Լրահոս
Հասարակական
12:08
25.04.22
488

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)»։