Լրահոս
Հասարակական
12:13
25.04.22
1 006

Դանակով զինված ինչ որ լակոտ հարձակվել ա Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա․ Արամ Գևորգյան

Img default alt hy

Ինչ որ մի ճիվաղ՝ դանակով զինված, հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է «BlogNews.am»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արամ Գևորգյանը։

«Տուն հասնելով ու խույս տալով՝ տիկին Լիդան զանգահարել է ոստիկանություն, որից հետո նրանք ժամանել են ու նրան ուղեկցել բաժանմունք։

Ոստիկանները օգտվելով տիկնոջ տարիքից, սկսել են նրան հարցնել՝ «արդյո՞ք իրոք դանակ է եղել, արդյո՞ք դանակը սպիտակ կոթով է եղել, արդյո՞ք նա ճիշտն է ասում»։ Տիկին Լիդային համոզել են, որ նա լավ չի տեսել ու երկու ժամ պահել են բաժանմունքում, փոխանակ՝ տաք հետքերով հայտնաբերեն հանցագործին։

Պարզվում է, որ Միկոյանի անվան 166 դպրոցի երկու աշատկերտուհիներ՝ Էլեն և Ջեմմա անունով անչափահասներ, հայտնի են նմանատիպ խուլիգանական պահվածքով։ Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել է նրանցից մեկը,-հայտնում է Արամ Գևորգյանը»,- նշել է Գևորգյանը։