 -
ՀասարակականՈչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել, առանց հայ ժողովրդի համաձայնության․ ԵՊԲՀ ուսանողԱնտարբեր անցնելն անհնար է, այդօրինակ քայլերով պետք է Արցախի հայրենակիցներն ցույց տալ, որ հատկապես երիտասարդությունն իրենց կողքին է, և ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել առանց հայ ժողովրդի համաձայնության։ Այս մասին լրագրողներին ասաց ԵՊԲՀ ուսանող Խորեն Ամիրխանյանը։ Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն Արցախի դրոշ բարձրացրին Երևանի բժշկական համալսարանի բակում։ «Այո՛ մենք պատրաստ ենք ոտքի կանգնել Արցախի համար։ Այստեղ տարրակարծություն չի կարող լինել։ Եթե Արցախը վտանգված է, մենք պարտավոր ենք պաշտպանել, լինել զինվորի կողքին»,-ասաց ԵՊԲՀ ուսանողը։Ավելին14:0825.04.22 -
ՀասարակականԻ պաշտպանություն Արցախի․ ուսանողությունը ևս արձագանքում էԲժշկական համալսարանի ուսանողներն այսօր համալսարանի բակում բարձրացրեցին Արցախի դրոշը՝ ի պաշտպանություն Արցախի։ «Բժշկական համալսարանը պատերազմի ժամանակ տվել է բազմաթիվ զոհեր, նաև այս պահին շատերը ծառայում են Արցախում , ունեք բազմաթիվ հայրենակիցներ, որոնց ճակատագիրը խեղվել է հենց Արցախում և հենց դրանով պայմանավորված, ի պաշտպանություն Արցախի, բարձրացնում ենք Արցախի դրոշը։ Շատերը պետք է գիտակցեն, ի պաշտպանություն Արցախի ցանացած վայրում պետք է բարձրացվի Արացախի դրոշը»,-ասաց հա,ալսարանի ուսանող Նաիրի Մելոյանը։Ավելին14:0225.04.22 -
ՀասարակականՈստիկանությունն արդեն դպրոցում ա, դրանց գտել են, ծնողների հետ քիչ հետո կտեղափոխեն բաժին․ Արամ ԳևորգյանՔիչ առաջ 166 դպրոցի տնօրենի հետ զրուցեցի։ Տիկին Քուշկյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն դպրոցում ա, դրանց գտել են, ծնողների հետ քիչ հետո կտեղափոխեն բաժին, գրել է Արամ Գևորգյանը։ «Ինքն էլ շատ վրդովված էր էս դեպքի հետ կապված, պարզապես ի պաշտոնե պարտավորված է զսպվածություն ցուցաբերել որպես տնօրեն։ Ինքը տիկին Լիդային էլ շատ լավ ճանաչում, Դավիթին էլ կարծեմ դաս է տվել։ Մի քանի ամիս առաջ էլ Դավիթին ու դպրոցի անմահացած տղերքին նվիրված մեծ ու գեղեցիկ հուշ-ցերեկույթ էին կազմակերպել։ Դպրոցի հետ ոչ մի խնդիր չկա։ Ինչպես արդեն ասել եմ՝ այդ դպրոցում սովորել է նաև Դավիթը, պարզապես այդ անդաստիարակներին ավելի արագ իդենտիֆիկացնելու համար պետք է նշվեր, թե որ դպրոցի 9-րդ դասարանի սաներ են։ Լրատվականների ընկերներիս էլ կխնդրեմ, որ դրա հետ կապված դպրոցը չթիրախավորվի։ Հավելյալ ինֆորմացիա ունենալու դեպքում էլ տեղյակ կպահեմ, հուսանք ոստիկանությունն էլ հանդես կգա հայտարարությամբ, երբ ամեն ինչ պարզած կլինի»,- նշել է նա։Ավելին13:5425.04.22 -
ՀասարակականՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպքԱրևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: Վարորդը մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։Ավելին13:4725.04.22 -
ՏնտեսականՏնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին եղել է 106%․ Էկոնոմիկայի նախարարԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտ ամսվա տնտեսական ակտիվության տվյալները` ՏԱՑ մարտ - 106.7% ՏԱՑ հունվար-մարտ - 109.6% Մարտին բավականին ընկավ արտահանումը` ընդամենը 4% աճ արձանագրվեց, սակայն շատ արագ վերականգնվեց»։Ավելին13:3625.04.22 -
Հասարակական«Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի». Դավիթ Տոնոյան168.am-ը գրել է․Ավելին13:2625.04.22 -
ՀասարակականՊարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը․ Հրաչյա Սարգսյան«Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձինք են: Քաղաքապետը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատեցին, որ իրավաբանական անձինք են եղել աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է: Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցով իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց՝ Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել: Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել: Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ: «Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասաց քաղաքապետը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fa9807f3e635ba65b0d0bd99d5dd1b74 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:5225.04.22